Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact
Lifestyle

Աստղագուշակ՝ հուլիսի 5-ի համար

Խոյ: Անգամ մեծ ցանկության դեպքում՝ դժվարություններից խուսափել չի հաջողվի: Փոքր թյուրիմացությունից, պատահական վիճաբանությունից  կարող է մեծ կոնֆլիկտ ծագել,իսկ հետևանքները դեռ երկար ժամանակ կհետապնդեն ձեզ: Որքան էլ փորձեք լավատես և բարեհամբյուր լինել, միևնույն է՝ շրջապատում  կնկատեն ձեր խառնվածքի միայն վատ կողմերը և շարունակ կքննադատեն ձեզ:

Օրն անհաջող համարել չարժե: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել ժամանկին սկսած գործերը, իսկ ջանքերն ըստ արժանվույնս կգնահատվեն: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ցուլ: Թեև բարդ օր է սպասվում, այնուամենայնիվ, հաջողության հասնելու հնարավորությունները մեծ են: Փորձեք օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Այսօր աշխատեք ուշադրություն չգրավել: Հաջողությունների ու ձեռքբերումների մասին բարձրաձայնել չարժե: Ճիշտ կվարվեք, եթե մնաք ստվերում և փորձեք ապագայի շուրջ ծրագրեր կազմել:

Հարմար օր չէ հանդիպումների համար: Վատ տպավորություն թողնելու, անհարմար իրավիճակում հայտնվելու  հավանականությունը մեծ է: Խուսափեք գնումներից: Հագուստի ընտրության հարցում ճիշտ չեք կողմնորոշվի:

Երկվորյակ: Ինչպես միշտ ինքնատիպ եք, ինչն էլ այսօր առավել վառ կարտահայտվի: Կտարբերվեք թե ձեր վարքագծով և թե արտաքին տեսքով: Շրջապատին դա դուր կգա, ձեզ կհետևեն մեծ երևակայության տեր, ստեղծագործող անձինք, վերջիններս կհետաքրքրվեն կյանքի հանդեպ ունեցած ձեր տեսակետներով:

Երեկոյան չափից շատ ուշադրությունը կսկսի ձանձրացնել: Կցանկանաք առանձնանալ, և միայնության մեջ վայելել ձեր հանգիստը: Փորձեք չհետաձգել նախապես կազմած ընտանեկան ծրագրերը, չանտեսել տնային գործերը:

Խեցգետին: Օրը նպատակահարմար չէ լուրջ աշխատանք կատարելու, կարևոր որոշումներ կայացնելու համար: Ցանկալի է օրը նվիրել հանգստին: Յոգայի պարապմունքներն օգտակար են: Փորձեք մտածել  հաճելի թեմաների շուրջ, դա կօգնի լիցքաթափվել և ձերբազատվել ավելորդ վախերից ու տագնապներից:

Հետաձգեք բոլոր գնումները և, առհասարակ, հեռու մնացեք այնպիսի վայրերից, որտեղ կարելի էգումար վատնել: Ֆինանսական հարցերում այսօր այնքան էլ հաջողակ չեք: Հրաժարվեք խոհարարական փորձերից, սահմանափակվեք պարզ ուտեստներով:

Առյուծ: Օրվա առաջին կեսին, համառության և վճռականության շնորհիվ, կկարողանաք հաջողության հասնել:Այսօր ձեզ համար անհաղթահարելի խոչընդոտներ կամ անպարտելի մրցակիցներ պարզապես գոյություն չունեն:Շրջապատի մարդիկ հետևում են ձեր խորհուրդներին և, ամեն կերպ, ցույց տալիս, ձեր հանդեպ տածած, իրենց հարգանքն ու սերը:

Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Այս ժամանակահատվածում  անիմաստ գումար կվատնեք, կկնքեք գործարքներ, որոնք երբեք եկամտաբեր չեն լինի: Մտերիմների հետ հարաբերությունները կլարվեն:Որքան էլ փորձեք լեզու գտնել նրանց հետ, միևնույն է, ձեզ մոտ ոչինչ չի ստացվի:

Կույս: Աշխատանքի համար օրն այնքան էլ բարեհաջող չէ: Ձեզ տանջում են անձնական կյանքում առկա խնդիրները, խորհում եք մտերիմների հետ հարաբերությունները բարելավելու մասին: Այսօր գործի վրա կենտրոնանալ չի ստացվի, սովորականից շատ սխալներ թույլ կտաք: Անուշադրության պատճառով հնարավոր են ֆինանսական կորուստեներ: Անիմաստ ծախսեր կատարելու վտանգը մեծ է:

Արժե հաշվի առնել այն, որ  այսօր կատարված իրադարձություններն իրենց ազդեցությունը կունենան հաջորդ մի քանի  ամիսների ընթացքում: Հետևաբար, հնարավորինս զերծ մնացեք հապճեպ կայացրած որոշումներից, յուրաքանչյուր քայլ մի լավ ծանրութեթև արեք:

Կշեռք: Դրական միտումների ազդեցությունը մեծ է:Ծագած դժվարություններն աննշան են և դրանց շուրջ չարժե անհանգստանալ: Օրվա առաջին կեսին հաճելի լուրեր կլսեք, իսկ հյուրերի անսպասելի  այցելությունը կուրախացնի ձեզ: Հրաշալի օր է սիրային ժամադրությունների,ընկերական հանդիպումների համար:

Կարող եք գնումներ կատարել, ձեռք կբերեք այնպիսի իրեր, որոնց մասին միշտ երազել եք: Երեկոյան, աշխատանքին վերաբերող,  հետաքրքիր մտահաղացումներ կունենաք:

Կարիճ: Մի շտապեք օրն անհաջող համարել: Սկզբում հնարավոր է որոշ խնդիրներ ծագեն, սակայն ընթացքում ամեն բան իր տեղը կընկնի, և գործերը հրաշալի կդասավորվեն: Աշխատանքային խնդիրները ձեզ հանգիստ չեն տալիս, ինչը կարող է վատ անդրադառնալ: Փորձեք լիցքաթափվել, մտքերը կենտրոնացրեք ավելի հետաքրքիր ու հաճելի գործերի վրա:

Երեկոյան նոր գաղափարներ կծնվեն: Գործարարական առողջ դատողությունն այսօր չի  հիասթափեցնի: Բիզնես ծրագրեր կկազմեն անգամ նրանք, ովքեր հեռու են կոմերցիոն գործունեությունից: Եթե մտահաղացումները ժամանակին իրագործեք, ապա հնարավոր է մեծ շահույթ ստանաք:

Աղեղնավոր: Աշխատանքն արդյունավետ կլինի, եթե պատրաստ լինեք անակնկալների: Իսկ եթե հարկ լինի վերանայել որոշ ծրագրեր, փորձեք դրան հանգիստ վերաբերվել: Գործընկերների և ղեկավարության  հետ հարաբերությունները, բարեբախտաբար, դեպի լավն են փոխվում: Այսօր կամրապնդեք ձեր մասնագիտական դիրքերը: Կարող եք նաև երկարաժամկետ համաձայնագրեր կնքել:

Ստեղծված դժվարություններն հաղթահարելու հարցում՝ դիմեք ըներների օգնությանը: Նրանք սիրով կաջակցեն ձեզ: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Զերծ մնացեք չնախատեսված ծախսերից:

Այծեղջյուր: Բոլոր հարցերում այսօր առավել զգուշավոր և ուշադիր եղեք: Անգամ ամենափոքր բացթողումները, կարող են  բացասաբար  ազդել ձեր ապագայի վրա:Կարևոր հանդիպման նախապատրաստվելիս՝ ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին:

Աստղերը խորհուրդ են տալիս հետաձգել, կենտրոնացում պահանջող, բոլոր գործերը, քանզի դրանք այսօր շատ ժամանակ կխլեն:Ինքնազգացողությունը կվատանա, կենցաղային խնդիրների ճնշման տակ՝  ներքին լարվածություն կզգաք: Որքան էլ դժվար լինի,փորձեք  հաղթահարել հոգեկան անհանգստությունն ու վատ տրամադրությունը:

Ջրհոս: Օրը հրաշալի կդասավորվի, եթե անցած-գնացած խնդիրների շուրջ անտեղի չանհանգստանաք: Ճիշտ է, իրավիճակն այնքան էլ ձեր սրտով չէ, սակայն ամեն բան առջևում է, պարզապես փորձեք ավելի լավատես լինել: Հրաշալի օր է երեխաների հետ շփվելու, ընտանեկան զբոսանքներ կազմակերպելու համար:

Հաջողությունը կժպտա բոլոր նրանց, ովքեր կոմերցիոն գործունեություն կծավալեն: Ոչ պաշտոնական միջավայրում գործընկերների, ղեկավարության հետ հանդիպումներ լավ կդասավորվեն:

Ձկներ: Բարեհաջող օր է սպասվում: Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է, ժամանակ հատկացնել արտաքին տեսքին, իրականացնել հետաձգած ծրագրերը: Հանդիպումները լավ կանցնեն, օգտակար ինֆորմացիա կստանաք:

Կենսական ներուժը բարձր է, անգամ մեծ ծանրաբեռնվածության դեպքում՝  հոգնածություն չեք զգա: Օգտակար են առողջարարական պրոցեդուրաները: Եթե սպորտով զբաղվելու ցանկություն եք ունեցել, ապա այսօր մարզվելու համար ճիշտ ժամանակն է