Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Sport

Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը հավաքականից հեռանալու ու «Ռոմա»-ի մասին. VNews․am

VNews-ը «Սամպդորիա» -«Ռոմա» խաղից հետո հարցազրույց է անցկացրել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Խաղում հաղթական գոլի հեղինակ դառնալուց հետո Մխիթարյանը մեզ հետ խոսեց հանդիպման, մրցաշրջանի մնացած հատվածի, «Ռոմայի» հետ պայմանագրի ժամկետը հնարավոր թարմացնելու և հավաքականում խաղակոշիկները մեխից կախելու մասին:

- Հենրիխ, շնորհավորում ենք «Ռոմայի» հաղթական գնդակը խփելու կապակցությամբ։ Վաղուց, ի դեպ, գոլի հեղինակ չէիք դարձել։ Նախորդ մրցաշրջանի համեմատ՝ այս տարի արդյունավետությունը մի փոքր նվազել է։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

 - Նախ՝ շնորհակալություն շնորհավորանքի համար։ Հավանաբար նկատել եք, որ այս տարի հիմնականում խաղում եմ կիսապաշտպանության ավելի ներքևի հատվածում. փակում եմ հենակետային կիսապաշտպանի գոտին։ Բայց վերջին խաղերում նորից դիրքս փոխել եմ. խաղում եմ ենթահարձակվողի գոտում, քանի որ մարզիչը մի փոքր փոխել է թիմի սխեման։ Այս պարագայում էական չէ դիրքը. կարևորը՝ թիմին օգնեմ ամեն խաղում հաղթանակ տոնելու հարցում։

 - Նոր՝ 2022 թվականին «Ռոման» ընդամենը 3 պարտություն է կրել ու անհամեմատ ավելի վստահ է ելույթ ունենում՝ նախորդ տարվա վերջին ամիսների համեմատ։ Ինչի՞ հաշվին է թիմն ուժեղացել, ո՞րն է նման ցուցանիշի գաղտնիքը։

 - Կարծում եմ՝ ի տարբերություն մրցաշրջանի առաջին հատվածի՝ թիմն ու տղաներն ավելի փորձառու են դարձել։ Ժամանակի ընթացքում սովորել ենք միմյանց, հիմա արդեն գիտենք՝ ով որտեղ է լինելու հաջորդ պահին, սովորել ենք միասին գրոհել ու պաշտպանվել։ Բնականաբար, չէր կարող հեշտ լինել, քանի որ նոր մարզչի հետ ենք աշխատում, մի շարք ֆուտբոլիստներ հեռացան, նրանց փոխարեն եկան նորերը։ Խաղ կառուցելու համար ժամանակ է անհրաժեշտ, ու այդ ընթացքում կարող են պատահել սայթաքումներ, բայց հիմա թիմը լավ վիճակում է։ Բայց առաջ չեմ ուզում ընկնել. դեռ 2 ամիս ունենք, առջևում բազում խաղեր կան։ Մենք հիմա մտածում ենք միայն հաջորդ խաղի մասին. հեռուն չենք նայում։ Միայն մրցաշրջանի վերջում կերևա՝ ինչպես ենք մենք աշխատել և ուր ենք հասել։

 - Հենրիխ, այս մրցաշրջանի ավարտին մնացել է երկու ամիս, ինչից հետո «Ռոմայի» հետ պայմանագրի ժամկետն ավարտվում է. կա՞ թիմի հետ նոր պայմանագիր կնքելու հեռանկար, մանավանդ, որ Մոուրինյոն հայտարարել է, որ ամեն ինչ անելու է՝ Ձեզ թիմում պահելու համար։

 - Անկասկած, հիանալի եմ զգում «Ռոմայում», ինձ անչափ դուր է գալիս Հռոմը, երկրպագուները հրաշալի են, շնորհակալ եմ նրանց ջերմ վերաբերմունքի համար։ Ինձ համար կարևորը թիմի նպատակասլացությունն է: Ես միշտ ցանկանում եմ հաղթել ու խաղալ հաղթելու ցանկություն ունեցող թիմում։ Հիմա աշխատում եմ չմտածել դրա մասին, պարզապես հաճույք եմ ստանում «Ռոմայում» անցկացրած ամեն վայրկյանից։ Սպասում եմ գործակալիս ու ակումբի ներկայացուցիչների հանդիպմանը, որից հետո ամեն ինչ պարզ կլինի։

 - Հենրիխ, վերջերս հայտարարել եք միջազգային կարիերան ավարտելու մասին. ի՞նչ զգացողություններ եղան նման բարդ որոշում կայացնելիս, ինչու՞ դիմեցիք այդ քայլին և ինչպիսի՞ն է հիմա գրաֆիկը, երբ այլևս չկա միջազգային հավաքներին մասնակցելու անհրաժեշտություն։

 - Իսկապես բարդ էր, բայց ինչ արած. հիմա պետք է հաշվի նստել այդ որոշման հետ։ Ինձ համար հեշտ չէ, սակայն ես գիտեմ, որ շատ բան եմ արել իմ երկրի ու Հայաստանի հավաքականի համար։ Հիմա ժամանակն է, որ այդ ճանապարհն անցնեն երիտասարդները։ Հայաստանի հավաքականը պետք է խաղա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլերում։ Հիմա հերթը երիտասարդ տղաներինն է՝ հավաքականն այդ երազանքի հետևից տանելու համար։ Ես հավատում եմ նրանց ուժերին։ Մենք ունենք լավ սերունդ, ես նրանց հաջողություն եմ ցանկանում ու կարծում եմ, որ նրանք կհասնեն այդ նպատակին։