Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

Դեղերը դեղատոմսով վաճառելու էֆեկտի ու այլ երկրների փորձի մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 15–ին ուժի մեջ մտած «Դեղերի մասին» նոր օրենքը շուտով կփոխի այդ դաշտում առկա խաղի կանոնները: Եվ եթե հիմա առանց բժշկի նշանակման դեղատնից ցանկացած դեղ գնելը խաղ ու պար է, ապա շուտով որոշ դեղեր կսկսեն վաճառվել միայն դեղատոմսով: Բայց որպեսզի այն դիմադրության չարժանանա, հարկավոր է նաև տարբերություններ մտցնել դեղատոմսով և առանց դրա վաճառվող դեղերի գնի մեջ, որպեսզի սպառողը նույնպես շահագրգռված լինի, ընդունված օրենքի տառը պահպանելու հարցում: Հակառակ դեպքում այն կնմանվի նույն օրենքներին, որոնք թեև կան, բայց այնքան են մնացել թղթի վրա, որ անգամ մոռացվել են:

Դեղերը դեղատոմսով բաց թողնելու պրակտիկան ողջ աշխարհում գործում է և նորմալ է ընդունվում դեղարտադրողների, դեղատնային ցանցերի սեփականատերերի և հասարակության կողմից, բայց հիշելով նախկին խորհրդային տարիների տխուր իրողությունները, մարդիկ վախենում են, որ դա մի կողմից կսահմանափակի իրենց իրավունքները, մյուս կողմից լրացուցիչ խոչընդոտներ կստեղծի սպառողների համար:

Մինչդեռ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեղերը դեղատոմսով բաց թողնելը միանգամից մի քանի հարց է լուծում: Նախ՝ կանխում է դրանց ապօրինի շրջանառությունը, երկրորդ՝ վերահսկելի է դառնում դրանց վաճառքը և ցանկացած պատահական մարդ այլևս չի կարողանա ինքնաբուժությամբ զբաղվել: Սրա մյուս ծայրահեղությունն էլ կա: Օրինակ, շատ երկրներում, նույնիսկ «թարախակալած մատը» բուժելու համար չես կարող գնալ դեղատուն և ինչ–որ դեղ գնել: Պետք է անպայման բժշկի դիմես, հետազոտվես, հետո նոր միայն այդ մատը բուժես: Եվ այս ամենի համար պետք է վճարել թե՛ բժշկի այցելության, թե՛ բժշկի խորհրդատվության, ու թե՛ հետագա ստուգումների համար: Այսինքն, մի փոքրիկ «փուշը» մատից հանելու համար դեղի ծախսից բացի այլ ծախսեր է ենթադրում: Դրան գումարած այն ժամանակը, որը պետք է ծախսել բժշկի մոտ սպասելու համար, ինչն այնքան էլ ընդունելի չէ ինքնաբուժման սիրահար հայերիս համար:

Բայց, ինչքան էլ «սիրում ենք» բժշկի փոխարեն հարևանի խորհրդով դեղ գնել, այնուամենայնիվ, կան հիվանդություններ, որոնց ժամանակ հարևանի խորհրդով այս կամ այն դեղը խմելով ոչ միայն «հոնքը» չի բուժվի, այլև՝ «աչքն» էլ հետը դուրս կգա: Եվ այդ պատճառով էլ, գուցե կարևոր է, որ մեր երկրում էլ դեղերը դուրս գրվեն դեղատոմսերով, ինչը ինչ–որ տեղ կստիպի մարդկանց նախ բժշկի այցելել, ապա նոր դեղ գնել: Բայց հետաքրքիր է, որ աշխարհի շատ երկրներում դեղատոմսով վաճառվող դեղերն ավելի էժան գին ունեն, քան առանց այդ թղթիկի վաճառվող դեղերը:

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի Դեղագործության էկոնոմիկայի բաժնի պետ Գառնիկ Հարությունյանի տեղեկացմամբ աշխարհի զարգացած շատ երկրներում նույն դեղը դեղատոմսով վաճառելու դեպքում ավելացված արժեքի հարկը կարող է նվազել մինչև 0%:

«Խորվաթիայում դեղատոմսով վաճառվող դեղերի ժամանակ ԱԱՀ–ն 5% է, իսկ առանց դեղատոմսի վաճառելու դեպքում ԱԱՀ–ն կազմում է 25%: Շվեդիայում դեղատոմսի առկայության դեպքում ԱԱՀ–ն 0% է, իսկ առանց դրա ԱԱՀ–ն կրկին կազմում է 25%: Գրեթե նույն պատկերն է Մեծ Բրիտանիայում, որտեղ առանց դեղատոմսի դեղը վաճառվում է 20% ԱԱՀ–ն ավելացրած գնով, իսկ դեղատոմսով՝ ԱԱՀ–ն 0% է: Սա հոյակապ մեխանիզմ է, որը հարկավոր է նաև Հայաստանում կիրառել»,– ասաց մասնագետը:

Ստացվում է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց բացի պետք է ամեն ինչ անել, որ այն կիրառվի, իսկ կիրառելու համար պետք են նաև մեխանիզմներ, որոնք կշահագրգռեն սովորական սպառողներին: Այդ դեպքում արդեն գրպանի պարունակությունը պահպանելու համար նրանք հետամուտ կլինեն, որ օրենքը գործի, իսկ դրա մուլտիպլիկատիվ էֆեկտն ինչ–որ տեղ կարող է ավելի մեծ լինել, քան առաջին հայացքից կարելի է պատկերացնել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում