Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
Socity

Հայաստանում իժերի թույնի դեմ հակամիջոց են մշակում

ՀՀ ԳԱԱ Լ․Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում մշակում են իժերի թույնի դեմ հակաթույնի արտադրության արդիական մեթոդներ։ Աշխատանքը կատարվում է Առաջատար հետազոտությունների աջակցության մրցութային դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Նախագծի նպատակն է Հայաստանի համար այդքան անհրաժեշտ հակաթույների, մասնավորապես՝ հակագյուրզինի ստեղծումը, արտադրության հիմնումը, և, հաջողության դեպքում, արտաքին շուկաներ արտահանումը։

Ինչպես պարզաբանեց Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն և նախագծի ղեկավար Նաիրա Այվազյանը, ինստիտուտում երկար տարիներ աշխատում են հակաթույների ստեղծման ուղղությամբ, և արդեն կա շոշափելի արդյունք, որը նախագծի հաջողության հանդեպ հավատ է ներշնչում։

Նրա խոսքով, Հայաստանում, չնայած երկրի փոքր չափերին, 22 տեսակի օձ է բնակվում, որոնցից 4-ը իժերի դասի թունավոր օձեր են։ Երկու էնդեմիկ տեսակները՝ հայկական լեռնատափաստանային իժը (Vipera eriwanensis)  և Դարևսկու իժը (Vipera darevskii) փոքրաքանակ են, փոքր չափեր ունեն, խայթելուց քիչ թույն են ներարկում, հետևաբար՝ մեծ վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար։ Հայկական իժը (Montivipera raddei), թեև շատ թունավոր է, տարածվածության շատ սահմանափակ արեալ ունի (գրանցված է Կարմիր գրքում), և մարդու հանդիպելու հավանականությունը բավականին փոքր է։ Բնակչության համար ամենավտանգավոր օձը գյուրզան է, որը տարածված է ողջ Հայաստանում, այդ թվում և քաղաքներում, մասնավորապես՝ Երևանի կիրճերում։

Նաիրա Այվազյանը պատմեց, որ Խորհրդային Միության ժամանակ օձերի հակաթույնի արտադրությունը կենտրոնացված էր Ուզբեկստանում, որտեղ գործում էր ողջ երկրի կարիքները  բավարարող մեծ արտադրական կենտրոն։ Ուզբեկական հակաթույնն այսօր էլ հասանելի է Հայաստանում, բայց դրա արդյունավետությունը մեզ համար շատ ցածր է մի քանի պատճառով։

Առաջինը՝ նախկինում սխալմամբ համարում էին, որ Միջին Ասիայում և Հարավային Կովկասում բնակվող գյուրզայի ենթատեսակները նույնանման թույնով են օժտված։ Եվ միայն 2008 թվականին, հայ և իսպանացի գիտնականների համատեղ ուսումնասիրության շնորհիվ, պարզվեց, որ Հայաստանում տարածված Macrovipera lebetina obtusa և Ոզբեկստանում բնակվող Macrovipera lebetina turanica ենթատեսակների թույների համադրելիությունն ընդամենը 4 տոկոս է։

Երկրորդ՝ դեղագործական ընկերություններն Ոզբեկստանից Հայաստան են ներկրում բազմավալենտ հակաթույն, որը պարունակում է հակամարմիններ երեք օձի թույնի դեմ՝ գյուրզայի, էֆայի և կոբրայի։ Հայաստանում էֆա և կոբրա չկա, իսկ բազմավալենտ հակաթույնի բաղադրության մեջ գյուրզայի հակաթույնի քանակը, համապատասխանաբար, ավելի քիչ է, քան պահանջվում է։ Փաստացի, Հայաստանի բնակչության համար դա քիչ արդյունավետ, բայց իմունոլոգիապես ծանր տանելի պրոդուկտ է, որը կարող է լուրջ կողմնակի ազդեցություններ առաջացնել՝ շիճուկային հիվանդություն (serum sickness) և անգամ՝ անաֆիլակտիկ շոկ։

Մինչև վերջին ժամանակները Հայաստանում հասանելի էր նաև եվրոպական քթավոր իժի (Vipera ammodytes) թույնի դեմ խորվաթական արտադրության հակաթույնը։  «Տվյալ հակաթույնը զարմանալիորեն բավական արդյունավետ էր, որովհետև բարձրորակ, մաքուր պրոդուկտ էր։ Կարելի է ասել, որ թեև մեր գյուրզայի խայթոցի դեմ այն տաս անգամ ավելի թույլ էր ազդում, քան եվրոպական իժի խայթոցի դեմ, այնուամենայնիվ, մարդը դրանից չէր վատանում, և այդ տաս անգամ պակաս ազդեցությունն էլի ինչ որ չափով օգնում էր», - պատմեց Նաիրա Այվազյանը։

Սակայն 2014 թվականին Զագրեբի իմունոլոգիական ինստիտուտը փակեց այդ հակաթույնի արտադրությունը։ Հաշվի առնելով այս բոլոր փաստերը, Հայաստանում օձի հակաթույնի սեփական արտադրության հարցը առավել քան արդիական է։

Նաիրա Այվազյանի խոսքով, օձի թույնի և հակաթույնի հանդեպ հետաքրությունն այսօր աճել է ողջ աշխարհում, քանի որ 2019 թվականին ԱՀԿ-ն ընդունել է ռազմավարություն, համաձայն որի մինչև 2030թ. աշխարհում օձի խայթոցի մահացու դեպքերը պետք է 50 տոկոսով կրճատվեն, ինչի համար հատկացվելու է 136.76մլն ամերիկյան դոլլար։

«Հակաթույնի արտադրությունն ամեն երկրի բան չէ, հետևաբար այդ հազվագյուտ երկրների ցուցակի մեջ մտնելը բավականին պատվաբեր է։ Մեր հարևաններից միայն Իրանն ունի հակաթույնի արտադրություն, բայց նախ այն պոլիվալենտ է, երկրորդը՝ ներքին օգտագործման պրոդուկտ է, չի արտահանվում», - ասաց նա։

Ի՞նչն է հակաթույնի արտադրության տեխնոլոգիական բարդությունը։ Այդ արտադրության համար անհրաժեշտ են 3 կառույց՝ օձերի և թույնի անսպառ աղբյուր (սերպենտարիում), իմունիզացվող կենդանիների աղբյուր (ագարակ), և լավ սարքավորված բիոքիմիական լաբորատորիա։ Ինչպես պարզաբանեց Նաիրա Այվազյանը, որպես իմունիզացվող կենդանիներ հակամամիններ ստանալու համար ամենից հաճախ օգտագործվում են ձիերն ու խոյերը։ Ֆիզիոլոգիայի ինստիտուտում հակագյուրզինի առաջին նախատիպը ստացել են խոյի միջոցով, այն հաջողությամբ փորձարկվել է, և իր արդյունավետությամբ և ակտիվությամբ չի զիջում նմանատիպ դեղամիջոցներին։ Փորձարկման արդյունքներով հոդվածըհրապարակվել է հեղինակավոր օքսֆորդյան հանդեսում (Journal of Venom Research, 2021, Vol 11, 7-15։

«Իրականում հենց միայն գյուրզայի դեմ հակաթույն պրակտիկորեն չկա, այդ առումով մեր մշակումը բավականին յուրահատուկ է: Գյուրզայի մեր ենթատեսակը տարածում ունի Թունիսից մինչև Հնդկաստան, հետևաբար՝ այդ հակաթույնը բավականին պահանջված է», - նշեց Նաիրա Այվազյանը։

Ներկա պահին Ֆիզիոլոգիայի ինստիտուտում արդեն գործում են սերպենտարիումն ու բիոքիմիական լաբորատորիան, և ձիարշավարանի հետ կա նախնական պայմանավորվածություն Ինստիտուտի ձիերին պահելու հարցով։ Եթե նախագիծը հաջողվի, ապա հակագյուրզինից բացի հնարավոր կլինի և այլ հակաթույներ արտադրել և դրանք առաքել հարևան և մերձավորարևելյան երկրներ։ Հնարավոր կլինի նաև կազմակերպել օձի թույնից ստացվող դեղամիջոցների շարքի զուգահեռ արտադրություն, օրինակ՝ ռևմատիզմի կամ տրոֆիկական վերքերի դեմ քսուքների, հեմոֆիլիայի բուժման դեղամիջոցների և այլն։ Ինստիտուտի տնօրենի խոսքով, դեղագիտության այս ուղղությունն այսօր բավականին հեռանկարային է։

«Առաջիկա 5 տարում հավակնում ենք ունենալ նախատիպ, կունենանք գրանցված պրոդուկտ, սակայն բուն արտադրությունը, որը պահանջում է յուրահատուկ GLP ստանդարտներ, կփորձենք որևիցե դեղագործական ընկերության փոխանցել։ Իսկ եթե մենք ունենանք մասնավոր ներդրողներ և կարողանանք համապատասխան ստանդարտներ ապահովել, ապա տարածքն ունենք, կկարողանանք և ինքներս արտադրել», - ասաց նա։