Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

«Զվարթնոց»–ի տարածքը սպասարկող տաքսու վարորդների վերաբերյալ թմրաբանական բժշկական հաստատություններից տեղեկատվություն կվերցվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության հերթական նիստերից մեկում ակնարկելով «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցող վարորդների հագուկապը՝ նշեց, որ նրանք անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, տարիֆների տարբեր կիրառմամբ իրենց հաճախորդներին Սևանա լճի փոխարեն Երևանյան լիճ են տանում: Վարչապետը ոստիկանապետին և Կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարին հանձնարարել էր պրոֆիլակտիկ աշխատանք կատարել ոլորտում ծառայություն մատուցող ընկերությունների հետ:

Սրա հետ կապված «Փաստը» հարցում էր ուղարկել Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարություն պարզելու, թե ի՞նչ խնդիրներ կան այսօր լիցենզավորման համակարգում և թե վարչապետի հանձնարարականներին ինչպիսի՞ ընթացք է տրվել: Նշենք, որ հարցման պատասխանը ստացել ենք հունիսի 19–ին, երբ արդեն մի քանի օր շարունակ գործում էր Երևան–«Զվարթնոց» երթուղին:

«Փաստը» իր հարցման մեջ դիտարկել էր, թե սրանից 2–3 տարի առաջ տաքսիների լիցենզավորման չափորոշիչները հստակեցվել էին, բայց փաստացի վիճակը վատ է՝ ներառյալ սպասարկման որակ, վարորդների տեսք, միասնական տարիֆի բացակայություն, խաբեություն զբոսաշրջիկների նկատմամբ և այլն: Մեր հարցին, թե ինչո՞ւ դաշտը չի կարգավորվում և ո՞րն է պատճառը՝ նախարարությունից բավական անորոշ և ,ըստ էության, նորություն ու ասելիք չպարունակող պատասխան էին տվել: Մասնավորապես ասել էին, թե մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ոլորտում տնտեսվարման և ծառայությունների մատուցման նոր ձևերին ու մեթոդներին զուգընթաց ոլորտի օրենսդրական բարեփոխուները անհրաժեշտություն են և շարունակական բնույթ են կրելու:

Հարցին, թե կառավարությունը ի՞նչ պիտի աներ, որ չի արել, որպեսզի ոլորտում սպասարկման որակը բարձրանա, պատասխանել են, թե ոլորտում առկա իրական կարգավորում պահանջող հարաբերությունները կանոնակարգելու նպատակով մշակվել և շրջանառության մեջ են դրվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ իրավական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին իրավական ակտերի նախագծերը:

Մեր այն հարցին էլ, թե ի՞նչ պետք է անեն տաքսիստներն ու սպասարկող ընկերությունները՝ նախարարությունից տեղեկացնում են, որ այդ ոլորտում ներգրավված իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց գործունեությունը պետք է իրականացնեն բացառապես ոլորտը կանոնակարգող օրենսդրական ակտերի շրջանակում:

Նախարարության կողմից վարչապետի արձագանքից հետո խնդրին լուծում տալու հետ կապված քննարկումներ, առաջարկներ կամ գործնական քայլեր անելու հետ կապված էլ հարցման պատասխանում նշված է, որ մի քանի ուղղությամբ են աշխատանքներ տարվել: Նախևառաջ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ իրականացվել են պրոֆիլակտիկ և վերահսկողական աշխատանքներ, որոնց արդյունքում հունիսի 9–14–ը առանց համապատասխան լիցենզիայի տաքսամոտորային ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնողների նկատմամբ կազմվել է վերահսկողության արդյունքների ամփոփման 100 արձանագրություն: Սրանից բացի, ինչպես արդեն հայտնի է Երևան–«Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներ են իրականացվում:

Մյուս կողմից էլ՝ կառավարության աշխատակազմ է ներկայացվել կառավարության 2014 թ. դեկտեմբերի 11–ի թիվ 1471–Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծ՝ լիցենզավորվող ֆիզիկական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ուղևորափոխադրումներում ներգրավվող վարորդների վերաբերյալ օպերատիվ տեղեկատու քարտադարանից և թմրաբանական բժշկական հաստատություններից տեղեկատվություն հայցելու և ստանալու իրավական հիմքերն ապահովելու նպատակով:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում