Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact
Lifestyle

«Նորմա՞լ է, որ հասցրել եմ 7 տղամարդու հետ սեքսով զբաղվել»

Bravo.am\ «Բարեւ, սիրելի Լյուսի: Մշտապես հետեւում եմ Ձեր գրառումներին ու հոդվածներին: Ես 20 տարեկան եմ եւ արդեն հասցրել եմ 7 հոգու հետ սեքսով զբաղվել: Առաջին անգամն ինձ խաբել են ու ստիպել, երբ 17 տարեկան էի: Դրանից հետո կյանքս հիմնովին փոխվեց: Ես շուտ եմ վստահում մարդկանց ու նվիրվում: Գրեթե չի ստացվում նորմալ հարաբերություններ կառուցել, քանի որ մարդիկ այս ամենն անբարոյականություն են համարում: Այժմ շփվում եմ մի երիտասարդի հետ, ով պահպանողական մտածելակերպ ունի: Չէի ցանկանա վատաբանել նրան, բայց ստիպված եմ նշել, որ չափազանց եսասեր է, ու դա արտացոլվում է մեր հարաբերություններում: Նրան պատմել եմ ողջ կյանքս: Վերջերս սեքսով զբաղվեցինք, եւ պարզապես սարսափելի էր. ոչ մի համբույր, ոչ մի քնքշանք: Ասում է, որ երբեք չի համբուրի անալ սեքսով զբաղված աղջկա: Ասում է, որ նորմալ է ինձ ընդունում, բայց երբեմն ինձ վիրավորող կատակներ է անում: Երբեմն այնպիսի զգացում ունեմ՝ կարծես շրջապատիս աղջիկներից վատն եմ. նրանք «անմեղ» են, իսկ ես՝ նվաստ: Նորմա՞լ է, որ այդքան տղաների հետ կապ եմ ունեցել: Երբեմն ինձ անբարո եմ զգում հենց այս վերջին տղայի հետ շփումից: Երբեմն մտածում եմ՝ արդյոք արդարացի եմ վարվել ծնողներիս հանդեպ, ովքեր չափազանց պահպանողական են: Հոգնում եմ այս «քյառթու» հասարակությունից, կարծես լավ է 20 տարուց ավելի զսպել սեռական ցանկությունները՝ հանուն կարմիր խնձորի եւ օժիտի: Խորհուրդ տվեք՝ ինչպես վատ չզգամ ինձ: Նորմա՞լ է մի քանի տղայի հետ սեքսով զբաղված լինելը»:

Նմանատիպ հարցադրումներով նամակներն այնքան շատ են, որ դրանց անդրադարձը մի ամբողջ նյութի վերածվեց: Մեր հասարակությունում մի սեռահասուն մարդու սեռական կյանքը, զուգընկերների թիվը, ցավոք, շարունակում է ակտուալ մնալ այլ մարդկանց համար: Նամակին անդրադարձել եմ միտք առ միտք: Այն, իհարկե, ուղեցույց չէ, անձնական կարծիքների համախումբ է, բայց կարող է օգտակար լինել այն չափահաս, սեռահասուն աղջնակների համար, ովքեր հոգնում են իրենց սեռական կյանքից բխող խնդիրներից:

Բազմամիտ դարձեք

Կազմալուծեք «ես միամիտ եմ, շուտ եմ վստահում ու նվիրվում մարդկանց» հաստատումը: Միգուցե Դուք միամիտ լինելուց անգիտակցական շահե՞ր ունեք, բայց փաստացի տեսնում ենք, որ դա Ձեզ ամեն անգամ հստակ խանգարում է: «Միամիտ եմ» արտահայտությունը, ըստ իս, հավասարազոր է «հետեւանքների մասին մտածելու կամ պատասխանատվություն կրելու հավես չունեմ. ավելի հեշտ է ինքս ինձ միամիտ որակումը տամ» մտքին: Դադարեք միամիտ լինել: Երբեք մի վստահեք, քանի դեռ խաչաձեւ չեք ստուգել մարդու մոտեցումները կյանքին, առավել եւս՝ սեքսին: Փոխեք Ձեր՝ նվիրվելու սկզբունքները, բարձրացրեք դրանց չափանիշները, անցեք միամիտ աղջնակի փուլը. Ձեր վարած սեռական կյանքն ու այդ փուլը բոլորովին չեն համապատասխանում իրար: Բազմամիտ դարձեք:

Հեղհեղուկ բարոյականություն

Վերջ տվեք այնպիսի մարդկանց ու տղամարդկանց հետ շփվել, ովքեր սեռահասուն տարիքում սեռական կյանք ունենալն անբարոյականություն են համարում: Դա վտանգավոր գավառամտություն է: Չափահաս մարդն իրավունք ունի համակրել, ընտրել ու սեռական կյանք վարել ում հետ ցանկանում է՝ տղամարդ, կին, իրենից փոքր, իրենից մեծ: Բացառություն են կազմում անչափահասներն ու օրենքով պատժելի այլ դեպքերը: Վերջ, մնացածը Ձեր պատասխանատվության ու իրավունքի հարց է: Ընդ որում, Ձեր սեռական կյանքը պետք է «փրայվիթ» (մասնավոր) լինի բացարձակապես բոլորի համար: Ու Ձեր զուգընկերներն էլ պետք է պահպանեն այդ դրույթը: Իսկ դրա համար վստահելիության մթնոլորտ է պետք: Բարոյականության հարց այստեղ ընդհանրապես չկա:

շարունակությունը՝ կայքում