Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

«Օրենքով գողերը» Ուկրաինան բաժանել են իրար մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինայում գողական խմբավորումների հակամարտության արդյունքում կողմերից մեկը զգալի առավելություն է ձեռք բերել: Հունաստանի 44–ամյա «օրենքով գող» Անդրեյ Նեդզելսկին, նույն ինքը՝ «Նեդելյան», նույն ինքը՝ Անդրեյ Լվովսկին «գահընկեց» է արվել. կասեցվել են «օբշչակին» վերահսկելու նրա լիազորությունները:

Ըստ Primecrime կայքի տեղեկատվության՝ Ուկրաինայում «օրենքով գողերի» ազդեցության ոլորտները ներկայում բաշխված են հետևյալ կերպ.

Կենտրոնի և Արևմուտքի համար պատասխանատու է Նեդելյան և նրա հավատարիմ ավագ ընկերը, 62–ամյա Սերգեյ Լիսենկոն՝ նույն ինքը Լյորա Սումսկոյը:

Արևելքը ավանդաբար կվերահսկվի ռուսթավյան վրացիների՝ քրեական հեղինակություն Ալեկո Նակրելեշվիլի–Պետրովսկու (Նարիկ) և «օրենքով գողեր» Գիա Խմելիձեի (Խմելո) ու Գիա Լոբժանիձեի (Կուցու) կողմից:

Վերջերս «կրտսեր գործընկերոջ» կարգավիճակով նրանց դնեպրոպետրովյան խմբին էին միացել Սերգո Գլոնտին (Գուգա) և Լաշա Ջաչվլիանին (Լաշա Սվան):

Ժամանակի ընթացքում խմբավորումների միջև հակադրություն առաջացավ, որը կապում են Դնեպրոպետրովսկից մեկ այլ սլավոնական ծագմամբ գողի՝ Նեդելյայի կողմից վերահսկվող սաթի բիզնեսից գերշահույթի իր բաժինը ստանալու փորձի հետ:

Տարեսկզբին կողմերի հարաբերությունները վերածվել են թշնամականի: Լուրեր են շրջում, թե Գուգան 70 հազար դոլարով «Վալ» խլացուցիչով ինքնաձիգ է գնել, Նեդելյան էլ, իմանալով այդ մասին, ուժեղացրել է իր պաշտպանությունը:

Իսկ Լյորան, իր հերթին, հրապարակայնորեն արտահայտվել է Գուգայի վերաբերյալ, թե՝ թող առիթ տա՝ քացու տակ կգցեմ:

Սակայն անձնական հանդիպումներից «օրենքով գողերը» խուսափել են, թիկունքից անտեղի «հայհոյելով» միմյանց, հատկապես Նեդելյային, ում Օդեսայում վերջերս իր ձերբակալման համար մեղադրում է Գուգան:

Հատկանշական է, որ երբ Նեդելյային տեղյակ են պահել այդ մասին, անվրդով պատասխանել է՝ «թող փորձեն երեսիս ասել» և նույնիսկ պարծեցել, թե գողերի հեռախոսային խոսակցությունների վերծանումների մի հաստ կապոց ունի և նրան վաղուց է հայտնի ով, երբ և ինչ է ասել իր մասին:

Արդյունքում, ավելի ծանրակշիռ ոչինչ չգտնելով՝ վրացիները շրջանառության մեջ են դրել գաղտնի ծառայությունների հետ Նեդելյայի հիպոթետիկ կապի թեման: Շուտով նրա «կասկածելի» վարքագծի մասին Հունաստանում տեղեկացել է Նեդելյայի «կնքահայր» Դավիթ Սեբիսկվերաձեն, ով հենց նոր էր ազատ արձակվել: Հունիսի սկզբին, պատրվակով, թե «անհրաժեշտ է դադարեցնել վատ խոսակցությունները», Դաթոն Նեդելյային իր մոտ էր կանչել:

Բողոքելով առողջական վիճակից և խոշոր վճարներից՝ իրավաբանական ծառայությունների դիմաց, Դաթոն, խոսքի մեջ, մեծ գումար է խնդրել Նեդելյայից, ով, սակայն, մերժել է, պատճառաբանելով, թե չունի:

Ինչ վերաբերում է այցի հիմնական նպատակին՝ Գուգայի և Լաշայի փոխհարաբերություններին, Նեդելյան մեկ շաբաթ է խնդրել, որից հետո կրկին Հունաստան պետք է վերադառնար:

Սակայն մեկ շաբաթ անց Նեդելյան ոչ միայն չէր վերադարձել, այլև նույնիսկ տեղյակ չէր պահել, թե չի կարող ներկայանալ, ավելի վատթարացնելով իրավիճակը:

Հենց դրանից հետո էլ տեղի է ունեցել Նեդելյայի ճակատագրական հեռախոսազրույցը Գիա Զվիադաձեի հետ, ով, ի պատասխան Նեդելյայի արդարացման, թե՝ գործ ուներ, հայտարարել էր. «Գողը չի կարող ավելի կարևոր գործեր ունենալ, քան այն գործերը, որոնց համար նրան սպասում են այլ գողեր»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում