Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
uncategorized

Ընտրություններում Կարեն Կարապետյա՞նը օգնեց ՀՀԿ–ին, թե` հակառակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը

– Պարոն Ադիբեկյան, կառավարության հնգամյա ծրագիրը վստահություն կներշնչի՞ մեր ժողովրդին իր վաղվա օրվա հանդեպ:

– Դա կապված կլինի այն բանի հետ, թե որքանո՞վ է ծրագիրը կապված ժողովրդի ակտիվության կամ այդ ծրագրերին նրա մասնակցության հետ: Կամ թե բիզնեսը որքա՞ն մասնակցություն է ունենալու այդ ծրագրերի իրականացման գործում: Որովհետև շուկայական տնտեսություն ունեցող երկրներում մի կառույց չի կարող ամբողջ խնդիրները լուծել:

Ուստի պետք է նայենք, թե որքանո՞վ է հաշվարկված մասնավոր հատվածի ներդրումը ծրագրերի իրականացման մեջ: Գյուղատնտեսությունը` առանձին, փոքր բիզնեսները` առանձին:

Եվ ամենակարևորը` խնդիրներ կան, որոնք չի կարող լուծել մասնավոր հատվածը, քանի որ չունի այդքան հզորություն: Այդ խնդիրները կարող է լուծել միայն պետական կառույցը, այսինքն` պետությունը: Վերջինս է ունակ հավաքագրել երկրի ողջ ներուժը և ստանալ մեծ հորդում` այսպես ասած: Եվ հենց այս տեսակետից է հնարավոր գնահատել, թե վստահություն կունենա՞ ծրագիրը, թե չի ունենա, կամ ինչպիսի՞ արդյունքներ կարելի է սպասել նրանից:

– Իսկ մեր երկրի հինգ տարիների զարգացման թիրախները ճի՞շտ են ընտրված:

– Ինձ թվում է` ոչ: Որովհետև փոքր և միջին բիզնես զարգացնելով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ զարգացնելով երկիր չես կերակրի: Պետք է լինեն մի քանի խոշոր ձեռնարկություններ, որոնց շուրջ կձևավորվեն փոքր և միջին բիզնեսները:

Չկա՞ խոշոր ձեռնարկություն, չկան և միջին և փոքր ձեռնարկություններ: Թե չէ միջինն ու փոքրն են դառնում «հզոր»: Սա՛ է խնդիրը: Ուստի դրա համար մենք պետք է ունենանք տնտեսության մեջ գերակա մի քանի ուղղություններ:

Լիխտենշտեյնը, որը միջազգային ֆինանսական առաջատարներից է, աշխարհին հայտնի է պողպատների տարատեսակների արտադրությամբ, որի շուրջ էլ ձևավորվել է երկրի ողջ տնտեսությունը:

Մենք պետք է նայենք, թե փոքր երկրներն ինչպե՞ս են կարողանում ոտքի կանգնել ու նաև նրանց փորձը կիրառենք մեր երկրում: Թե չէ ծրագիր գրելը բավականին հեշտ գործ է:

– Գուցե նրանից է, որ ներդրողներ չկա՞ն խոշոր արդյունաբերության ոլորտում:

– Ներդրողներ կան, պարզապես պետությունը չի ուզում դառնալ երաշխավոր: Իմ տեղեկությամբ եղել է չորս միլիարդ դոլարի ներդրման առաջարկ, սակայն` պետական երաշխիքների առկայության դեպքում: Իսկ պետությունը հրաժարվել է` պատասխանելով, որ չի կարող երաշխավորել. կան բանկեր և ապահովագրական ընկերություններ, որոնք էլ կարող են ռիսկերը վերցնել իրենց վրա: Այդ իսկ պատճառով էլ փողը Հայաստան չի մտել:

– Կարելի՞ է ասել, որ սա իրատեսական ծրագիր է, համեստ նպատակադրումներով: Ի տարբերություն այն ժամանակների, երբ Կարեն Կարապետյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը, ու բավականին բարձր նշաձող սահմանվեց: Այս փաստը ժողովրդին չի՞ հիասթափեցնի:

– Ծրագիրը պետք է իրականացնող լինի, կազմակերպող լինի, երկիր` միջոցներ բերող լինի: Ժողովուրդն էլ ընդամենը կմասնակցի տվյալ գործողություններին: Թե չէ, որ ժողովուրդը ոգևորվեց, դրանից ի՞նչն է փոխվելու: Ուստի դա երկրորդական խնդիր է: Առաջնայինն այն է, թե արդյոք ծրագիրն իրատեսակա՞ն է: Եվ եթե իրատեսական է, ապա ո՞վ է այն իրականացնելու և ի՞նչ միջոցներով է իրականացնելու: Կա՞ն այդ կառույցները, կա՞ն այդ դեմքերը, որոնք կարող են դրանք կյանքի կոչել:

– Կարեն Կարապետյանն օգնեց, որպեսզի խորհրդարանական ընտրություններում հանրապետական կուսակցությունը հաղթի և հաղթի խոշոր հաշվով…

– Ձեզ ընդհատեմ` ես էլ այսպես կասեմ` Հանրապետական կուսակցությունը օգնեց, որպեսզի Կարեն Կարապետյանը ընտրվի: Այնպես որ, դա երկկողմանի գործողություն էր: Բայց, իհարկե, չեմ ժխտում, որ նրա դերակատարությունը մեծ էր այդ հարցում:

– Հիմա կար՞ող ենք ասել` դարձ ի շրջանս յուր. ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես եղել է:

– Հույս ունենանք, որ այդպես չի լինի:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում