Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
Politics

Արվածը պրովոկացիա է. ինչի՞ց է սարսափում իշխանությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Հիմնադիր Խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը

– Պարոն Ենիգոմշյան, ինչպիսի՞ն է ժիրայր Սեֆիլյանի և Սասնա ծռերի դատավարությունների ընթացքը` ձեր գնահատմամբ:

– Մինչև հիմա բոլոր տեղի ունեցած նիստերը (չեմ կարող ասել` կայացած), և առավել ևս Ժիրայր Սեֆիլյանի վերջին դատական նիստը ցույց են տալիս, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի խոչընդոտեն նիստերի հրապարակայնությունը: Ես չեմ խոսում իրավական առումով դատական արդարադատության մասին. դրա ակնկալիքը չունենք: Իմ ասածը վերաբերվում է ընդամենը ընթացակարգին: Ամեն ինչ արվում է, որպեսզի նիստերը նորմալ տեղի չունենան:

Իմ կարծիքով հոգեբանական ճնշումների հստակ քաղաքականություն է վարվում և՛ մեղադրյալների, և՛ փաստաբանների, և այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ներկա են գտնվում դատավարությանը: Եվ այս ամենն արվում է հակաիրավական քայլերի միջոցով:

Սրանով երկու նպատակ են հետապնդում: Նախ ցույց տան, որ իրենք են այստեղ, տղայականով ասած` «խոսք ասողը»: Ուստի մյուսները պարտավոր են ենթարկվել իրենց: Դրանով բոլորի, հատկապես` փաստաբանների մոտ, ստեղծեն ենթակայի հոգեվիճակ:

Միաժամանակ ամեն ինչ արվում է, որպեսզի դատական այս գործընթացը բնականոն ընթացք չունենա: Խոչընդոտներ են հարուցում, ստեղծում են այնպիսի վիճակ, երբ և՛ մեղադրյալները, և՛ փաստաբանները, և՛ դատական նիստերին մասնակցող քաղաքացիները ստիպված են լինում ընդվզել ու բողոքներ ներկայացնել ապօրինի պահանջների դեմ: Եվ այս փաստերը հիմք ընդունելով` արդեն կարող են դատական նիստերն անցկացնել դռնփակ:

Փաստորեն փաստաբաններին ևս հնարավորություն չի տրվում, որպեսզի նորմալ պայմաններում աշխատեն` պաշտպանեն իրենց վստահորդների շահերը դատարանում: Միտումնավոր այնպիսի իրավիճակ են ստեղծում, որպեսզի չհամաձայնվեն այդպիսի պայմաններում աշխատել: Եվ այս պարագայում իրենց կողմից նշանակված փաստաբանների ներկայությամբ կայացնեն դռնփակ նիստեր:

Վերջնարդյունքում այս` դատական կոչվող գործընթացն իրենց ուզած սցենարով հասցնեն ավարտին:

– Կարելի է ասել` պրովոկացիա՞ է արվում:

– Միանշանակ պրովոկացիա են անում: Որովետև նրանց կողմից կատարվում են հստակ հակաօրինական քայլեր` առանց պատճառի մեղադրյալներին խոսքի իրավունքից զրկում են: Նույնիսկ պաշտպաններին են նիստերի ժամանակ զրկում խոսքի իրավունքից, անտեղի ու անտրամաբանական սանկցիաներ են կիրառում նրանց նկատմամբ: Ի վերջո, շարունակվում է դեռևս փաստաբաններին խուզարկելու ստորացուցիչ գործը:

Քաղաքացիների նկատմամբ ևս անօրինական քայլեր են կատարվում: Փաստորեն գրանցում են այս մարդկանց անձնական տվյալները, ենթարկում են հարցաքննության` ո՞ւմ համար են եկել, ինչի՞ համար են եկել և այլն, և այլն:

Կամ ոստիկաններն այցելում են այս մարդկանց տներն ու ահաբեկում նրանց, ենթարկում հոգեբանական ճնշումների:

Այս ամենը հակաօրինական քայլեր են, և արվում են պրովոկացիայի նպատակով: Կրկնում եմ` որպեսզի մի կողմից վախի մթնոլորտ ստեղծեն, մյուս կողմից էլ դժգոհության ու բողոքի մղեն մեղադրյալներին, փաստաբաններին ու նրանց համակիր քաղաքացիներին: Եվ այս ամենը պատրվակելով` նիստերն անցկացնեն դռնփակ ռեժիմով:

– Իսկ իրենք ինչպե՞ս են բացատրում, երբ հատկապես զննության են ենթարկում փաստաբանների պայուսակները:

– Արդեն պայուսակները խուզարկելուց ավելի հեռուն են գնացել: Վերջին նիստի ժամանակ փաստաբաններ Արայիկ Պապիկյանը և Նինա Կարապետյանը, որպեսզի առիթ չտան ստուգումների, եկել էին առանց պայուսակների: Փաստաթղթերը ձեռքներում բռնած էին եկել: Բայց Արայիկ Պապիկյանից պահանջեցին, որպեսզի ցուց տա դրամապանակը:

Էլի ասեմ` շատ հստակ է, որ այս ամենը պրովոկացիա է ընդամենը:

Եվ մի բան արդեն ակնհայտ է դառնում այս ամենից` հոգեբանական այդ ճնշումները, որ ցանկանում են ստեղծել, կամ վախի մթնոլորտը, որ նպատակադրած ձևավորում են դատական այս պրոցեսների շուրջ, ցանկանում են ընդլայնել ու տարածել ողջ բնակչության շրջանում: Երկրի բոլոր քաղաքացիներին վախեցնել դրանով:

Իսկ ինչ վերաբերում է արդարադատությանը, ապա, նորից ասեմ, ոչ ոք միամիտ չէ, որ նման ակնկալիք ունենա: Բանն այն է, որ այս դատական պրոցեսները, ինչպես մեր երկրի, այնպես էլ միջազգային օրենքներով, պարտավոր են անցկացնել հրապարակայնորեն:

Այս փաստն է, որ իշխանություններին սարսափեցնում է: Քանզի այն հնարավորություն է տալու Ժիրայր Սեֆիլյանին, Սասնա ծռերին և մյուսներին, վերջնականապես հստակեցնել իրենց քաղաքական դիրքորոշումները և հանդես գալ հայտարարություններով ու ուղերձներով` հասցեագրված մեր ժողովրդին:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում