Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Socity

«Տղաներ, որ ելան մարտի». Նարեկ Մալխասյանն առաջին կրակոցից խոցել է հակառակորդի մեկ ուղղաթիռ

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Նարեկ Մալխասյանին և նրա սխրանքի պատմությունը։ ՀՀ նախագահի հրամանագրով նա պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ «Արիության համար» մեդալով։

Նարեկը Արարատի մարզի Բարձրաշեն գյուղից է։ Գինու-կոնյակի տեխնոլոգի մասնագիտություն է ովորում հայ-հունական պետական քոլեջում, չորրորդ կուրսում է։ Այս տարի ավարտում է։ Ներկա պահին զբաղվում է նաև աշխատանքի տեղավորվելու հետ կապված հարցերով։

Չնայած ստացած այս մասնագիտությանը՝ Նարեկն այլ նպատակները ունի։

«Ուզում եմ անցնել զինվորական ծառայության՝ սկզբում որպես պայմանագրային ծառայող։ Բայց նաև ցանկանում եմ շարունակել ուսումս, ստանալ բարձրագույն կրթություն։ Ուզում եմ ընդունվել Երևանի պետական համալսարան, երևի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ»,- ասում է նա։

Երբ խոսեցի երազանքների մասին՝ մեր պատմության հերոսն ասաց, որ աշխատում է ընդհանրապես ոչ թե երազել, այլ նպատակներ դնել իր առջև և իրականացնել դրանք։

Ազատ ժամանակը հիմնականում Նարեկն անցկացնում է ընկերների հետ, սիրում է ֆուտբոլ նայել, բայց խաղալ այնքան էլ չի սիրում։ Մինչև բանակ գնալը երեք տարի զբաղվել է բռնցքամարտով։

«Ինձ նաև շախմատն է հետաքրքրում, բայց, ցավոք, չեմ խաղում»։

Հարցազրույցի ընթացքում ես այնպիսի տպավորությություն ստացա, որ Նարեկը համեստ, հանգիստ անձնավորություն է։ Բայց, միևնույն ժամանակ, աչքերի մեջ ինչ-որ չարաճճիություն կար։ Եվ իր խոսքերից հասկացա, որ, կարծես թե, երկու դեպքում էլ չսխալվեցի։

«Բանակից գալուց հետո փոխվել եմ։ Մինչև բանակ գնալս ավելի տաքարյուն, կռվարար էի, երևի, ինչպես բոլոր տղաները։ Բայց, երբ բանակից վերադառնում ես, հատկապես, երբ այսպիսի դեպքերի՝ մարտական գործողությունների ես մասնակցում, կյանքին սկսում ես այլ աչքերով նայել, ուրիշ հետաքրքրություններ են ի հայտ գալիս։ Բոլորն էլ ասում են, որ շատ եմ փոխվել, և ես էլ եմ դա զգում»,-ասում է Նարեկը։

Նարեկը ծառայել է Ջրականում (Ջաբրայիլ), ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավ-արևելյան հատվածում։ Հարցին, արդյոք նա ուզո՞ւմ էր ծառայել, այսպես է պատասխանում. «Քանի որ մեր երկիրը գտնվում է այսպիսի տարածաշրջանում, բոլոր տղաներն էլ ուզած, թե չուզած, պիտի ծառայեն։ Բայց ես միշտ էլ մտածել եմ բանակ գնալու մասին։ Վիճակահանության ժամանակ, երբ վիճակ քաշեցի, թղթի վրա գրված էր՝ ծառայության վայրը ԼՂՀ։ Ղարաբաղում էլ նորից վիճակ քաշեցի, որպեսզի իմանամ, թե կոնկրետ որ զորամասում եմ ծառայելու։ Ջաբրայիլն ընկավ, և ես առաջին անգամ էի լսում այդ վայրի մասին։

Գնացի ու ծանոթացա զորամասին։ Դե, բնականաբար, երբ սկսեցի ծառայել, ընդհանրապես չէի մտածում, որ այդտեղ մարտական գործողություններ կլինեն՝ չնայած զորամասը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին էր։ Ասեմ, որ կրակոցներ միշտ եղել են, բայց երբեք չէի մտածի, որ ամեն ինչ այդ աստիճանի կհասներ։ Մտածում էի, որ խաղաղ պայմաններում կզորացրվեի, և վերջ, բայց այդպես չեղավ...»։

Քառօրյա պատերազմում հակառակորդի ուղղաթիռը խոցելու մասին Նարեկը պատմեց. «Մեր հրամանատարը տեղեկացրեց, որ հակառակորդի տանկերի շարժ կա, հնարավոր է՝ մեզ վրա գան, բայց տանկի փոխ արեն ուղղաթիռ եկավ։ Ու հենց առաջին կրակոցից խփեցի այն»։ Նա այնքան թեթև և հանգիստ ասաց այս նախադասությունը, կարծես ընդամենը մի մրջյուն էր տրորել և ոչ թե մի ամբողջ ուղղաթիռ կործանել։

Հետո, շարունակելով խոսքը, մեր պատմության հերոսը մտովի վերադարձավ մինչև ապրիլի 1-ը և պատմեց դեպքերն ամենասկզբից. «Ապրիլի 1-ին բարձրացանք դիրքեր։ Ի դեպ, իմ ծննդյան օրն էր։ Այդ օրը շատ լավ անցավ։ Ապրիլի 2-ին հենց վաղ առավոտյան արդեն սկսվեցին կրակոցները, և դրանից հետո մեզ ասացին, որ կուտակումներ կան նրանց մոտ ու սպասվում են ակտիվ գործողություններ։

Հենց այդ օրն էլ ժամը 12-ին հակառակորդի ուղղաթիռն ուղղվեց մեր կողմը, և ես խոցեցի այն։ Այդ ընթացքում ոտքի բեկորային վերք ստացա։ Ապրիլի 4-ին ինձ իջեցրին հոսպիտալ։ Այնտեղից դուրս գրվեցի ապրիլի 29-ի ն ու նորից բարձրացա դիրքեր։ Դիրքերից իջա մայիսի 6-ին, երբ պետք է գնայինք նախագահի մոտ՝ պարգևատրման։ Մայիսի 13-ին ինձ արձակուրդ տրամադրեցին, որի ժամանակ քիթս վիրահատեցի, շնչառական խնդիրներ ունեի: Եվ հետո զորացրվեցի»։

Չնայած հակառակորդին զգալի վնաս է պատճառել՝ Նարեկն ասում է, թե չի մտածում, որ հերոս է ու չի սիրում, երբ իրեն այդպես են ներկայացնում։

«Ես մտածում եմ, որ առաջնագծում կանգնած բոլոր տղաներն էլ հերոսներ են։ Պետք չէ որևէ մեկին առանձնացնել, որովհետև բոլորն էլ կանգնած են այնտեղ՝ պատրաստ իրենց կյանքի գնով պաշտպանելու հայրենիքը։ Մեկին, երկուսին, երեքին հաջողվել է ինչ-որ գործողություն կատարել, բայց բոլորն էլ պատրաստ են դրան ու մեկ վայրկյան անգամ չեն մտածի՝ այդ պահին իրենց կյանքը վտանգի մեջ է, թե ոչ։ Եթե այնտեղ են, նշանակում է կանեն իրենց գործ ը»,- վստահաբար ասում է Նարեկ Մալխասյանը։ Եվ իր խոսքն այսպես է ավարտում. «Աստված ինձ հետ է եղել, որ ես այսօր կամ։ Միայն նրա մեծ ուժն է, որ կարող է փրկել այդպիսի ծանր պայմաններում»։

Լիլիթ Դեմուրյան