Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
Politics

Ազատ Արշակյան. «Սեյրան Օհանյանն այլևս քաղաքականությամբ չի զբաղվելու, քանի որ չի դառնում կուսակցական». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

– Պարոն Արշակյան, Րաֆֆի Հովհաննիսյանը համագործակցության կոչ արեց, Դուք ասացիք՝ պատրաստ եք համագործակցել, ի՞նչ ակնկալիք ունեք այդ նախաձեռնությունից:

– Րաֆֆի Հովհաննիսյանը շատ կարևոր բան է հայտարարել՝ առաջինը լյուստրացիա, վերջիվերջո, հարկավոր է այդ լյուստրացիա կոչվածն անել, երկրորդ՝ Սահմանադիր ժողով, վերջապես մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը ձևավորվել է Սահմանադիր ժողովի միջոցով՝ օբյեկտիվ, անկախ, մասնագիտական խորհրդի միջոցով ժողովրդի կողմից ընտրված: Եվ երրորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է վերանայել 1921–ին կնքված հայ–թուրքական պայմանագիրը և չճանաչել ռուս–թուրքական դաշինքի ազդեցությունը Հայաստանի վրա: Այդ կետերի շուրջ ես պատրաստ եմ համագործակցել «Ժառանգության» հետ:

– Մյուս կողմից՝ տեսանք, որ «Ելք» դաշինքը և մյուս ընդդիմադիրները թերահավատորեն գնահատեցին Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը:

– Կարծում եմ՝ դա մրցակցի բնազդն էր, բայց եթե անցնի այդ խանդը, կարծում եմ, «Ելքն» էլ վաղ թե ուշ կհայտարարի համագործակցության մասին:

– Այսօր կա՞ առաջ քաշված գործունակ օրակարգ, որի շուրջ կարող է ընդդիմությունը համախմբվել:

– Սկսենք նրանից, որ ընդդիմություն չկա: Քաղաքական ընդդիմության գոյությունը փոշիացված է, բայց հենց որ քաղաքական դաշտում առաջանա գործունեության անհրաժեշտություն, կարծում եմ, որ կձևավորվի քաղաքական ընդդիմություն և քաղաքական օրակարգ: Ես համարում եմ, որ «Ժառանգությունն» առաջարկել է քաղաքական օրակարգ:

– Կարծում եք՝ «ժառանգության» առաջարկած օրակարգը կենսունա՞կ է, հրատա՞պ է այսօր:

– Այո, դրանք քաղաքական և հրատապ օրակարգային առաջարկներ են: Դրանք ընդհանրապես քաղաքականացնում են մթնոլորտը Հայաստանում, որովհետև Ղարսի պայմանագիրը, լյուստրացիան և Սահմանադիր ժողովը օրակարգային են: Բոլոր խնդիրների սկիզբն այդտեղ է՝ Ղարաբաղի հարցը, օրինականության հարցը, Հայաստանի ինքնիշխանության հարցը:

– Իսկ չե՞ք կարծում, որ «Ժառանգությունը», Սեյրան Օհանյանը կամ «Համախմբումը» բավական թույլ դիրքեր ունեն այսօր քաղաքական դաշտում, և այդ ուժերի հետ մյուս ընդդիմադիրները հնարավոր է ուղղակի չուզենան միանալ:

– Գիտեք ինչ, ուժեղ ազդեցություն ունի Հայաստանում հիմա «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, բայց դա Հայաստանին չի ծառայում, դա հակահայկական ուժ է: Եթե ուժի հետևից գնանք, ուրեմն պետք է գնանք «Եդինայա Ռոսիայի» հետևից: Իսկ մենք պետք է օգտագործենք այն, ինչ ունենք: ՕՐՕ–ի ստացած 2 տոկոսը քիչ չէ: Խորհրդային բնակչության 2 տոկոսը սկսեց ղարաբաղյան շարժումը, որը, ի վերջո, դետոնացիա արեց և Սովետական Միությունը փլուզվեց: Այնպես որ ՕՐՕ–ի ստացած 2 տոկոսը չարժե արհամարհել, դա քիչ թիվ չէ, 30 հազար մարդ է:

– Վերջին շրջանում, չնայած Սամվել Բաբայանի մեղադրանքը որոշակի մեղմացվեց, տեղեկություն է շրջանառվում Սեյրան Օհանյանի մասին, որ նա կապ է ունեցել Նորք–Մարաշի հանցախմբի հետ, անգամ ասվում է՝ ցուցմունքներ կան:

– Դա անհեթեթություն է, աբսուրդ է: Ես, ճիշտն ասած, դա չեմ պատկերացնում: Սեյրան Օհանյանն այն ժամանակ պաշտպանության նախարար է եղել, ինչպե՞ս կարող էր ինչ–որ նման բանի մասնակցել: Ես էլ մի քանի անգամ դատվել եմ և իմ դեմ բազմաթիվ ցուցմունքներ են եղել, այդ թվում՝ ակնհայտ ապուշություններ:

– Այսպիսով՝ փորձ է արվում սահմանափակե՞լ Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությունը:

– Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ինքն այլևս քաղաքականությամբ չի զբաղվելու, քանի որ չի դառնում կուսակցական, չի մտնում որևէ կուսակցություն և ինքն էլ կուսակցություն չի ստեղծում: Հետևաբար Սեյրան Օհանյանը մնում է որպես ազգային հերոս: Էլ ի՞նչ քաղաքականություն: Սահմանադրությունը պարտադրում է քաղաքական գործիչներին լինել կուսակցական: Չի կարելի ասել, որ նա քաղաքական ամբիցիաներ ունի: Քաղաքական ամբիցիաներից հրաժարվել է՝ հայտարարելով, որ ինքը կուսակցական չէ և չի ուզում դառնալ:

– Իսկ Սամվել Բաբայանի գործն ի՞նչ ընթացք կունենա Ձեր կարծիքով: Սամվել Բաբայանին ևս փողերի լվացման մեղադրանք է ներկայացվել, ինչպես ժամանակին Վարդան Օսկանյանին: Սա ի՞նչ է նշանակում, Ձեր կարծիքով:

– Սամվել Բաբայանին կարդարացնեն: Իսկ ավելի ուշ կպատժեն նրանց, ովքեր էդ գործը սկսել են: Ճիշտ այնպես, ինչպես դադարեցվեց Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործը, այդպես էլ Սամվել Բաբայանի դեմ հարուցված գործը կդադարեցվի: Դրանք շինծու գործեր են: Եթե շինծու չէր, ինչո՞ւ դադարեցրին Վարդան Օսկանյանի դեմ քրգործը:

– Կարելի՞ է եզրակացնել, որ Սամվել Բաբայանն այլևս վտանգ չի ներկայացնում իշխանության համար, դրա համար նրա մեղադրանքը մեղմացվեց:

– Հայաստանի բոլոր քաղաքացիները վտանգ են ներկայացնում իշխանության համար, որովհետև բոլոր քաղաքացիները անվտանգություն և բարեկեցություն են ուզում: Իսկ քաղաքական իշխանությունն այդ երկուսն էլ ոչնչացնում է:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում