Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Legal

Քաղաքացին ազատվել է 13 տարվա կալանքից և նոր հանցանք կատարել․ դատախազություն

Արձանագրվել է հերթական դեպքը, երբ վարույթն իրականացնող քննիչի կամ դատախազի կողմից կալանքի հետ կապված միջնորդություններով կալանավորման հիմքերի առկայության վերաբերյալ ներկայացված պատշաճ հիմնավորումների, փաստարկումների պարագայում դատարանի որոշման արդյունքում մեղարդյալը, հայտնվելով ազատության մեջ, կատարել է նոր հանցանք, գրում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով  2022թ. հունիսի 4-ին Ա. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ նա քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի միջոցով ԻԻՀ մի քաղաքացու 490.000 ՀՀ դրամ գումար տալով, վերջինիս դրդել է ՀՀ պետական սահմանով` մաքսանենգ ճանապարհով իրեն իրացնել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ: 2022 թ. հունիսի 1-ին Ագարակ քաղաքի և ԻԻՀ պետական սահմանի մոտ առկա առաջին չգործող թունելի մոտ, իր անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 86.9 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ:
Առաջադրված մեղադրանքում Ա. Բ.-ն իրեն մասնակի մեղավոր է ճանաչել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում, սակայն պարզվել է, որ  մինչ այդ, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող այլ քրեական գործով Ա. Բ.-ն 2021թ. դեկտեմբերի 7-ից ներգրավված է որպես մեղարդյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար:
2021թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն  հետագայում դատարանը մերժել է կալանավորման ժամկետը երկու  ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, և անձն ազատ է արձակվել: 

Հետագայում այս որոշումը ՀՀ դատախազությունը բողոքարկել է նաև ՀՀ վերաքննիչ դատարան, որը մերժել է բողոքը:  

Դատարանները, շեշտը դնելով վարույթն իրականացնող մարմնի կողմից գործի քննության ընթացքն ապահովելու հարցում պատշաճ ջանասիրություն չցուցաբերելու անհիմն հանգամանքի վրա՝ անտեսել են միջնորդություններով մանրամասն ներկայացված՝ կալանքի հիմքերի, մասնավորապես՝ ազատության մեջ մնալու դեպքում նոր հանցավոր արարք կատարելու բարձր հավանականության և այդ պարագայում ցանկացած այլ խափանման միջոցի կիրառման պարագայում մեղադրյալի պատճշաճ վարքագիծը երաշխավորելու անհնարինության մասին փաստական տվյալները: Մասնավորապես՝ անտեսվել է այն հանգամանքը, որ Ա. Բ.-ն մինչ այդ առանձնապես ծանր հանցագործություն (բանդիտիզմ) կատարելու համար դատապարտվել է ազատազրկման 13 տարի ժամկետով և ենթադրյալ ծանր հանցագործության համար այդ պահին մեղադրվում է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելուց հետո: 

Նման պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, ինչից հետո, փաստորեն, գտնելով ազատության մեջ, նա կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանը հանցակցության և առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության վերոնշյալ հանցավոր արարքը: