Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
uncategorized

Անժելա Խաչատրյան. «Կառավարության ծրագրում հասարակությանը հուզող բազմաթիվ խնդիրների հստակ լուծումներ չկային». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» հյուրն է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը

– «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունից վերջին շրջանում ձայն–արձագանք չկա, կարծես թե ընդհատակ է անցել:

– Ընդհատակ չենք անցել: Կուսակցական գործունեության մեջ պարտադիր չէ, որ ամեն ինչ հրապարակային լինի և ամեն ինչի մասին խոսենք մամուլում: Այս պահին մենք մեր տարածքային կառույցների վերազինումն ենք իրականացնում, տեսնում՝ ինչ հնարավորություններ կան տարածքային կառույցներն ավելի ուժեղացնելու տեսանկյունից: Առաջիկայում պատրաստվում ենք նաև համագումար անցկացնել, իսկ համագումարից առաջ յուրաքանչյուր քաղաքական ուժ նման գործունեություն է իրականացնում:

– Հուսահատություն ու հոգնածություն կուսակցության անդամների մոտ չկա՞ն:

– Նման բան չկա: Եթե դու քաղաքական ուժ ես, որն ունի օրակարգ, հստակ ընդգծված գաղափարախոսություն և ամբողջ քաղաքական ներկապնակով անցել ես, ապա դու իրավունք չունես հուսահատվելու: Ընդհանրապես ընտրությունները անընդհատ ընթացող շրջափուլ են, գալիս–գնում են, և դրանով չպիտի պայմանավորված լինի քաղաքական կուսակցության և գործչի կյանքը:

Այսինքն՝ եթե ընտրություններում հաջողության չհասար, ի՞նչ է նշանակում, փակո՞ւմ ես կուսակցությունը: Եթե մարդիկ կան, ովքեր ունեն նման մոտեցումներ, տարիների ընթացքում նման գործունեություն են իրականացնում, դա այլ հարց է: Բայց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը նման խնդիր չունի, որևէ հուսահատություն կուսակցության ներսում, կուսակցության համակիրների շարքերում չկա: Մենք պարզապես ֆիքսել ենք թերությունները, ինչի մասին նաև հայտարարել ենք: Բնականաբար ընտրություններն անցել են կեղծիքների լայն ասպեկտի կիրառմամբ: Դա գիտեն բոլորը, և դրա մասին ես չէ որ պիտի խոսեմ:

Միջազգային հանրությունը ևս բազմիցս քննադատել է, ասել է՝ ինչ կեղծիքներ են արվել ու ինչ մեթոդներով է ձևավորվել ներկայի խորհրդարանը: Այն, որ մեր ներկայի խորհրդարանը մեր ժողովրդի հասարակական ու քաղաքական մոտեցումների ամբողջական արտացոլումը չէ, դա ևս ակնհայտ է:

Կառավարության ծրագիրը մեկուկես օրում է ընդունվում, այն դեպքում, որ նախկինում ես նման նախադեպ չեմ հիշում, որովհետև կառավարության ծրագիրը գոնե իր քաղաքական, տնտեսական ասպեկտներով մանրամասն քննարկվել է Ազգային Ժողովի նախորդ գումարումների ժամանակ: Իսկ այս գումարումը օրուկեսում կառավարության ծրագիրն ընդունեց: Եվ գլխավոր ու կարևոր հարցը կարծես թե մնաց միայն այն, թե վարչապետը ով է լինելու: Այն դեպքում, երբ մեր հասարակությանը հուզող շատուշատ խնդիրներ կային այս ծրագրում դրված: Այս ծրագրում դեկլարատիվ հայտարարություններ էին, բայց նրանում չկային հստակ լուծումներ այն խնդիրների, որոնք հապշտապ, շուտափույթ լուծում են պահանջում:

Այս ամեն ինչը հաշվի առնելով՝ կուսակցությունը պիտի իր գործունեությունը շարունակի: Իսկ հիասթափություն հասարակությունից, բնականաբար, չպետք է ունենալ: Պետք է ուղղակի հաշվի նստել առկա փաստերի հետ և շարունակել պայքարը, ինչն էլ՝ մենք անում ենք:

– Մի քանի ամիս է անցել նախորդ ընտրություններից, որում դուք ցածր արդյունքներ գրանցեցիք: Կուսակցության քաղաքականության փոփոխության վերաբերյալ քննարկումներ կուսակցության ներսում եղե՞լ են:

– Քաղաքականության օրակարգի փոփոխություն չի լինելու, որովհետև օրակարգն ու գաղափարախոսությունը կուսակցության դիմագիծն է: Եթե կուսակցությունները եղանակային պայմաններից ելնելով փոխում են իրենց օրակարգը կամ առհասարակ մոտեցումները՝ ապա այդ կուսակցությունների մասին ես չեմ ուզում խոսել: Ներքին կուսակցական գործունեության հետ կապված աշխատանքներ տարվում են՝ նույն տարածքային կառույցների, դրանց համալրման հետ կապված: Դիտարկումներ են արվում, թե ինչ սխալներ են եղել, ովքեր են դրանք արել:

«Ազատ դեմոկրատներն» այն կուսակցությունն է, որը ստեղծված օրվանից ևեթ թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության հետ կապված հստակ ասել է իր դիրքորոշումը և չի էլ վախեցել դրանից: Չի վախեցել լինել այնպիսի դիրքորոշման կողմնակիցը, որը գուցե մեծ զանգվածների աջակցությունը չստանա:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում