Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Lifestyle

Ես երբևիցե չէի մտածել, որ նման բան կլիներ իմ կյանքում. Հայկ Աֆրիկյան

Citylife.am-ը այսօր զրուցել է սիրված դերասան և ռեժիսոր Հայկ Աֆրիկյանի հետ:

Citylife.am- Փոքր հասակում բավականին աշխույժ և չարաճճի երեխա եք եղել: Ի՞նչ է փոխվել տարիների ընթացքում. չէ՞ որ հարցազրույցներում նշում եք, որ այժմ շատ ամաչկոտ եք իրական կյանքում:

Հայկ – Փոքր ժամանակ շատ աշխույժ եմ եղել, և հարազատներս էլ ասում են, որ դեռ փոքրուց շատ խելացի եմ եղել և իմ մտածելակերպով տարբերվել եմ իմ մյուս հասակակիցներից: Բայց մեծանալով մարդ ավելի հանդարտ է լինում և փորձում է յուրաքանչյուր իրադարձության նայել համապատասխան ձևով: Այդ հասակում ինձ ավելի շատ դաստիրակել է տատիկս և դա հիմք է ծառայել, որ ես այսօր այնպիսին եմ, ինչպիսին, որ կամ և շատ ուրախ եմ, որ հենց այդպիսի մանկություն եմ ունեցել, որովհետև շատ կարևոր է, որ երեխային դեռ փոքրուց տան ճիշտ դաստիրակություն, ճիշտ ուսում, ընտանեկան ջերմություն և վերաբերմունք: Իմ կարծիքով մարդ ինչ տեսակով ծնվում է, կյանքի մյուս տարիներին սկսվում է այդ տեսակի ձևավորումը և կարծում եմ, որ էությունս չի փոխվել: Եթե ես մի օր փոխվեմ դա կնշանակի, որ ոչ թե աշխարհն է վատը, այլ՝ ես: Մարդ պետք է մնա մարդ, և չպետք է փոխվի ո՛չ հարվածների ժամանակ, ո՛չ վերելքների:

Citylife.am- Դուք ցանկություն եք ունեցել ուսումը շարունակել բժշկական համալսարանում, ո՞րն էր պատճառը, որ այդ ուղղությամբ չշարունակեցիք Ձեր ուսումը:

Հայկ – Ես բավականին երկար ժամանակ պարապեցի կենսաբանություն, քիմիա նաև որոշ ժամանակ անց ֆիզիկա և ցանկություն ունեի ընդունվել բժշկական համալսարան` վիրաբուժական բաժին, բայց մի օր մանկությանս ընկերը` Աշոտը ինձ ասաց, որ ընդունվել է մանկավարժական համալսարանի ռեժիսուրա բաժինը, ինձ շատ հետաքրքրեց և մի օր նրա հետ գնացի իրենց ռեժիսուրական դասին: Ես հասկացա, որ դա մի ուրիշ աշխարհ է, որտեղ մարդիկ կարողանում են ստեղծագործել և դա իմ հոգուն ավելի մոտ էր: Այդ օրը ինձ համար շրջադարձային եղավ, և ես որոշեցի գնալ այդ ուղղությամբ, ի վերջո հասկացա, որ պետք է ընդունվեմ թատերական ինսիտուտ և հայտ ներկայացնելու ժամանակ նշեցի միայն դրամ թատրոն` ռեժիսուրա։ Խնդիր կար, որ եթե ես այդ տարի չընդունվեի, ապա բանակ պետք է գնայի, բայց պարապելով ընդհամենը 3 ամիս, բարեբախտաբար, ես ընդունվեցի:

Citylife.am- Կարելի է ասել, որ դուք Ձեզ փորձել եք տարբեր ոլորտներում՝ մոդել, երգիչ, դերասան, ռեժիսոր, հաղորդավար։ Այդ ոլորտներից ո՞րը դարձավ Ձեզ համար ավելի հոգեհարազատ:

Հայկ – Երաժշտական կրթություն չունեմ, բայց երգը ինձ հետ միշտ կմնա․նպատակ ունեմ, որ գոնե 2 սոլո երգ ունենամ, իսկ ռեժիսորի և դերասանի գործը դա իմ էությունն է: Այս երեքն էլ համարում եմ ինձ հոգեհարազատ:

Citylife.am- Ձեր հարցազրույցներից մեկում նշում եք, որ Ձեզ ներքուստ համարում եք տխուր մարդ, բայց միևնույն ժամանակ` ուրախ անձնավորություն: Ո՞րն է պատճառը, որ Ձեզ ներքուստ տխուր եք համարում:

Հայկ – Իմ մեջ ապրում է երկու տեսակի մարդ: Առաջինը, ով շատ ուրախ է, կատակասեր և երկրորդը, ով ներքուստ տխուր է: Ուղղակի ամեն ինչին խորն եմ նայում և ամեն փոքր քայլը կարող է մինչև հոգուս խորքը վիրավորել: Ճիշտ է, ես հիշաչար չեմ ընդհանրապես և ես անգամ փողոցում, եթե տխուր մարդ եմ տեսնում ինքս տխրում եմ: Տարօրինակ է, բայց հոգեբանության 4 տեսակն էլ իմ մեջ կա:

Citylife.am- Երբևէ եղե ՞լ է ինչ-որ դեպք, որից հետո հիասթափություն եք ապրել ինքներդ Ձեզնից:

Հայկ– Ո՛չ, չի եղել այդպիսի դեպք, որ ես ինձնից խորը հիասթափություն ապրեմ: Ուղղակի իմ կյանքում եղել է դեպք, որից հետո ես ինքս ինձանից շատ եմ նեղվել, որովհետև կան բաներ, որ չի կարելի, բայց դա ժամանակի հարց է, և ամեն բան իր տեղն է ընկնում:

Citylife.am- Հա՛յկ, երբ դարձաք AM փոփ խմբի անդամ ստիպված ընտրություն կայացրեցիք երգարվեստի և թատրոնի միջև, և ի վերջո այդ ժամանակ ընտրեցիք երգարվեստը: Եթե ժամանակը հնարավոր լիներ հետ տալ, դուք կրկին նույն որոշումը կկայացնեի՞ք:

Հայկ – Եթե ժամանակը հնարավոր լիներ հետ տալ, ես կրկին կգայի նույն ճանապարհով, ուղղակի որոշ բաներ այլ կերպ կանեի: Այդ ժամանակ ես աշխատում էի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում և մի օր կանգեցի ընտրության առջև, որովհետև AM boy band-ում լինելով ես չէի կարող զբաղվել այլ գործով: Ճիշտ է, թատրոնը ինձ համար մի ուրիշ հորիզոնականում է, որվհետև կարծում եմ, որ դերասան և ռեժիսոր ասելուց, միանգամից հասկանում ենք թատրոն: Երկուսն էլ այնպիսին էին, որ պետք է մեկը ընտրեի, բայց քանի որ փոքրուց միշտ ցանկացել եմ երգով զբաղվել. դա ինձ համար մի ուրիշ տարերք էր: Բացի այդ, կարևոր չէ դերասանը կամ ռեժիսորը թատրոնում աշխատանք ունի թե ոչ, կարևորը, որ դերասանի և ռեժիսորի մեջ թատրոնը լինի:

Citylife.am- Այժմ դուք «Անցյալը» հեռուստասերիալի ռեժիսորն եք: Դա Ձեզ առաջարկել են, թե՞ ի սկզբանե դա Ձեր միտքն է եղել:

Հայկ – Ինձ առաջարկել է հեռուստասերիալի պրոդյուսեր` Պողոս Ամիրխանյանը, ով նաև սկզբնական շրջանում սցենարիստն էր: Նա առաջարկեց, որ լինեմ գլխավոր հերոս, հետո նաև եղավ առաջարկ ռեժիսոր լինելու: Բայց այժմ այդ նախագծում չեմ ցանկանում աշխատել, բացի դա այդտեղ չեն նաև շատ դերասաններ, ովքեր նախին սերիաներում կային, ինչպես նաև գլխավոր հերոսուհի Նանե Արզումանյանը, ով իմ զուգընկերուհին էր: Բայց նշեմ նաև, որ շուտով կլինի մի նախագիծ, որը կարդարեցնի բոլոր երկրպագուների սպասումները:

Citylife.am- Դուք չորս տարի առաջ շատ համարձակ քայլ արեցիք՝ որոշելով, որ Ձեր մասնագիտական փորձը պետք է փոխանցեք նաև երիտասարդներին: Ինչպե՞ս ստացվեց, որ այդպես որոշեցիք, ո՞րն էր պատճառը:

Հայկ – Ես երբևիցէ չէի մտածել, որ նման բան կլիներ իմ կյանքում: Այդ ժամանակ դեռ «Անուրջներ» հեռուստասերիալն էր, որտեղ մարմնավորում էի Մարկ անունով հերոսին, երբ ֆիլմը ավարտվեց ինձ շատ հետաքրքիր էր, թե հետո ինչ պետք է անեմ: Եվ մի օր կարելի է ասել աստվածային երազ տեսա, որտեղ ինձ հուշեցին, որ պետք է անեմ այս գործը և շատ արագ պետք է բացեմ մի ստուդիա, որտեղ պետք է գան երեխաներ: Ես չգիտեի անգամ թե ինչ երեխաներ ու թե ինչպես պետք է լինի: Ուղղակի ես առավոտյան արթնացա, որոշեցի և ամեն բան շատ արագ ստացվեց: Ես հասկացա, որ այն ինչ Աստված ինձ երազում ասել էր, դա իրագործվեց:

Citylife.am- Հա՛յկ, դուք սովորեցնում եք Ձեր ուսանողներին, իսկ դուք միևնույն ժամանակ ի՞նչ եք սովորում նրանցից:

Հայկ – Ես նրանցից վերցնում եմ մանկությունը, երիտասարդությունը: Նրանց հետ շփվելով, ես փորձում եմ մնալ երիտասարդ: Շատ եմ կարևորում, երբ մարդն իր հոգում ունենում է մանուկ ասվածը: Մանուկ ասվածի մեջ ես հասկանում եմ պարզությունը, անկեղծությունը: Ես նրանցից դա եմ սովորում:

Citylife.am- Դուք արդեն բավականին մեծ հաջողության եք հասել, քանի որ ունեք Ձեր իսկ ստեղծած Level One դերասանական ստուդիան: Կասե՞ք՝ կյանքում ինչպե՞ս հասնել հաջողության:

Հայկ – Երևի թե, ես ինձ երկու բանում կհամարեմ հաջողակ․առաջինը, որ ես ունեմ Աստծուն, իսկ երկրորդը, որ տարիները ինձ չեն փոխել` որպես մարդ, ինձ համար այդ երկուսից կարևոր բան չկա, երբ արժանանում ես Աստծո սիրուն: Մարդ, երբ միշտ մնում է մարդ, և մարդ, որը միշտ աստվածահաճո է լինում, դրանք ամենակարևորն են ինձ համար, որոնք ո՛չ գնվում են, ո՛չ վաճառվում և ո՛չ էլ ձեռք են բերվում կյանքի ընթացքում: Միգուցե ես ինձ չհամարեմ լավ դերասան, բայց համարեմ լավ մարդ․ես դա ամենից շատ եմ կարևորում: