Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance Group
Lifestyle

Աստղագուշակ՝ հունիսի 25-ի համար

Խոյ: Ֆինանսական տեսանկյունից, օրն այնքան էլ բարեհաջող չէ: Ձեր մասնագիտական կարգավիճակը վտանգի տակ է: Այսօր աշխատեք զերծ մնալ կարևոր որոշումներ կայացնելուց: Գործեք ինքնուրույն, ընկերներին փորձեք չներգրավել ձեր խնդիրների մեջ:

Շրջապատի հետ ձեր հարաբերությունները կարող են լարված բնույթ ստանալ: Թույլ մի տվեք շահագործել ձեզ: Նաև մի թաքցրեք ձեր թույլ կողմերն ու ցանկությունները, շրջապատում, անկասկած, կգտնվի մեկը ով կօգնի ձեզ լուծել որոշ խնդիրներ: Առօրյա հոգսեր մեջ մի մոռացեք մտերիմների մասին: Փորձեք երես տալ  ու փայփայել նրանց, դա մեծ հաճույք կպատճառի թե՛ ձեզ և թե՛ նրանց, ովքեր ձեր կողքին են:

Ցուլ: Ուշադրություն դարձրեք մանրուքներին: Նկատեք այն, ինչն ուրիշների համար անտեսանելի է: Այսօր կվերլուծեք որոշ փաստեր և ճիշտ հետևություններ կանեք, ինչը կօգնի ապագայում խուսափել սխալներից: Թեև զգացմունքային դաշտն այնքան էլ բարենպաստ չէ, հուսահատության մեջ չեք ընկնի: Քայլեր կձեռնարկեք  բարձր տրամադրություն պահպանելու համար:

Մտերիմների հետ տարաձայնություններն անխուսափելի են: Հաճախ վեճեր կծագեն ավագ սերնդի ներկայացուցիչների հետ: Կփորձեք, ամեն կերպ, կանխել կոնֆլիկտի հետագա զարգացումը, սակայն որոշ խնդիրներ կմնան չլուծված:

Երկվորյակ: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք հաճելի ծանոթություններ: Հակառակ սեռի ներկայացուցիչները պատրաստ են իրենց ուշադրությամբ  պարուրել ձեզ: Շփումներում այսօր առավել շրջահայաց կլինեք, կվստահեք միայն նրանց, ովքեր իրոք արժանի են դրան: Հրաշալի օր է զգեստապահարանը թարմացնելու, իմիջը փոխելու համար:

Նշանի որոշ ներկայացուցիչներ այնքան կտարվեն անձնական հարաբերություններով, որ բոլորովին կմոռանան գործերի մասին: Մտերիմները պատրաստ են աչք փակել ձեր որոշ թերությունների վրա, սակայն,  լուրջ վրիպումների դեպքում, ձեզ չեն ների: Փորձեք առավել զգոն լինել:

Խեցգետին: Օրվա ամբողջ ընթացքում լավ տրամադրություն կունենաք, իսկ փոքրիկ անախորժությունները սրտին մոտ չեք ընդունի: Լավատեսությունն ու ինքնավստահությունը կօգնեն սրտեր նվաճել: Կարող եք օգտագործել ձեր անձնական հմայքը որոշ գործնական տարաձայնություններ հարթելու համար: Հրաշալի օր է գնումներ կատարելու համար: Այսօր ձեռք բերված իրերի համար՝ հետագայում չեք զղջա:

Մտերիմների հետ հարաբերությունները հրաշալի են: Շատ խնդիրներ հեշտությամբ կլուծվեն: Այսօր շատ լավ եք հասկանում նրանց, ովքեր թանկ են ձեզ համար, ասես կարդում եք նրանց մտքերը, գուշակում թաքուն հույզերն ու ապրումները: Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ:

Առյուծ: Նպատակահարմար օր է,  ինչպես  անձնական հարաբերություններին, այնպես էլ մասնագիտական գործունեությանը վերաբերող կարևոր հարցեր քննարկելու համար: Լեզու կգտնեք բոլոր այն մարդկանց հետ, ում աջակցության կարիքն ունեք և չեք մերժի նրանց, ովքեր օգնություն կխնդրեն: Հնարավոր է ձեզ համար նոր բացահայտումներ անեք, օգտակար տեղեկատվություն կստանաք: Նոր ծանոթների վրա հրաշալի տպավորություն կթողնեք:

Օրվա երկրորդ կեսը լի է սուր զգացողություններով, բուռն ապրումներով, անմոռանալի իրադարձություններով: Հնարավոր է նոր սիրավեպ: Անձնական կյանքում սպասվում են արմատական փոփոխություններ: Հաջող գնումներ կկատարեք: Կարող եք ձեռք բերել երեկոյան զգեստներ, շատ շուտով դրանք ձեզ պետք կգան:

Կույս: Օրվա ընթացքում հնարավոր են որոշ տհաճ իրադարձություններ, որոք ձեզ այնքան էլ չեն անհանգստացնի: Ցանկաված իրավիճակում կպահպանեք հանգստություն: Ոմանց համար կարող եք դառնալ ողջախոհության ու սառնասրտության խորհրդանիշ: Հավասարակշռությունը կորցրած մարդիկ այսօր ձեր աջակցության կարիքն ունեն: Պատրաստակամ եք օգնել նրանց, համոզված եք, որ ձեր կենսական էներգիան կբավականացնի  բոլորին:

Հրաշալի օր է ընտանեկան խնդիրները լուծելու, որոշ հարցեր կարգավորելու համար: Հաճախ եք խաղարարարի դեր ստանձնում և անկեղծորեն ուրախանում եք, երբ հաջողության եք հասնում:  Սպասեք նվերների, հաճելի անակնկալների:

Կշեռք: Այսօր իրավիճակը լարված զարգացում կունենա: Ձեզ հաճախ կհիշեցնեն այն մասին, որ պետք է կարևոր որոշում կայացնել, և որքան էլ փորձեք ժամանակ ձգել, միևնույն է հարցը շրջանցել չի ստացվի: Այսօր պարզապես ի վիճակի չեք հաշվի առնել բոլոր հանգամանքները, ի դեպ՝ չի բացառվում, որ  որևէ մեկը,  դիտմամբ թե պատահմամբ,  ձեզ կեղծ լուրեր փոխանցի: Փորձեք լիցքաթափվել, լավ մտքերն ի հայտ կգան անսպասելի:

Օգնության ակնկալիք չունենաք նրանցից , ովքեր ձեր գործերին  իրազեկ չեն: Այսօր հնարավոր է զղջաք՝ ժամանակին հարազատների հետ չանկեղծանալու, սիրելիի հետ ձեր ապրումներով չկիսվելու համար: Փորձեք առավել համարձակ և ազնիվ լինել:

Կարիճ: Այսօր հրաշալի լեզու կգտնեք շրջապատի մարդկանց հետ, նաև հետաքրքիր ծանոթություններ կհաստատեք:Կարող եք ձեռք բերել նոր գործընկերներ, հնարավոր է նոր սիրավեպի սկիզբ դրվի: Նշանի շատ ներկայացուցիչների կհաջողվի ավարտին հասցնել կոմորցիոն որոշ նախագծեր: Ցանկացած իրավճակից հաղթանակած դուրս կգաք:

Կարող եք ձեռնամուխ լինել նոր գործերի: Հավատեցեք, հաջողությունը սպասեցնել չի տա:Արագ եք սովորում, սպունգի պես ներծծում եք ստացված նոր ինֆորմացիան: Թույլ չեք տա այնպիսի սխալներ, որոնց համար հետագայում ստիպված կլինեք զղջալ:

Աղեղնավոր: Աշխատանքում դժվարություններ կծագեն, ստիպված կլինեք երկար գլուխ կոտրել, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են անիմաստ գումարներ վատնել, այն դեպքում, երբ կարելի է դրանք խելամիտ ծախսել: Որոշ Աղեղնավորներ էլ ճիշտ հակառակը՝ փորձում են որքան հնարավոր է շատ վաստակել: Երբեմն նույնիսկ գերագնահատում են իրենց հնարավորությունները, ուժերից վեր գործեր սկսում:

Մտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն: Ինքներդ էլ չեք նկատում, թե ինչպես եք նեղացնում նրանց և հուսահատեցնում: Օրվա վերջում հոգնածություն կզգաք, հնարավոր է ինքնազգացողության վատացում, քրոնիկական որոշ հիվանդությունների սրում:

Այծեղջյուր: Օրը բավականին բարեհաջող սկիզբ կունենա: Նշանի շատ ներկայացուցիչների համար օրվա առջին կեսը կապված կլինի, մասնագիտական ոլորտում, նշանակալի հաջողությունների հետ: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, այդ թվում այն մարդու հետ, ում ժամանակին սիրել եք: Ցանկության դեպքում՝ հնարավորություն կունենաք վերականգնել հարաբերությունները:

Օրվա երկրորդ կեսին ընտանեկան խնդիրներ կծագեն: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ձեր տեսակետը պաշտպանելիս՝ փորձում եք հնարավորինս զուսպ լինել, սակայն դա ձեզ մոտ չի ստացվում: Այդ հարցում ձեզ խանգարում են հույզերն ու զգացմունքները

Ջրհոս: Մասնագիտական տեսանկյունից  բարեհաջող օր է սպասվում: Ձեզ մոտ հրաշալի են ստացվում թե՛ ժամանակին սկսած ու անավարտ թողած, և թե՛ նոր գործերը: Գործարարի ձեր հոտառությունն այսօ շատ սուր է, կնքած գործարքները եկամտաբեր կլինեն:

Անձնական հարաբերություններում հնարավոր են խնդիրներ: Սիրելիի հետ լեզու գտնել չի հաջողվի, իսկ փոխըմբռնման մասին խոսք անգամ չի կարող լինել: Սիրելիի անիմաստ ու անտեղի խանդը կարող է ավելի սրել լարված իրավիճակը:

Ձկներ: Բացասական միտումների  ազդեցությունը զգալի է, ինչը, սակայն, ծրագրերի իրագործման հարցում ձեզ չի խանգարի: Նախանձելի համառություն կդրսևորեք, անգամ հակառակորդները կսկսեն հարգել ձեզ: Որքան արագ կողմնորոշվեք, թե որ հարցերն են առաջնային և որոնք՝ ոչ, այնքան շատ  ժամանակ կխնայեք, ջանքերն էլ ապարդյուն չեն անցնի:

Օրը կարող եք նվիրել ճշգրտություն, ուշադրություն պահանջող գործերին: Կենտրոնանալով դրանց վրա ՝ ձեզնից հեռու կվանեք վատ մտքերը և կյանքին  լավատեսորեն կտրամադրվեք: