Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

«Էտի ով որ մտածել է, թող տանի իր հոր տան վրա փորձե, տեսնի ոնց ա էղնում». խոշորացման ենթակա համայնքի ղեկավար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել էր «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 31 ծրագրեր՝ Արագածոտնի մարզի Ապարան, Արագածավան, Ծաղկահովիտ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ, Լոռու մարզի Հաղպատ (Ալավերդի), Լալվար (Ախթալա), Ստեփանավան, Տաշիր, Օձուն, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Նաիրի (Եղվարդ), Նոր Հաճն, Չարենցավան, Ակունք, Գառնի, Մեղրաձոր, Քասախ, Շիրակի մարզի Անի, Ազատան, Ախուրյան, Մարմաշեն, Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Արենի, Եղեգիս, Տավուշի մարզի Իջևան, Բերդ համայնքային փնջերում: Նախորդ տարի Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան, Արարատի մարզի Ուրցաձոր, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Այրում, Կողբ, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Գորայք, Տեղ, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ համայնքային փնջերում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այսպիսով, մինչև 2017 թ. իրականացվել էր համայնքների խոշորացման թվով 18 ծրագիր, ինչի արդյունքում 140 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել էր թվով 18 համայնք: Նոր ծրագրով խոշորացման է ենթակա թվով 380 համայնք, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է 31 համայնք:

Արագածոտնի մարզի Արագածավան, Արտենի, Գետափ, Լուսակն, Թլիկ համայնքների խոշորացման արդյունքում կստեղծվի 5 գյուղերից կազմված նոր համայնք՝ Արագածավան կենտրոնով:

Արգածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ խոշորացման ծրագրում ինքը ոչ մի դրական բան չի տեսնում, միայն՝ բացասականը: Դիտարկմանը, թե այն, որ Արագածավանը լինելու է կենտրոն և գյուղապետը դրանում առավելություններ չի՞ տեսնում, Պապիկյանը պատասխանեց, որ ոչ մի լավ բան ինքը չի տեսնում, փոխարենը՝ 100 հատ վատ բան է տեսնում: Տեսնում է, որ գյուղերը կքանդվեն, որ մարդիկ անաշխատավարձ կմնան:

«Էտի ով որ մտածել է, թող տանի իր հոր տան վրա փորձե: Հլա տեսնի՝ էտի ոնց ա էղնում: Բերե իրա սաղ հարս, թոռ մի տան մեջ լցնե ու փորձե, տեսնի էդ խոշորացումը իրանց ավելի լավ չէ՞: Քիչ վառելիք կծախսեն, տան ծախսը քիչ կեղնի, հլը թող փորձի էլի:

Հետո ես 5 տարի ժամկետով 6 ամիս առաջ ընտրվել էի: Էդ ո՞վ է իրան իրավունք վերապահում, որ ես պիտի տարին երկու անգամ ընտրվիմ: Իրանք իրանցը սարքում են յոթը տարին մեկ, իսկ գյուղապետերին կարելի՞ է տարին երկու անգամ տանել ընտրության:

Գյուղը, որ քայքայվում է, քանդվում, բերում, միացնում են էդի մեկ պատճառ, երկրորդ պատճառն էլ էն ա, որ նորից պիտի գյուղի կեսը իրարից խռովեն չէ՞: Ընտրությունները կարո՞ղ է լավ բան է բերում իր հետ, բացի գյուղի խռովությունից, բացի իրար լավ ու վատ լինելուց:

Էդ գյուղերի խոշորացումն էլ, որ ասում են էկոնոմիա ա, մի հատ էկոնոմիստ վերցրա, հետդ արի գյուղ, հլա տենանք, ուրդե՞ղ է դրա էկոնոմիան: Ես 7 հազար 200 բնակիչ ունեցող գյուղի ղեկավար եմ, 5 հազարից ավելը իրավունք ունի դեպուտատի աշխատավարձի 80 տոկոսի չափ փող ստանա: Այսինքն՝ ես իրավունք ունեմ 400 հազար ստանամ, բայց ստանում եմ 140 հազար դրամ: Էդ որ ինքը պիտի ուրիշ գյուղից երկու շտատ կրճատի, է գյուղապետը իրանից խելացի ա, հաստատ իրենից ախմախ մարդիկ չկան էստեղ: Ես կդարձնեմ աշխատավարձը 400 հազար, հլա տեսնեմ ուրդե՞ղ են էկոնոմիա անում, ի՞նչ էկոնոմիայի մասին է խոսքը:

Ինչի՞ չեն թողնում էս պետությունը գոյություն ունենա, ինչի՞ են քանդում, ջարդում, ի՞նչ են ուզում էս ժողովրդից»,– եզրափակեց Անդրանիկ Պապիկյանը:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում