Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
Politics

«Ինձնից հրաժարական կարող է պահանջել միայն իմ ժողովուրդը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մամուլում երեկ գրվել է, որ օրերս Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը իր մոտ է կանչել Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցին և պահանջել, որպեսզի նա հրաժարական տա՝ հիմնավորելով, թե ցանկանում է ազատվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կադրերից: Ըստ մամուլի՝ Վահե Հակոբյանը Գորիսի քաղաքապետի պաշտոնում ուզում է տեսնել խորհրդարանի ընտրություններում ռեյտինգային թեկնածու Առուշ Առուշանյանին:

Հիշեցնենք, որ խորհրդարանի ընտրություններից հետո ՀՀԿ–ից ինքնաբացարկ հայտնածների թվում էր Սյունիքից ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, «Առանցք» ընկերության հիմնադիր Գագիկ Առուշանյանի տղան՝ Առուշ Առուշանյանը, ով ստացել էր 6879 ձայն և սպասելի էր, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ինքնաբացարկից հետո հենց նա է գնալու խորհրդարան «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանի հետ: Սակայն ապրիլի 7–ի ուշ երեկոյան երիտասարդ Առուշ Առուշանյանը որոշել էր տոնել սեփական հաղթանակը, ինչն ավարտվել էր Գորիսի բնակիչ Շահում Դավթյանի տանը տեղի ունեցած վեճով, ու ՀՀԿ թեկնածուն հայտնվել էր ոստիկանությունում: Ու թերևս հենց ՀՀԿ ղեկավարության որոշմամբ Առուշանյանը ինքնաբացարկ հայտնեց:

Ներկայացնում ենք «Փաստի» հարցազրույցը Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի հետ, ով վերընտրվել է 2016–ին ու քաղաքապետի միակ թեկնածուն էր:

– Պարոն Ադունց, ճի՞շտ է, որ Սյունիքի մարզպետն ուզում է, որ Դուք հրաժարական տաք: Նման պահանջ, ակնարկ եղե՞լ է:

– Ոչ, չի եղել և չի կարող լինել: Ես ընտրվել եմ իմ ժողովրդի կողմից, 87% ձայնով, և ինձնից հրաժարական կարող է պահանջել միայն իմ ժողովուրդը: Նման խնդիր չկա: Ես մինչև 2021 թվականը պարտավորություն ունեմ իմ ժողովրդի հանդեպ: Իսկ հիմա մարզպետի հետ աշխատանքային հարաբերություններում ոչ ակտիվ հարաբերություն է, եթե ուզում եք իմանաք:

– Իսկ ինչո՞վ է մարզպետի հետ աշխատանքային ոչ ակտիվ հարաբերությունը պայմանավորված:

– Չեմ կարող ասել: Ենթադրություններ չունենք: Դուք կարող եք մարզպետից իմանալ՝ ինչու Գորիսի հետ ակտիվ շփումներ չունի:

– Մամուլում գրվել է, որ նոր մարզպետը Ձեզ համարում է Սուրիկ Խաչատրյանի մարդը և ուզում է Ձեզնից ազատվել:

– Իրեն հարցրեք:

– Իսկ Դուք առնչություն ունե՞ք նախին մարզպետի հետ, իր «մա՞րդն» եք, թե՞ դա պատրվակ է խորհրդարանից դուրս մնացած Առուշ Առուշանյանին տեղավորելու համար:

– Ես իմ մարդն եմ ու իմ ժողովրդի մարդն եմ: Բոլորի հետ էլ առնչություն ունեմ: Նախկին մարզպետը գորիսեցի է, մեր լավ ընկերն է, մենք միասին աշխատել ենք: Բնականաբար առնչություն չունենալ չեմ կարող:

– Ասացիք՝ պասիվ են մարզպետի հետ հարաբերությունները, Դուք կկարողանա՞ք լիարժեք աշխատել մարզպետարանի հետ պասիվ հարաբերությունների պարագայում:

– Իհարկե, իհարկե: Ես աշխատում եմ օրենքով, աշխատում եմ օրենքի դաշտում, հարաբերությունները ինքս պահպանում եմ ինչպես կարգն է, և օրենքն ինձ լիարժեք հնարավորություն տալիս է, որ ես կարողանամ իմ համայնքի, իմ բնակչության հոգսը հոգամ ու քաղաքապետի գործառույթները տեղը տեղին իրականացնեմ:

– Իսկ մարզպետի հրահանգով Գորիսում ստուգումներ եղե՞լ են վերջին շրջանում:

– Այո, եղել են մարզպետի նախաձեռնությամբ, եղել է անկախ աուդիտորական կազմակերպության կողմից ստուգում մարզպետի նախաձեռնությամբ, նաև մարզպետարանի վարչական հսկողության ուսումնասիրություն: Մեզ մոտ ուսումնասիրություն է իրականացրել նաև նախագահի վերահսկողական ծառայությունը, պլանային ստուգում է իրականացրել նաև ֆիննախի վերահսկիչ ծառայությունը:

– Ի՞նչ են արձանագրել, խախտումներ եղե՞լ են:

– Իհարկե՝ ոչ: Փետրվարից մինչ այժմ մենք 4 նմանատիպ ստուգումներ ենք անցել: Եվ բոլորի պարագայում էլ լավագույն արդյունք է եղել:

– Ասել է թե՝ համոզված եք, որ մարզպետը չի՞ կարող Ձեզ ստիպել հրաժարական տալ:

– Համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջը օրենքով սահմանված է, այսինքն՝ ամեն ինչի համար օրենք կա նախատեսված:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հ.Գ. «Փաստը» պարզաբանման համար երեկ դիմեց Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանին, սակայն վերջինս ասաց, թե չի կարող այդ առթիվ որևէ պարզաբանում տալ, քանի որ մարզպետը Հայաստանում չէ: