Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Economy

Արդյո՞ք Հայաստանը հարյուր միլիոնավոր դոլարներ կկորցնի Ռուսաստանից արվող փոխանցումների նվազման պատճառով

Հայաստանում ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումների հոսքով փետրվարը ռեկորդային ամիս է դարձել: Փոխանցումների ընդհանուր գումարը հասել է 180.1 մլն դոլարի՝գերազանցելով անցյալ տարվա ցուցանիշը, որը կազմել է 48.4 մլն դոլար (աճը՝ մոտ 1.4 անգամ):

Այս ոլորտում դրական տեղաշարժը մեծապես կապված է Ռուսաստանի հետ, որտեղից ստացվող փոխանցումների հոսքը մեծացել է 30.3 մլն դոլարով (կամ մոտ 1.6 անգամ): ԱՄՆ-ի առումով ցուցանիշներն զգալիորեն ավելի ցածր են. աճը կազմում է մոտ 4.3 մլն դոլար (կամ 12 տոկոսից ավելի քիչ):

Հատկանշական է, որ օրացուցային տարվա առաջին ամիսները, սովորաբար, առանձնանում են Ռուսաստանից արվող փոխանցումների նվազագույն արժեքով: Գումարների հոսքը նկատելիորեն ակտիվանում է գարնան ամիսներին՝ այդ երկիր աշխատանքային միգրանտների զանգվածային մուտքից հետո: Սակայն այս տարի այդ «ավանդույթները» անխուսափելիորեն խախտվում են:

Ռուսաստանից արվող փոխանցումների չափով Հայաստանը միջին տեղ է զբաղեցնում ԱՊՀ երկրների վարկանիշում՝ անցյալ տարի գրանցված 7 տոկոսից պակաս մասնաբաժնով: Ռեկորդակիրն այս առումով Ուզբեկստանն է (43 տոկոս մասնաբաժնով), որին հաջորդում են Ղրղզստանն (17 տոկոսից քիչ) ու Տաջիկստանը (14 տոկոս): Համապատասխանաբար, տարբերվում է նաեւ միգրանտների թվաքանակը:

Այսպես, անցյալ տարի Ռուսաստանում արված միգրացիոն հաշվառման տվյալներով՝ Ուզբեկստանը 8.5 անգամ գերազանցել է Հայաստանին: Դա մոտավորապես համապատասխանում է երկու երկրի բնակչության թվաքանակի հարաբերակցությանը: Ի դեպ, Ուզբեկստանն, ի տարբերություն Հայաստանի, լայն աջակցություն է տրամադրում իր աշխատանքային միգրանտներին ՌԴ մուտքի եւ ժամանակավոր զբաղվածության հարցում:

Միեւնույն ժամանակ Արեւմուտքի երկրների զանգվածային պատժամիջոցների պատճառով՝ ՌԴ տնտեսությունը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում: Որոշ գնահատումների համաձայն՝ երկրի ՀՆԱ-ն ընթացիկ տարում կարող է կրճատվել 10 տոկոսով: Միունույն ժամանակ զգալի անկում է նկատվում այն ոլորտներում, որոնցում զբաղված է մեր սեզոնային աշխատանքային միգրանտների մեծամասնությունը:  

Այսպես, Ռուսաստանում բնակարանների կառուցման ծավալները կարող են կրճատվել 20 տոկոսով, իսկ կոմերցիոն անշարժ գույքինը՝ 40 տոկոսով: Նույնիսկ լավատեսական սցենարների համաձայն՝ մանրածախ ապրանքաշրջանառության ծավալի անկումը կարող է հասնել 8-9 տոկոսի: Կյանքը Ռուսաստանում զգալիորեն թանկանում է. տարեկան գնաճը կանխատեսվում է 17-20 տոկոսի սահմանում:

Անկախ արտասահմանյան մասնագետների կարծիքով՝ գործազրկությունը երկրում կարող է աճել ավելի քան 2 անգամ: Պարզ է, որ բոլոր այդ գործոնները բացասաբար են ազդելու միգրանտների չորակավորված աշխատանքի պահանջարկի վրա: Իսկ նրանց, ովքեր աշխատանք են գտել Ռուսաստանում, իրական եկամուտների անխուսափելի կրճատում է սպասվում:

Վերոնշյալ գործոնների հետեւանքներն արդեն հասցրել են դրսեւորվել: Արտասահմանյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ԱՊՀ երկրներից աշխատնքային միգրանտների արտահոսք է սկսվել: Իսկ ի՞նչ է սպասվում Հայաստանին այս տարի: Մեր պաշտոնյաներն արդեն հասցրել են «կանխատեսել» Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատում 40 տոկոսով: Դա նշանակում է տարեկան մոտ 350 մլն դոլարի կորուստ, ինչը բառացիորեն աղետ կլինի հայրենական տնտեսության համար:

Նշենք, որ ի թիվս այլ հանգամանքների, Ռուսաստանից արվող դրամական փոխանցումների հետ կապված եւս մեկ ոչ պակաս կարեւոր կետ կա: Պարզ է, որ ասֆալտ փռելով կամ այդ երկրում ապրանքների մանրածախ վաճառքով զբաղվում են մեր հասարակութան՝ նյութապես անապահով շերտերի ներկայացուցիչները: Ռուսաստանից Հայաստան արվող դրամական փոխանցումների միջին մակարդակն անցյալ տարի կազմել է 316 դոլար: Այդ արժույթի գնման ներկայիս փոխարժեքով՝ դա հավասար է 147 000 դրամի: Ակնհայտորեն, առասպելկական գումար չէ: Սակայն, ըստ երույթին, շատ ընտանիքներ կարող են զրկվել նաեւ այդ համեստ եկամուտից:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանից Հայաստան արվող դրամական փոխանցումների ճնշող մեծամասնությունը (մոտ 74 տոկոս) բաժին է ընկնում այդ երկրի ռեզիդենտների կողմից արվող փոխանցումներին: Դրանք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներն են, այդ թվում՝ աշխատանքային միգրանտները, որոնց ռեզիդենտի կարգավիճակ է տրվել:

Ընդունենք, որ ներկայացված թվերը համապատասխանում են իրականությանը: Այդժամ կարելի է որոշակիորեն ավելի լավ սցենարի հույս ունենալ: Օրինակ, նույն Ուզբեկստանում ՌԴ-ից արվող փոխանցումների հարցում ռեզիդենտների մասնաբաժինը զգալիորեն քիչ է մեր ցուցանիշից՝ մոտ 46 տոկոս: Կարելի է արդյո՞ք ենթադրել, որ Հայաստան ուղարկվող փոխանցումների հոսքը բնորոշվում է որոշակի կայունությամբ:  

Այդ հարցին միանշանակ պատասխան տալը հեշտ չէ Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների միջեւ աճող առճակատման պայմաններում: Սակայն հաշվի առնենք, որ միայն վերջին հինգ տարում Հայաստանի մոտ 154 000 բնակիչ ՌԴ քաղաքացիություն է ստացել: Նրանցից շատերը, մշտական բնակության տեղափոխվելով Ռուսաստան, գումարային օգնություն են տրամադրում հայրենիքում մնացած հարազատներին:

Տիգրան Վարդանյան