Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
World

Ադրբեջանում ինքնասպան է եղել 44-օրյա պատերազմի ավելի քան 30 մասնակից

Ադրբեջանում ղարաբաղյան 44-օրյա պատերազմի վետերանների մի մասը դժգոհում է, որ չի կարող հաշմանդամության նպաստ ստանալ եւ, առհասարակ, բախվում է իր իրավունքների ոտնահարման հետ։ Իշխանությունները պնդում են, որ խնդիրը օրենսդրության անկատարության եւ հենց վետերանների անհիմն պահանջների մեջ է։ Իսկ առայժմ վեճեր են ընթանում, թե ով է մեղավոր նպաստների հետ կապված խնդիրների համար, թեման ավելի ողբերգական է դառնում։ Ադրբեջանական մամուլը հայտնում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից անցած մեկուկես տարում դրա մասնակիցներից ավելի քան 30-ը ինքնասպանություն են գործել։ Վերջին նման ինքնասպանությունը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսի 16-ին։ Սակայն առայժմ միայն քչերն են հակված դա դիտարկել որպես Ադրբեջանում վտանգավոր միտում, գրում է DW-ն։

2022 թվականի սկզբից Բաքվում տեղի են ունեցել ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասնակիցների մի քանի խմբակային եւ անհատական բողոքի ցույցեր։ Նրանք հիմնականում դժգոհում են, որ չեն կարողանում հաշմանդամության համար դիմել եւ սոցիալական նպաստ ստանալ։ Հունիսի 2-ին տեղի ունեցած ակցիան մեծ հնչեղություն է ստացել։ Ցուցարարները «գրոհել են» աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարության շենքը, կոտրել են դռներն ու ներխուժել դահլիճ՝ պահանջելով, որ իրենց ընդունի նախարար Սահիլ Բաբաեւը։ Նախարարը նրանց մոտ այդպես էլ դուրս չի եկել, բայց առաջին անգամ սկսել է լրջորեն խոսել խնդրի մասին։ Հասարակության մի մասի կարծիքով՝ պետությունը պատերազմի մասնակիցներին թողել է բախտի քմահաճույքին, հենց որ նրանց կարիքն այլեւս չի եղել։

Վետերանները կարծում են, որ իրենց նկատմամբ խտրականություն է դրսեւորվում։ Նրանք ստեղծել են «Երիտասարդ վետերաններ» հասարակական միավորումը եւ պահանջում են ստեղծել «պատերազմի մարդկանց» հանձնաժողով, որում կընդգրկվեն հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք։

Ադրբեջանում ղարաբաղյան երկրորդ պատերազմի բոլոր վետերանները, որոնք արդեն ունեն վետերանի կարգավիճակ, ամսական 80 մանաթ (մոտ 50 դոլար) «լռելյայն» նպաստ են ստանում: Վետերանների համար հաշմանդամության նպաստը կազմում է 300-400 մանաթ (մոտ 177-236 դոլար)՝ կախված խմբից:

Հաշմանդամություն ձեւակերպելու համար վետերանը պետք է հիվանդանոցից տեղեկանք ներկայացնի, որ վիրավորվել է ճակատում: Ոմանց համար խնդիրները սկսվում են արդեն այս փուլում՝ եթե վիրավորվել, սակայն այս կամ այն պատճառով նրանք չեն գնացել հիվանդանոց եւ ընդհանրապես չեն արձանագրել այդ վնասվածքները, այժմ իրենց ձեռքին ապացույցներ չունեն։ Մյուսները դժգոհ են, որ իրենց մերժել են հաշմանդամության գրանցումը կամ առաջին խմբի փոխարեն նշանակել երկրորդը: Ընդ որում, պաշտոնյաների փաստարկները երբեմն զուտ բյուրոկրատական բնույթ են կրում՝ օրինակ, ոտքի ոսկորը նորմայից վեց սանտիմետրով է կարճ, այլ ոչ թե յոթ: