Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Culture

Հուլիսի 10-ից 17 կանցկացվի «Ոսկե Ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը

Հուլիսի 10-ից 17 կանցկացվի «Ոսկե Ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը, որի ղեկավարները փառատոնին ընդառաջ առաջին ասուլիսին հանգամանալիորեն ներկայացրեցին փառատոնի ծրագրված ընթացքը։

Այս տարի ևս փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում։ Փառատոնի բացմանը կներկայացվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը։ Իսկ փառատոնի ընթացքում կներկայացվեն շուրջ 100 ֆիլմեր տարբեր ծրագրերի շրջանակներում։ Այդ ֆիլմերի շարքում են տարբեր հեղինակավոր միջազգային կինոփառատոնների մասնակցած ֆիլմեր, որոնք կներկայացվեն «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակներում։

Այս տարի փառատոնի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերրի Ջորջը։ Փառատոնին կմասնակցեն համաշխարհային կինոյի մի շարք անվանի գործիչներ, պատվավոր հյուրեր։ Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա կրկին Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ էլ որպես փառատոնի փակման ֆիլմ կցուցադրվի Գարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմը։

«Այսպիսի փառատոն վաղուց չէինք ունեցել, այսքան լավ ֆիլմեր, այսպիսի լավ, բարձրագույն կարգի ռեժիսորներ, այսպիսի լավ պրոդյուսերներ և այսպիսի մեծ ու լուրջ ծրագիր: Կարծում եմ, որ փառատոնի սկիզբը դրված է, շարունակությունը կլինի տարվա վերջ, այսինքն՝ մինչև մյուս փառատոն», - ասաց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:

Կինոփառատոնը անց է կացվում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Այսօր ասուլիսին ներկա ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը իր խոսքը սկսեց շնորհավորանքով. «Շնորհավորում եմ բոլորիս մեր մշակութային կյանքի ամենանշանակալի իրադարձություններից մեկի բացման կապակցությամբ, հույս ունեմ, որ «Ոսկե ծիրանը» մեր անցած համավարակի և այլ սահմանափակումները աստիճանաբար հաղթահարելով կվերականգնի իր երբեմնի ծավալները: Դրա համար կան բոլոր նախադրյալները. այս տարվա ընթացքում կարողացել ենք ապահովել մեր ներկայությունը միջազգային բարձրակարգ ամենահեղինակավոր հարթակներում»:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն էլ ընդգծեց. - «Մեր միասնությունը խոսում է ընդամենը մի, բայց շատ կարևոր բանի մասին, որ բոլորս էլ ունենք միահամուռ գիտակցություն, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ավելին է, քան մենք, այսինքն արդեն վաղուց չի պատկանում որևէ ինստիտուցիային կամ անձին, անձանց, այլ անկախությունից ի վեր եզակի մշակութային իրադարձություններից մեկն է, որը և՛ մեզնից առաջ, և՛ մեր օրոք, և՛ մեզնից հետո պետք է անսակարկելի մշակութային արժեք ու ձեռքբերում մնա Հայաստանի համար»:

Ի՞նչ ակնկալիքներ ունեն փառատոնի հիմնադիրներն ու կազմակերպիչները։ Փառատոնի հիմնադիրներից կինոգետ Սուսաննա Հարությունյանը նշեց. «Ամենամեծ ակնկալիքն այն է, որ մենք վերադառնում ենք մեր ձևաչափին, մեր նշաձողերին, ու բոլոր պայմանները կան՝ արդեն հայտարարված հյուրերով, ծրագրով, որ մեր երիտասարդ թիմի հետ միասին մենք էս ընթացքը կշարունակենք ու «Ոսկե ծիրանը» ինչպես կայացել է, այնպես էլ շարունակելու է լինել Հայաստանի բրենդը»: