Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Region

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների երրորդ հանդիպումը կկայանա Վիեննայում. Չավուշօղլու

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների երրորդ հանդիպումը կկայանա Վիեննայում։ Թուրքիայի արտգործնախարարը, որ այս մասին խոսել է թուրքական NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում, չի հստակեցրել հանդիպման ամսաթիվը։

Պնդելով, թե մեղադրելու մտադրություն չունի՝ Մևլյութ Չավուշօղլուն միևնույն ժամանակ Հայաստանին կոչ է արել ավելի համարձակ լինել և երրորդ երկրներում հանդիպումները տեղափոխել Անկարա ու Երևան:

Չավուշօղլուի խոսքով, երկկողմ հարաբերությունների կարգավորումը բարդ գործընթաց է, հասկանալի է, որ Հայաստանը կարող է արտաքին ճնշման տակ լինել, հայկական սփյուռքի մի մասը չի աջակցում և դեմ է կարգավորմանը, բայց այս փուլում Երևանը պետք է ավելի խիզախ գտնվի:

«Մի կողմից ասում եք թող հարաբերությունները կարգավորվեն ու սահմանները բացվեն, մյուս կողմից Թուրքիայում և Երևանում դեռ չեք համարձակվում հանդիպել: Եթե չեք համաձայնում նույնիսկ սեփական երկրներում հանդիպելու, մյուս հարցերում ինչպե՞ս եք քայլեր անելու», - նշել է նա:

Թուրքիայի արտգործնախարարը ասել է, որ նույնիսկ պատրաստակամ են եղել առաջինը իրենք գալու Երևան։ Չավուշօղլուն նաև հավաստիացրել է, թե այժմ վստահության բարձրացմանը միտված քայլեր են արվում, թե որոնք են դրանք, չի հստակեցրել։ Ավելի վաղ թուրքական կողմն այդպիսի քայլ էր համարել երկկողմ ուղիղ թռիչքների վերականգնումը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար բանագնացներ նշանակված Ռուբեն Ռուբինյանը և Սերդարը Քըլըչը արդեն երկու անգամ հանդիպել են՝ հունվարին Մոսկվայում և փետրվարին Վիեննայում:

Կողմերը երկու հանդիպումներից հետո նույն հայտարարություն էին տարածել, թե բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է՝ առանց նախապայմանների:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև խոսել է հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացի մասին: Նա կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների անցած շաբաթ Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք վերաբերվում են սահմանազատման հանձնաժողովի ձևավորման և խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների մեկնարկին։

Չավուշօղլուն նշել է, որ այս թեմայով հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի հետ, նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը ևս խոսել են այս հարցերի շուրջ:

«Հարավային Կովկասի կայունության համար բոլորը պետք է կարգավորեն հարաբերությունները միմյանց հետ, երկար ժամանակ կտրված կապերը պետք է վերականգնվեն, կարգավորումը հեշտ չէ, համարձակ քայլեր են պետք», - հայտարարել է Չավուշօղլուն:

Հայաստանի արտաքին գերատեսչությունը բանագնացների առաջիկա հանդիպման մասին առայժմ որևէ տեղեկատվություն չի տվել։

Նախօրեին հայ-թուրքական կարգավորմանը խորհրդարանում անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ միջազգային համայնքը լիարժեք աջակցում է այս գործընթացին և թեև խոսքը երկկողմ կարգավորման մասին է, բայց այն մեծ նշանակություն ունի միջազգային և տարածաշրջանային համատեքստում։