Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Թևան Պողոսյանը` ՀՀԿ–ի կարծրատիպային մտածելակերպի և ընդդիմության քայլերի մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը, ով ներկայում շարունակում է իր հիմնած Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ղեկավարել, այս օրերին զբաղված է «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումներ կազմակերպելով: Այս ընթացքում արդեն հանդիպել են Եղեգնաձորի, Կապանի, Իջևանի, Գյումրիի բնակիչների հետ: Հուլիսի 3–ին ծրագրերը կքննարկվեն Վանաձորում, իսկ 4–ին՝ Երևանում: Նախկին պատգամավորը հույս ունի, որ վերջնական օրենքը մշակելու ժամանակ օրենսդիրներն անպայման հաշվի կառնեն նաև հանրային կարծիքը, որը կձևավորվի այս ընթացքում:

Խոսելով ԱԺ–ում Կառավարության կողմից ներկայացված ծրագրի մասին, նա նշեց, որ իր կարծիքով այն հնարավորությունների ծրագիր է, որտեղ զետեղված են այն դրույթները, որոնք նախկինից ինչ–որ չափով ֆինանսավորում ունեն:

«Ես ցավում եմ, որ նոր մշակույթ չձևավորվեց, որ կառավարության ծրագիրը ներառի նաև մյուս քաղաքական ուժերի ծրագրային դրույթները: Նույնիսկ ծրագրի ներկայացման ժամանակ ասվեց՝ քանի որ հանրապետականներն ավելի շատ են, քան մնացած բոլորը, ապա իրենց մոտեցումներն են ներկայացնելու:

Խոսելով ՀՀԿ–ի նախընտրական ծրագրի և կառավարության կողմից ԱԺ ներկայացված ծրագրերի նմանության մասին, Թ. Պողոսյանը նշեց, որ այստեղ նույնպես բավականին տարբերություններ կան:

«Եթե սա լիներ կուսակցական լուրջ ծրագիր, ապա կառավարության ծրագիրը կներկայացվեր Ազգային ժողովի ձևավորման կամ վարչապետի նշանակման հաջորդ օրը, քանի որ կուսակցությունն իր նախընտրական ծրագիրն իրականացնելու համար է եկել իշխանության: Այսինքն` նախընտրական ծրագիրը պետք է դառնար կառավարության ծրագիրը, այդ դեպքում արդեն պետք չէր լինի այդքան չարչարվել և նոր ծրագիր գրել»,– ասաց Թ. Պողոսյանը:

Նրա դիտարկմամբ` կառավարությունը ներկայացրել էր այն ծրագրերը, որոնք ներկայում ունեն ֆինանսական ապահովում միջազգային կառույցների կողմից, ոչ թե այն, ինչ գրված էր Հանրապետականի նախընտրական ծրագրում, որտեղ նշվածն այն մասին է, թե ինչ է կուսակցությունը ցանկանում իրականացնել: Բացի այդ, նախկին պատգամավորի դիտարկմամբ, պետք չէ մոռանալ, որ մինչև 2019 թվականը Հայաստանի կառավարությունը վարկային միջոցներ ներգրավելու հնարավորություն չունի, քանի որ երկիրը հատել է իր հնարավորությունների սահմանագիծը: Եվ այդ պատճառով է, որ կառավարությունը միգուցե սեփական գաղափարներ ու ծրագրեր չի իրականացնելու: Դրա փոխարեն իրականացնելու է այն, ինչն այսօրվա դրությամբ հնարավոր է: Եվ դա կարող է սփյուռքահայերի կողմից ներկայացվող որևէ ծրագիր կամ միջազգային և հայաստանյան հարուստներից ինչ–որ մեկի նախաձեռնությունը լինել, բայց հատուկ, մեծ ծրագրեր Թ.Պողոսյանի կարծիքով չեն իրականացվի:

Պատասխանելով հարցին, կոռե՞կտ է արդյոք գործող վարչապետին հարցնել, եկող, կամ դրա հաջորդ տարիներին նույնպես ինքը պաշտոնավարելու է նույն պաշտոնում, թե՝ ոչ, Թ. Պողոսյանը պատասխանեց, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում` նման հարց տալը կոռեկտ է, թե՝ ոչ:

«Ինձ համար բոլոր այդ քննարկումների մեջ մեկ նախադասություն է ուղենիշային, երբ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ասում են, որ, այնուամենայնիվ, իրենք են որոշում ամեն ինչ: Եվ դա բերում է նրան, որ անձերով պայմանավորված առանձնապես շատ բան չի փոխվելու: Մեկ բան է հստակ, որ 2018–ի ապրիլին հանրապետականներն են լինելու մեծամասնություն և իրենք են որոշելու, թե ով կլինի վարչապետը, և ինչ որոշեն, այդպես էլ կլինի»,– ասաց Թ. Պողոսյանը:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը «հիշեցրեց», որ դեռ 8–9 ամիս կա և այդ ընթացքում հազար ու մի բան կարող է պատահել և իրավիճակ փոխվել: Աշխարհը շատ արագընթաց տեմպերով է զարգանում, իսկ քանի որ մենք մի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ այլևս չենք կարող տարածաշրջանը Հայաստան, Վրաստան, Ադրբեջան համարել, ուստի հիմա նման հարց տալն այնքան էլ իրատեսական չէ:

«Մեր տարածաշրջանի վրա ներկայում նաև Մերձավոր Արևելքն է ներազդում և այս ընթացքում կարող են հազարավոր բաներ փոխվել: Իսկ մնացած խնդիրներին կարելի է անդրադառնալ մարտ ամսին, երբ արդեն մոտ կլինենք ապրիլ ամսին: Եվ իմ կարծիքով, եթե մինչ այդ հաջողություններ լինեն, ապա փոփոխություններ չենք ունենա, իսկ եթե լինեն անհաջող իրավիճակներ, ապա կարող է նաև փոփոխություններ լինեն: Մեկ անգամ չեն հանրապետականներն ասել, որ իրենք և իրենց կուսակցության ղեկավարն է ամեն ինչ որոշում: Իսկ մնացած քաղաքական ուժերը պետք է դրան պատրաստ լինեն և փորձեն տարբեր սցենարներ մշակել և ցանկացած պարագայում ճիշտ կողմնորոշվել»,– ասաց Թ. Պողոսյանը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում