Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
uncategorized

Փոքրացած մեր երկրի ու կրկին ոտքի կանգնելու ազգային ծրագրի մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկեղծ զրույց նորջուղայագետ, հայրենասեր ու տաղանդավոր հայ Ավետիս Հովհաննիսյանի հետ` Ավոյի

– Պարոն Հովհաննիսյան, Դուք, կարելի է ասել միայնակ, ուսումնասիրել եք Նոր Ջուղայի նյութական ու հոգևոր ողջ մշակույթը: Նաև` նյութական մշակույթի արժեքները տեղափոխելով Հայաստան, հնարավորինս փրկել եք դրանք: Մեր ժողովրդի պատմության մեջ հաճախ է այդպես պատահում, երբ անհատները պետական գործառույթներ են անում: Ինչո՞ւ է այդպես:

– Այո, մեր ազգային պատմության մեջ մենք անհատներով ենք ինչ–որ արդյունքի հասել: Այդպես է, որովհետև միասնականություն չենք ունեցել:

– Իսկ հիմա պետություն ունենք:

– Խնդիրը պետականության մեջ չէ: Մենք միշտ էլ ինչ–որ տեղ պետականության հասկացողություն ունեցել ենք: Ժամանակ առ ժամանակ ընդհատվել է պետականությունը, բայց այդ հասկացողությունը պահպանվել է մեր մեջ:

Ցավոք սրտի, մենք այնքան ենք փոքրացել, թե՛ թվաքանակով, թե՛ տարածքով, որ այդ փոքրությունը պատճառ է դարձել, որպեսզի չկարողանանք լիարժեք ներկայանալ, և ուրիշների ներկայությունն էլ արդեն սկսի մեզ խանգարել:

– Դրանից մեր սիրտն էլ է, հա՞, նեղվել:

– Այո, եթե տեսնում ես տարածքը մեծ է, մարդը հոգեբանությամբ էլ է մեծանում: Բայց երբ մենք ճնշումների բերումով փոքրացել–փոքրացել ենք, ձևավորվել է մեջներս մի հոգեբանություն, որ միշտ օտարի լավը տեսնենք, բայց մեր միջի լավը չտեսնենք: Կարծես ինչ–որ տեղ իրար խանգարում ենք:

– Դրա՞ համար է գուցե, որ այստեղից հայը գնում է դուրս` մի մեծ երկիր ու լավ հաջողության է հասնում: Բայց մեր այս փոքր տարածքի վրա բան չի կարողանում անել:

– Որովհետև շրջապատը չի թողնում, որ նա աճի:

– Բա ո՞նց դուրս գանք այս վիճակից:

– Դժվար խնդիր է: Պետք է նոր սերունդ դաստիարակենք: Եվ դրա համար ընտանեկան և մանկապարտեզի դաստիարակությունը պետք է լինի հստակ ծրագրված: Որպեսզի այն թերությունները, որ կան մեր հոգեբանության մեջ, կարողանանք հաղթահարել:

– Հոգեբաններ կան, որ ասում են` ազգովի պետք է հոգեթերապիա անցնենք: Հատկապես` 1915–ի ցեղասպանությունից հետո: Մոտավորապես այսպես` բուժվենք ազգովի:

– Այդ բուժումը պետք է երեխաներից սկսել, ինձ բուժելն արդեն շատ դժվար է:

– Բայց բուժո՛ղը պետք է լինի: Իսկ բուժող ունե՞նք:

– Հիմա` թե մենք ինչքանո՞վ կարող ենք հիմնվել հոգեբանություն գիտության վրա: Ինչքանո՞վ է այս գիտությունը ճիշտ ու միանշանակ: Որովհետև հոգեբանական ինչ–ինչ ուղղություններ երբ հիմնվել են, չեն եղել հարյուր տոկոսով ճշմարիտ: Դրանք հաճախ ստեղծվել են կարճ ժամանակի համար և կարճ ժամանակի մեջ: Որովհետև աշխարհը փոխվում է, մարդկային հոգեբանական խնդիրները ևս այլ են լինում:

Այնպես որ, հոգեբանության վրա հիմնվելն այդքան ռացիոնալ չէ: Դաստիարակությո՛ւնն է ճիշտ լուծումը:

– Այդ դեպքում անհրաժեշտ են հզոր, ինտելեկտուալ անհատներ, ովքեր ծրագիր կմշակեն ազգի համար:

– Զարգացած երկրները հենց նման կերպ են իրենց առաջընթացն ապահովել: Ծրագիրը մշակվում–ընտրվում է, պետությունն էլ հետևում է, որ այն իրականություն դառնա:

Սա է միակ ճանապարհը:

– Նժդեհն էլ ծրագիր ստեղծեց: Իսկ նժդեհյան ծրագիրը մենք չափազանց ձևախեղված ենք կիրառում: Եթե, իհարկե, կիրառում ենք:

– Նժդեհից մինչև հիմա շատ ժամանակ է անցել: Իսկ ցանկացած ծրագիր պետք է ժամանակի մեջ վերանայվի: Մանավանդ մեր ժամանակներում, երբ բարձր տեխնոլոգիաները ժամով ու րոպեով են փոխվում:

Պետք է ունենանք դաստիարակչական կենտրոններ, որոնք շատ արագ կարձագանքեն ժամանակի խնդիրներին: Չուգահեռ պատրաստենք նաև այն մարդկանց, ովքեր կարող են նոր ծրագրեր մշակել` նորություններին անվերջ ականջալուր:

Դա շատ մեծ գործ է, որը նաև կապված է ֆինանսական մեծ հնարավորությունների հետ: Այն ազգային քաղաքականության հարցն է լուծում: Այն այսօր պարզապես պետական պահանջ է:

– Դրա համար առաքյալներ պետք է լինեն մեր երկրում, որպեսզի այս հարցը դնեն օրակարգում ու այն լուծեն:

– Յուրաքանչյուր երկիր, որը ցանկանում է հզորանալ, հենց այդ ոլորտն է զարգացնում, շեշտը դնում է այս խնդիրների վրա: Եվ նման երկրները հզոր ռեսուրսներ են օգտագործում. ծրագրեր են մշակում ոչ միայն այսօրվա համար, այլև մինչև հարյուր տարիների հեռանկարով: Սակայն ընթացս փոփոխելով ու թարմացնելով այն:

– Աստված անի, մենք էլ կարողանանք նման բան անել:

– Կարող ենք: Որովհետև մենք մարդկային այնքան ներուժ ունենք, մտավոր այնպիսի ռեսուրսներ ունենք, որ պարզապես պետք է խնդիրը դնենք ու օգտագործենք այդ ռեսուրսը: Պետք է ցանկանանք, որ այդ մարդիկ գան Հայաստան և աշխատեն այստեղ: Կամ` նման մարդկանց պահենք երկրում:

Նաև նրանց պետականորեն աջակցենք, հնարավորություն ընձեռենք, որ պարբերաբար գնան արտերկիր ու իրենց մասնագիտությունը թարմացնեն, հաղորդակից լինեն համաշխարհային գիտական և այլ կարգի նորություններին: Միայն այդպես վերջիններս կարող են մեր երկրի դիրքը գլոբալ զարգացումների մեջ ամրապնդել ու առաջ տանել:

– Այսինքն` մեր ժողովրդին կազմակերպողներ են պետք` տաղանդավոր ու նվիրյալ կազմակերպողներ:

– Հենց այդպե՛ս:

 

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում