Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Բաքուն կգնա՞ ռազմական նոր ավանտյուրայի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվ այսպես, ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Խմբի տարածած հայտարարությունից դատելով՝ այցը կարելի է համարել հերթական: Թեպետ չպետք է անտեսել նաև նրանց ջանքերը՝ միտված առաջնագծում խաղաղություն և կայունություն ապահովելուն: Այդ առումով պատահական չէր, որ այցի շրջանակներում նրանք հանդիպեցին նաև Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներին:

Կարևոր է ընդգծել նաև այն հանգամանքը, որ փաստացի Մինսկի խումբը բանակցային գործընթաց վարում է եռակողմ ձևաչափով՝ Երևան–Ստեփանակերտ–Բաքու, թեպետ իրավաբանորեն հաստատված է երկկողմ ձևաչափը: Իսկ դա ցույց է տալիս, որ Մինսկի խումբը մտադիր չէ անտեսել Ստեփանակերտը և նրան տեղեկացնում և ծանոթացնում է բանակցային գործընթացին: Ընդ որում, Ղարաբաղի ֆորմալ ոչ մասնակցությունը բանակցային գործընթացին քաղաքական և դիվանագիտական անոմալիա է, հակասում է նման տեսակի հակամարտությունների կարգավորման ոչ միայն պատմական ու քաղաքական փորձին, այլև լուրջ խոչընդոտ է խաղաղության հասնելու ճանապարհին: Պատահական չէ, որ վերջերս Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Բրայզան հանդես եկավ «Մադրիդյան սկզբունքներն էլ ավելի առաջ տանելու» կոչով, որոնք ամրագրում են ԼՂ որոշակի կարգավիճակ:

Ինչ վերաբերում է համանախագահների վերջին այցին, ապա այն՝ հատկապես Բաքու այցի ընթացքում (հունիսի 19) համընկավ առաջնագծում, մեղմ ասած, անհանգիստ վիճակի հետ՝ զոհվեցին 4 հայ զինծառայողներ: Դա, թերևս, ևս մեկ ազդակ էր համանախագահներին պնդելու «հրադադարի համաձայնագրի անհապաղ կատարումը և հրադադարի ռեժիմի ամրագրումը»: Սակայն համանախագահների նման ցանկացած պնդում հակազդեցություն է առաջացնում Ադրբեջանում: Այս անգամ էլ այդ երկրի փոխվարչապետն է դժգոհություն հայտնել համանախագահների աշխատանքից` նշելով, թե «նրանք պետք է ամաչեն այն հանգամանքից, որ 20 տարի է այցելում են տարածաշրջան, սակայն այսքան ժամանակ ոչ մի արդյունքի չեն կարողացել հասնել»:

Ադրբեջանի նպատակը հստակ է: Նրանք փորձում են առաջ մղել այնպիսի հասկացություն, ինչպիսին է «սուբստանտիվ բանակցությունները», ինչը նշանակում է նոր բանակցություններ նոր պայմանների ստեղծման շուրջ: Ուստիև հատկապես վերջին շրջանում Բաքուն անընդհատ հղում է անում ոչ թե Մադրիդյան սկզբունքներին, որոնք այս կամ այն կերպ, ներկա բանակցությունների հիմքն են, այլ ՄԱԿ ԱԽ բանաձևերին:

Իսկ առայժմ բանակցային գործընթացը կարծես թե դոփում է տեղում, թեև Մինսկի խմբի աշխատանքը վերջին շրջանում ակտիվացել է: Ի՞նչ կլինի հետո: Բրայզան համարում է, որ «Ղարաբաղում խաղաղություն կարող են հաստատել Պուտինն ու Թրամփը»: Որ ՌԴ նախագահն ակտիվորեն ներգրավված է այդ գործընթացում, ակնհայտ է: Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահին, ում հետ Բաքվում շարունակում են մեծ հույսեր կապել, ապա նույն Բրայզայի կարծիքով, «Վաշինգտոնն այս պահին կոնկրետ քաղաքականություն չունի ոչ միայն Հարավային Կովկասի, այլ ընդհանրապես ողջ աշխարհի նկատմամբ»:

Սա կարող է նշանակել, որ լուրջ առաջընթաց բանակցային գործընթացում, գոնե առայժմ, ակնկալել պետք չէ: Մյուս կողմից էլ, դա կարող է Ադրբեջանին մղել ռազմական նոր ավանտյուրայի, եթե կարողանա ստանալ ուժային կենտրոններից մեկի աջակցությունը: ԱՄՆ–ին ու Ֆրանսիային (ընդհանուր առմամբ ԵՄ–ին) նման սրացում անհրաժեշտ չէ՝ ԱՄՆ–ին Մերձավոր Արևելքում սեփական ձեռամբ եփած շիլան էլ բավական է, իսկ Ֆրանսիայի ու ԵՄ–ի համար իրենց ներքին խնդիրներն էլ քիչ չեն: Մնում է Ռուսաստանը: Տպավորություն կա, որ գոնե այս պահին ՌԴ–ին դա նույնպես ձեռնտու չէ: Սիրիան բավականաչափ ռեսուրս է տանում, որպեսզի Մոսկվան ի վիճակի լինի մեկ այլ եռացող օջախ էլ բացել: Մյուս կողմից էլ, սակայն, նույն Սիրիայում ռազմական գործողությունների ծախսերն ահռելի են, տնտեսական պատժամիջոցներն էլ՝ վրադիր: Ուստի հնարավոր է՝ Մոսկվայում Ադրբեջանի նավթային դոլարները գրպանելու գայթակղություն առաջանա: Իսկ դա հնարավոր է անել ռազմական պայմանագրերի միջոցով: Իսկ պատին կախած ցանկացած հրացան մի օր կրակում է:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում