Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive
Legal

15 տարվա ընթացքում երեխաների վաճառքից ստացվել է 1 մլն 200.000 եվրո․ մեղադրանք է առաջադրվել 11 անձի

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է՝ 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի մանկահասակ երեխաների որդեգրումների գործընթացում ներպետական մարմինների աշխատակիցների կողմից թույլ տրված պաշտոնեական անփութության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, երեխաների առք ու վաճառքի, փողերի լվացման դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով 11 մեղադրյալի մասով նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակչուհին, ով երկար տարիներ աշխատել է իտալական մի շարք ընկերություններում և հանդիսացել նշված ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչը, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով երեխաների վաճառք իրականացնելու համար, ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ, որի կազմում ընդգրկել է տարբեր բնագավառներում և պետական տարբեր կառույցներում աշխատող անձանց, ովքեր իրենց գործողություններով օժանդակել են երեխաների ապօրինի որդեգրման գործընթացին:

Քննությամբ պարզվել է հանցավոր խմբի անդամների ինքնությունը, ողջ շղթան, նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը, երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմը:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սկսած 2005թ. նոյեմբերից՝ օտարերկրյա պետությունում հավատարմագրված և օտարերկրյա որդեգրումներով զբաղվող ընկերություններից, դրանց աշխատակիցներից, ինչպես նաև անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից գումարներ են փոխանցվել ՀՀ-ում նշված ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող, Իտալիայի Հանրապետության քաղաքացիների համար արտերկրերում որդեգրման գործընթացներ նախաձեռնող և իրականացնող  կազմակերպությունների ներկայացուցիչ՝ Երևանի նշված բնակչուհուն։

Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ հիշյալ կազմակերպություններն իրենց գործունեությունը ծավալել են Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրներում, իրենց կայքէջում հրապարակել տեղեկություններ՝ նշելով նաև յուրաքանչյուր տարածաշրջանից կամ երկրից որդեգրումների համար սահմանված վճարները, այսպես կոչված «ծախսերը», իսկ ամենաբարձր վճարները նախատեսված են եղել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների համար՝ 15.000-25.000 եվրոյի չափով:

Հայազգի երեխաների որդեգրելու ցանկություն ունեցած իտալացիները դիմել են նշյալ կազմակերպություններին, ներկայացրել երեխայի՝ իրենց նախընտրած սեռը և այլ հատկանիշներ, որից հետո լրացրել և ներկայացրել են անհրաժեշտ դիմում ու այլ փաստաթղթեր, կատարել սահմանված վճարները, որից հետո Հայաստանում որդեգրում նախաձեռնելու պրոցեսն իրագործող հիշյալ անձը, իր հանցակիցների հետ, ստանձնել է իր կողմից մշակված սցենարով որդեգրման գործընթացը:

Այսպես. ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից (ՔԿԱԳ) ստանալով օտարեկրացիների կողմից որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տվյալներ, դրանք հասանելի է դարձրել վերոհիշյալ կազմակերպությունների և որդեգրող թեկնածուների համար, այնուհետև՝ Հայաստանում ընդունել և ուղեկցել է նրանց, կազմակերպել վերջիններիս տեսակցությունները երեխաների հետ, ինչպես նաև իրականացրել նրանց անունից հայցադիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանությունները հայերեն լեզվով, դրանք ներկայացրել դատարան, կատարել անհրաժեշտ պետտուրքերի համար նախատեսված վճարումները, մասնակցել դատական նիստերին՝ իբրև թարգմանիչ, իսկ որդեգրման գործընթացն իր կողմից հաջողությամբ ավարտելուց հետո երեխային, որդեգրող օտարերկրացիների հետ, ճանապարհել է Հայաստանից:

Որդեգրման այդ պրոցեսի համար, արտաքուստ իբրև ծախսեր նախատեսված վճարները, իսկ իրականում իբրև յուրաքանչյուր երեխայի վաճառքի համար նախատեսված 15.000-25.000 եվրո գումարները, ստացել է բանկային փոխանցումների միջոցով կամ առձեռն՝ ինչպես կազմակերպություններից, այնպես էլ որդեգրողներից, որն ընդհանուր առմամբ, 15 տարիների ընթացքում, կազմել է ավելի քան 1.200.000 եվրո:

Հավելենք, որ Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն (համաձայն  ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածի, այսինքն` որդեգրել ցանկացող անձանց անունից և նրանց շահերից բխող այլ անձանց կողմից իրականացվող` երեխաներ ընտրելուն և որդեգրման հանձնելուն ուղղված յուրաքանչյուր գործունեություն) չի թույլատրվում:

Այս ամենին զուգահեռ պարզվել է նաև, որ Հայաստանում ապօրինի որդեգրումներով զբաղվող հիշյալ անձը, երկարամյա գործունեության բերումով, ստեղծել է իր հանցավոր գործողություններում ակտիվ դերակատարում ունեցող հանցակիցների շղթա՝ բաղկացած ինչպես որդեգրումների բնագավառում որոշակի գործառույթներ իրականացնող պետական մարմիններից, այնպես էլ՝ ծննդօգնության բնագավառում գործունեություն իրականացնող բուժհաստատության աշխատակիցներից, և ձևավորելով ընկերական, մտերիմ հարաբերություններ, օգտագործելով նրանց հնարավորությունները՝ վերջիններիս ծառայեցրել է որդեգրման գործընթացն ավելի արագ և դյուրին իրականացնելուն, այդ պրոցեսում հնարավոր խոչընդոտները վերացնելուն:

Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության և միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի պետն անխոչընդոտ տրամադրել են որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ հետաքրքրող ամբողջ տեղեկատվությունը, հետորդեգրման հաշվետվությունները երեխաներին ընդունած երկրներից օտար լեզվով ստանալուց հետո չեն կազմակերպել դրանց հայերեն թարգմանությունները, որի արդյունքում ակնհայտ է դարձել, որ այդ հաշվետվություններն ընդունելը կրել է զուտ ձևական բնույթ: Ներկայացված յուրաքանչյուր իտալացու համար մշտապես կազմվել և Արդարադատության նախարարի հաստատմանն են ներկայացրել դրական եզրակացություններ և, չունենալով այդպիսի գործառույթ կատարելու իրավասություն, իրականացրել են որդեգրման ենթակա երեխաների և որդեգրող անձի տվյալների համադրում, որոշ դեպքերում շրջանցել են նաև որդեգրման պրոցեսի կողմերի առերես հանդիպումների պահանջը և իտալացիների դիմումներն ընդունել են Իտալիայից՝ առանց երեխային նրանց կողմից փաստացի տեսակցելու:

Ավելին, «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենն իր հերթին տրամադրել է հաստատությունում գտնվող երեխաների վերաբերյալ տեղեկություններ, վերացրել որդեգրման կազմակերպմանը հասնելու ճանապարհին հնարավոր խոչընդոտները, ճանապարհ հարթել օտարերկրացի որդեգրողների համար՝ կոնկրետ երեխաներին փաստացի չտեսակցած և չայցելած ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց տվյալները տրամադրել է վերադասին և հայտնել, որ այդ երեխաներին նրանցից որդեգրելու ցանկություն ոչ ոք չի հայտնել, իսկ որոշ դեպքերում երեխաների առողջական վիճակը ներկայացրել է հնարավոր բարդացած՝ փորձելով որդեգրողի մոտ չեզոքացնել երեխային որդեգրելու ցանկությունը, հետին ամսաթվով փաստաթղթեր կազմելու միջոցով խոչընդոտել է ՀՀ քաղաքացիների կողմից երեխաների որդեգրմանը:

Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրման գործընթացին արհեստականորեն միջամտելով, այն է՝ որոշ դեպքերում որդեգրող զույգի տարիքի ու երեխայի տարբերության հաշվարկներում նրանց մոլորեցնելով, համապատասխան ցուցակում առողջ կամ բուժելի առողջական խնդիրներով երեխաների բացակայության մասին տեղեկություններ տրամադրելով և նույն այդ երեխաներին ներկայացնելով իբրև հիվանդ՝ իր հերթին նպաստել և օժանդակել է հայազգի երեխաներին որդեգրման անվան տակ օտարերկրացիներին վաճառելու գործընթացին: Բազմաթիվ դեպքերում «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին է տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող, որդեգրել ցանկացող, այդ թվում՝ երբևէ հիշյալ կազմակերպություն չայցելած անձանց տվյալները, որոնք անհրաժեշտության դեպքում վերջինիս կողմից ներկայացվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և, ՀՀ քաղաքացիների կողմից այդ երեխաներին որդեգրելու ցանկություն չհայտնելու վերաբերյալ պատրանք ստեղծելու նպատակով, ներկայացրել է իբրև որդեգրման ենթակա երեխաներին այցելած և որդեգրելու ցանկություն չհայտնած անձինք:

Միաժամանակ պարզվել է, որ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենը, փոխտնօրենը և բժիշկը կազմակերպել են ծննդատուն դիմած թիրախային խմբերի՝ արտաամուսնական հարաբերություներից հղիացած կամ անձնական ու ընտանեկան տարբեր պատճառներով հղիությունն արհեսատականորեն ընդհատելու ցանկություն ունեցած հղիների՝ մտացածին պայմաններով վաղաժամ ծննդաբերությունները: Վաղաժամ ծննդաբերությունները կանխելու նպատակով պատշաճ բուժմիջամտություն կազմակերպելու փոխարեն «ընդառաջ են գնացել հղիների՝ վաղաժամ ծննդալուծվելու խնդրանքին». ծննդաբերությունը խթանող դեղերով ու շտապօգնության կեղծ կանչերով ընդունել են նրանց և իրականացրել ծննդալուծումները, ինչի արդյունքում նորածինները ծնվել են բարդացած առողջական խնդիրներով՝ այդ կերպ չեզոքացնելով ՀՀ քաղաքացիների կողմից նորածինների որդեգրումը, ապահովելով օտարերկրացիների կողմից որդեգրման հնարավորությունը: Հիշյալ ընկերության փոխտնօրենն իր հերթին կազմել է այդ երեխաների էպիկրիզները, հավաքագրել նրանց մանկատուն տեղավորելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և երեխաներին տեղավորել մանկատանը: Որոշ դեպքերում էլ երեխայի խնամքը ծնողի կողմից ստանձնելու ցանկությունը բացառել են՝ երեխաներին ներկայացնելով առողջական լուրջ խնդիրներով կամ անխուսափելի հաշմանդամություն կրողներ:

Քննությամբ պարզվել է նաև, որ երեխաների որդեգրումը կազմակերպող և իրականացնող վերոհիշյալ անձը Կազմակերպություններից և իտալացի որդեգրողներից երեխաների վաճառքի գումարը կազմող դրամական միջոցները ստացել է նաև որդեգրման գործընթացում թարգմանություններ կատարող իր ծանոթի միջոցով, ով գրավոր և բանավոր թարգմանություններ կատարելուց զատ համաձայնել է օժանդակել երեխաների փաստացի վաճառքն իրականացնելն ավարտին հասցնելուն՝ իր հաշվեհամարին ստանալով երեխաների որդեգրման համար փոխանցվող գումարները:

Բացի այդ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետը, ով ևս տարիներ շարունակ ճանաչել է մանուկների որդեգրմամբ զբաղվող հիշյալ անձին և նրա հետ ունեցել մտերիմ հարաբերություններ, այդ հարաբերությունների տակ քողարկված անձնական շահագրգռվածությամբ պայմանավորված, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ ցուցում տալով «Գյումրու «Երեխաների տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին արգելել երեխաներին իրենց կենսաբանական ընտանիքներին վերադարձնելու նախաձեռնությամբ հանդես եկող հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետագա մուտքը մանկատուն, թույլ տվել աշխատակիցներին միմյանց փոխարեն հասնալիություն ունենալ համապատասխան էլեկտրոնային համակարգում առկա տեղեկատվությանը: Ցուցաբերած անընդունելի վարքագծի հետևանքով նույն բաժնի աշխատակցուհին իր հերթին անփութություն է դրսևորել աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ՝ հնարավոր դարձնելով բացառապես իրեն թույլատրված և իր կողմից շահագործման ենթակա օգտատիրոջ անունից կասեցնել համակարգում կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաներից մեկի տվյալները: Վերոհիշյալ բաժնի պետը հնարավորություն է ընձեռել նաև տիրապետել այնպիսի տվյալների, որոնց՝ որդեգրմամբ շահագրգիռ նշված անձը տիրապետելու իրավասություն չի ունեցել. արդյունքում՝ երեխաների վերաբերյալ տվյալներ են տրամադրվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ և դրանց՝ ժամանակից շուտ տիրապետելու արդյունքում որդեգրմամբ զբաղվող անձը հնարավորություն է ստացել արագացնել օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրման անվան ներքո ՀՀ քաղաքացի երեխաների վաճառքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոգրյալ կազմակերպությունների ներկայացուցչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետին և միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի պետին՝ 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,
«Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին,
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին, փոխտնօրենին և բժշկին և թարգմանչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետին՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նույն բաժնի աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և  դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: