Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026
Socity

Աննախադեպ ավելացել են օտարերկրյա պետություններում բնակվող հայերի դիմումները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որի մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը և տարածքային անձնագրային ծառայություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը պայմանավորված է մի շարք գործոնների միաժամանակյա առկայությամբ։

«Տեղեկացնում ենք, որ հիմնականում ամռան ամիսներին, սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված, կտրուկ մեծանում է անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար դիմողների քանակը։ Մասնավորապես, աճում են ինչպես մեր հայրենակիցների կողմից հանգստանալու նպատակով արտերկիր մեկնելու համար անձնագիր ձեռք բերելու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության նշում կատարելու համար դիմելու դեպքերը, այնպես էլ օտարերկրյա պետություններից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների կողմից անձնագիր ստանալու կամ փոխանակելու դիմումները։

Սակայն 2022 թվականն էապես տարբերվում է նախկին տարիներից, քանի որ աննախադեպ ավելացել են օտարերկրյա պետություններում բնակվող մեր հայրենակիցների ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումները։ Համեմատության համար անհրաժեշտ է նշել, որ եթե 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը կազմել է 3448, ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածի համար այն կազմել է 9917 (մոտ երեք անգամ ավելի)։

Անհամեմատ մեծացել են նաև ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու /փոխանակելու/ համար ներկայացվող դիմումները։ Դիմումատուների մեծ քանակ են կազմում օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները, որոնք ամռան ընթացքում գտնվելով Հայաստանի Հանրապետությունում՝ դիմում են ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կամ իրենց ժամկետանց անձնագրերը փոխանակելու համար»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ:

Բացի վերը թվարկվածից, այս տարի ավելացել է նաև երկար ժամանակով Հայաստանում բնակվելու և աշխատելու նպատակով ՀՀ ժամանող օտարերկրացիների թիվը, որոնք ՀՀ-ում իրենց բնակությունն օրինականացնելու, հաշվառվելու, ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ ստանալու նպատակով դիմում են անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ՝ անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու համար։
Մեծացել են ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու նպատակով օտարերկյա պետություններում գտնվող ՀՀ դիվանագիտական մարմիններ դիմողների քանակը, ինչով պայմանավորված՝ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում կատարվում է քաղաքացիների էլեկտրոնային հերթագրում։

Նշվում է, որ դիմելիության մեծ աճով պայմանավորված՝ նշված մարմիններում արդեն առաջիկա 2-3 ամիսների համար սպառվել է հերթագրվելու հնարավորությունը, ուստի, ինչպես ՀՀ քաղաքացիություն ստանալու, այնպես էլ անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար անձինք գերադասում են ժամանել Հայաստանի Հանրապետություն՝ տեղում անհրաժեշտ գործողություններ կատարելու նպատակով։

Վերը թվարկված, ինչպես նաև մի շարք այլ գործոններ, օրինակ՝ երեխաներին դպրոց ընդունելու համար հաշվառումների իրականացում, հաշվառման և հանրային ծառայությունների համարանիշի ստանալու տեղեկանքների տրամադրում և այլ հանգամանքներ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում և տարածքային անձնագրային ծառայություններում առաջացրել են մեծ հերթեր։

Անձնագրային և վիզաների վարչությունն իր մարդկային և նյութական ռեսուրսների շրջանակում ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու դիմումատուների պատշաճ սպասարկումը և օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով գործերի ընթացքը, ինչպես նաև քննարկվում են որոշ ծառայություններ էլեկտրոնային եղանակով մատուցելու հնարավորության հարցերը:

Միևնույն ժամանակ Ոստիկանությունից հորդորում են Անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ դիմած քաղաքացիներին՝ նկարագրված իրավիճակի պայմաններում դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և իրենց գործողություններով ավելի չբարդացնել իրավիճակը, մասնավորապես. անձնագրային ծառայություններում տեղադրված հերթերը կանոնակարգող սարքավորումներից չստանալ մեկից ավելի կտրոններ, ստանալ հերթի կտրոն՝ միայն իր համար. առանց ծանոթների կամ բարեկամների համար հերթագրվելու, հերթում դրսևորել պատշաճ վարքագիծ։