Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
uncategorized

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն և ԼՂ ինքնորոշման իրավունքը. Հայաստանը կկարողանա՞ կապիտալիզացնել ի հայտ եկած նոր ռեսուրսը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Վահրամ Տեր–Մաթևոսյանը

– Իրաքյան Քրդստանը հայտարարել է անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Սա առաջին դեպքը չէ, որ նման հայտարարություն են անում: Ինչո՞ւ հիմա կրկին որոշեցին նման մտադրություն հայտնել: Քաղաքական նպաստավոր պայմաննե՞ր են ստեղծվել:

– Իրավացի եք, մի քանի անգամ այս գաղափարը դրվել է շրջանառության մեջ: Սակայն քաղաքական որոշ նկատառումներից ելնելով՝ հետաձգվել է: Վերջինը 2014 թ. էր: Այն ժամանակ Էրբիլն ու Բաղդադը որոշեցին հետաձգել: Պատճառը շատ պարզ էր ՝ պայքարը ԻՊ–ի դեմ: Այն մեծածավալ տարածքներ էր գրավել և անհրաժեշտ էր դրանք վերադարձնել: Հատկապես Մոսուլի հարցն էր կարևոր: Այս անգամ կարծես թե Իրաքյան Քրդստանի ղեկավարության մոտ ձևավորվել է տպավորություն, որ պատերազմի ավարտը սարերի հետևում չէ և պատեհ առիթ է վերաբացելու խնդիրը: Հստակ է մի բան՝ դեռևս շատ անորոշություններ կան: Կան շատ հարցեր, որոնց պատասխաններն ստանալուց հետո միայն պարզ կդառնա, արդյոք այս անգամ հանրաքվեն կհասնի իր նպատակին:

Հատկապես անհասկանալի է մնում ուժային կենտրոնների դիրքորոշումը հանրաքվեի հնարավոր ելքի վերաբերյալ, և ընդհանրապես հարց է՝ արդյոք հանրաքվեի գաղափարը համաձայնեցված է եղել ուժային կենտրոնների հետ: Որովհետև Իրաքի Քրդստանի ղեկավարները հասկանում են, որ արձագանքը լինելու է ոչ միանշանակ:

– Դուք նկատի ունեք նախևառաջ ԱՄՆ–ի՞ն:

– Այո, և իհարկե, ոչ երկրորդական կարևորություն ունեն Թուրքիայի, նաև ԵՄ և տարածաշրջանային այլ խաղացողների քայլերը: Այս առումով կարևոր է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:

Հանրաքվեն իրականացնելը և դրա միջազգային ճանաչմանը հասնելը տարբեր բաներ են: Իրաքյան Քրդստանին սպասվում է մեծածավալ և երկարատև պայքար: Եվ թիվ մեկ հակառակորդը բոլոր հարթակներում, Բաղդադի կենտրոնական իշխանություններից բացի, լինելու է Թուրքիան: Իրանը ևս կգործի այդ դաշտում:

– Իսկ Սիրիա՞ն:

– Իհարկե, Սիրիայի իշխանությունները չեն ցանկանա, որ այդ հանրաքվեն կայանա, բայց մյուս կողմից էլ հասկանալի է, որ Ասադն ավելի կարևոր խնդիրներ ունի, քան Իրաքյան Քրդստանը: Եվ այստեղ է, որ Ռուսաստանի դիրքորոշումը շատ կարևոր է դառնում: Վերջին մի քանի տարիներին պարզ դարձավ, որ աշխարհաքաղաքական ոչ մի կարևոր որոշում չի կարող բարեհաջող ընթացք ստանալ, եթե Ռուսաստանն այս կամ այն կերպ ընդգրկված չէ կամ իր հստակ դիրքորոշումը չի հայտնել:

Մյուս կողմից, մի շարք մասնագետներ կարծում են, որ Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը փորձում է հանրաքվեի խաղաքարտն օգտագործել և ստանալ քաղաքական հավելյալ շահույթներ: Այսինքն, սա ընդամենը միջանկյալ քայլ է: Բայց եթե այդ քայլն իսկապես նման նպատակ է հետապնդում, ապա հասկանալի է, որ դա հեղինակազրկում և արժեզրկում է անկախության գաղափարը:

Մեկ այլ հանգամանք էլ ընդհանրապես հանրաքվեի, այսինքն՝ ինքնորոշման իրավունքի իրացումն է Մերձավոր Արևելքում: Այս խնդիրը մեզ հոգեհարազատ է՝ հաշվի առնելով ԼՂ հարցը: Եվրոպայում այդ իրավունքը տարբերակված ձևով կիրառվում է տարբեր երկրների նկատմամբ, Աֆրիկայում կիրառվում է Հարավային Սուդանի և այլ երկրների օրինակով: Հետաքրքիր է, եթե այն իրականություն դառնա Մերձավոր Արևելքում, մեր քաղաքական ղեկավարությունը կկարողանա՞ այն կապիտալիզացնել և ԼՂ միջազգային ճանաչման գործընթացը նոր մակարդակի բարձրացնել: Վստահ եմ, որ եթե հանրաքվեն կայանա ու դրան հետևեն ճանաչումներ, Հայաստանում սկիզբ կառնի լավատեսության հերթական ալիքը, նաև կհնչեն կոչեր երկակի ստանդարտների մասին և այլն: Բայց իրական գործը մնում է այլ հարթության մեջ: Ցանկալի է, որ մեր իշխանությունները, հատկապես ԼՂ իշխանություններն ի սկզբանե կարծիք և դիրքորոշում հայտնեն այս ամենի վերաբերյալ:

– Կարծիքի առումով՝ ամիսներ առաջ Էրբիլում բացվեց մեր հյուպատոսությունը: Արդյո՞ք սա դիրքորոշման արտահայտություն չի կարելի դիտել:

– Դա ամիսներ առաջ էր, որքան գիտեմ՝ դեռևս գործում է նաև Երևան–Էրբիլ ավիաչվերթը: Շատ լավ է, որ Հայաստանն անմասն չի մնացել այդ գործընթացներից: Հայաստան–Իրաքյան Քրդստան բիզնես կապերին հավելենք այն հանգամանքը, որ այնտեղ ապրում են հայեր: Եվ խնդիրը դրանով էր պայմանավորված:

– Եթե հանրաքվեն կայանա և Քրդստանն անկախանա, իրադարձությունների զարգացման ի՞նչ սցենարներ են հնարավոր: Ի՞նչ կարող է լինել:

– Մենք առաջին հերթին կհասկանանք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ձևավորված բրիտանական մանդատը և արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված ստատուս–քվոն վերանայվում են: Դա նշանակում է, որ Մերձավոր Արևելքում անխախտ սահմաններ չեն լինելու: Դա նշանակում է, որ Սիրիայում ևս հնարավոր է ֆեդերալ համակարգի ձևավորում, որը հետագայում բերելու է պետական կառուցվածքի և սահմանների վերանայման: Ստատուս–քվոյի այդ փոփոխությունն առաջ է բերելու քաղաքական նոր ձևափոխումներ: Չմոռանանք, որ Իսրայելը միշտ հանդես է եկել քրդերին ուղղակիորեն և անուղղակիորեն աջակցելու դիրքերից: Իսկ այդ երկրի դիրքորոշումը նույնպես բավական կարևոր է: Այնպես որ բացի Մերձավոր Արևելքում ԻՊ–ի դեմ պատերազմի մոտալուտ ավարտից մենք ակնատես ենք լինելու նաև աշխարհաքաղաքական նոր ձևավորումների փուլի, որն անուղղակիորեն հետևանքներ կունենա նաև մեր տարածաշրջանի համար:

– Իսկ դրանք որո՞նք կարող են լինել:

– Չմոռանանք, որ Երևանից ընդամենը 60–80 կմ հեռավորության վրա ռազմական գործողություններ են ընթանում Թուրքիայի կանոնավոր բանակի և Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների միջև: Այնպես որ ցանկացած անկայունություն, որն այս հանրաքվեն կարող է բերել Թուրքիայում, անուղղակիորեն կարող է ազդել նաև մեզ վրա: Դա փոփոխություններ կարող է բերել նաև Ադրբեջանում, քանի որ այնտեղ քրդական տարրը կարևոր դիրքեր ունի, և որոշակի զարգացումներ բացառված չեն: Վրաստանում ևս քրդական համայնք կա, հետաքրքիր կլինի հետևել նաև նրանց դիրքորոշմանը Իրաքյան Քրդստանի այս մտադրության վերաբերյալ:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում