Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
uncategorized

Մեր փրկությունը ռուսական գաղութացման և օկուպացիայի դեմ պայքարի մեջ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ռեժիսոր Տիգրան Խզմալյանը

– Պարոն Խզմալյան, կարծես այսօր մեր երկրում երկակի իրավիճակ է: Մի կողմում ակտիվ, բուռն զարգացումներ են. ընթանում են «Սասնա ծռերի» և Ժիրայր Սեֆիլյանի դատավարությունները, մյուս կողմից՝ շոգ է, մարդիկ հոգնած են. քաղաքական ուժերը ընտրությունները կատարեցին, պրծան, հասան իրենց նպատակին ու թուլացել և վայելում են իրենց հանգիստը: Այս զուգադիպությունը պատահակա՞ն է:

– Ես չեմ կարծում, որ բուռն զարգացումներ են, ինչպես ասացիք: Իսկ այն, որ Դուք այս ամենի մեջ հակասություն եք տեսնում, արդյունք է գոյություն ունեցող այն հակադիր իրողությունների, որի մեջ մենք ապրում ենք:

Գոյություն ունեն երկու տարբեր Հայաստաններ: Մենք վաղուց արդեն մեկ երկիր և մեկ հասարակություն չենք: Խորապես պառակտված, կիսված, ընդ որում` անհավասար մասերի, օլիգարխիական և ռուսների կողմից օկուպացված երկիր ենք:

Գաղութ ենք և՛ բառի բուն իմաստով, և՛ փոխաբերական իմաստով:

Գաղութ ենք այն առումով, որ մենք չունենք պետական ինքնիշխանություն, մենք չենք ընտրում մեր իշխանություններին: Բոլորս տեսնում ենք և գիտենք, թե ինչպես է կատարվում իշխանափոխությունը: Այն փոխանցվում է մեկը մյուսին:

Եվ այստեղ որևէ իրական հակասություն չկա. սրանք իրողություններ են, որոնք բնորոշ են բոլոր բռնապետություններին:

Նույնն է կատարվում նաև այս վարչախմբի հովանավոր երկիր Ռուսաստանում: Երկիր, որտեղ, ըստ միջազգային մասնագիտական տվյալների, բնակչության մեկ տոկոսը սեփականել է ազգային հարստության 75%–ը: Այսինքն` Ռուսաստանում մի քանի հարյուր, իսկ Հայաստանում մի քանի տասնյակ ընտանիքներ, չարաշահելով իրենց դիրքը, թալանելով ու կողոպտելով երկիրը, իրենցն են դարձրել ազգային հարստության երկու երրորդից, եթե ոչ` երեք քառորդից ավելին:

Պարզ է, որ հիմա նրանք` այս մարդիկ, հանգստանում են, վայելում են իրենց «վաստակած» գողոնը:

Իսկ այն մարդիկ, ովքեր փորձում էին այս կամ այն կերպ հակադրվել այս ամենին, բանտարկված են: Միգուցե այս ամենի մեջ նաև մե՞ր մեղքը կա, որ ճիշտ չենք կազմակերպել մեր պայքարն ու դիմադրությունը:

Իսկ ժողովուրդն էլ չի տեսնում իրական վիճակը: Ստամոքսին վերաբերող ամեն ինչ տեսնում ու զգում է: Բայց ո՛չ երկրի օկուպացումն ու գաղութացումը օտար ուժերի կողմից: Եվ այս երկու բաները չի կապում իրար հետ. այսինքն`չի կապում հետևանքը պատճառի հետ: Եվ հենց սա է զարհուրելին, և սա է իրական ողբերգությունը:

– Մենք ինչպե՞ս կարող ենք դուրս գալ այս վիճակից. ի՞նչ ճանապարհով, ի՞նչ ելքեր կան:

– Ելքեր, իհարկե, կան: Նույնիսկ ասում են` եթե ձեզ կուլ են տվել, դուք դեռ երկու ելք ունեք:

Վերջին հարյուրամյակի ընթացքում երկու անգամ նման բան եղել է: Հայաստանն իր անկախությունն ու ազատությունը ձեռք է բերել և 1918 թվականին, և 1991 թվականին մեկ կարևորագույն հանգամանքի շնորհիվ` երբ փլուզվեց ռուսական, իսկ երկրորդ դեպքում` սովետառուսական կայսրությունը:

Մենք, ինչպես 1988–89 թվականներին, պետք է ամեն ինչ անենք չարի ու ստի այդ կայսրությունը փլուզելու համար: Այն ժամանակ փլուզումը սկսվեց մեր պայքարից: Իսկ այսօր հայտնվել ենք պայքարի ճակատի հետնամասում: Մենք վախեցած ենք, մենք հոգնած են, թևաթափ ենք եղել:

Մինչդեռ մեր հարևանները` վրացիները, նաև ուկրաինացիները, մոլդովացիները, էլ չեմ խոսում մերձբալթյան երկրների մասին, մեծ քայլերով առաջ են ընթանում: Իսկ մենք դոփում ենք տեղում:

Մի խոսքով` ելքը ռուսական գաղութացման և օկուպացիայի դեմ պայքարի մեջ է: Իսկ այդ պայքարի ձևերը բազմազան են: Սկսած` մտավոր գիտակցված դիմադրությունից, այն է` չխոսել այդ լեզվով, չօգտագործել ռուսական ապրանքները, մերժել այն երկրի այն ռեժիմը, որն այստեղ զորք է պահում, որն այստեղ ունի հատուկ ծառայություններ և որը փաստորեն բռնաբարել է մեր երկիրը:

– Դուք հիշատակեցիք վրացիներին ու ուկրաինացիներին: Նրանք ռուսական ազդեցության գոտուց դուրս եկան մեծ կորուստների գնով: Մենք իրավունք ունե՞նք այդ շռայլությունը մեզ թույլ տալ:

– Մի մոռացեք, որ այդ կորուստները նրանք ունեցան ռուսների հետ ուղիղ առճակատման հետևանքով: Երբ Վրաստան մտավ ռուսական զորքը, Ուկրաինա մտավ և դեռևս այնտեղ գտնվում է ռուսական զորքը:

Իսկ մենք այժմ գործ ունենք բոլորովին այլ թշնամու հետ, որին ռուսները զինում են մեր դեմ: Եվ ի՞նչ է, մենք չպե՞տք է դիմակայենք ադրբեջանական խեղկատակ պետությանն ու նրա բանակին:

Անշուշտ, մենք կարող ենք դիմակայել Ադրբեջանին: Եվ եթե կարիք լինի, նաև` Ռուսաստանին: Բայց դրա կարիքը չի լինի, որովհետև, բարեբախտաբար, ռուսական կայսրությունը բավականին թուլացած ու մեկուսացված է: Գտնվում է միջազգային ֆինանսական–տնտեսական պատժամիջոցների տակ: Փաստորեն հոգեվարքի մեջ է: Մենք պետք է օգտվենք նրա այդ հոգեվարքից: Ինչպես օգտվեցինք 1918–ին, 1991–ին: Այժմ էլ նույն վիճակն է, ինչպես այն ժամանակներում էր, երբ սովետը փլուզվում էր արտաքին և ներքին ճնշումների տակ:

Եվ ելքը այսօր իրականում մուտքի մեջ է. մենք մուտք պետք է գործենք Եվրամիություն և ՆԱՏՕ: Սա է մեր փրկությունը:

 

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում