Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Culture

Այո, մրցանակը պարտավորեցնող բան է, բայց ես շարունակելու եմ գլուխս կախ աշխատել և ստեղծագործել. Մարիամ Ղազանչյան

Երեկ՝ Թատրոնի համաշխարհային օրը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Մարիամ Ղազանչյանը՝ Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնի «Երեք քույր» ներկայացման մեջ Մաշայի դերի համար և Ելենա Վարդանյանը՝ Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացման մեջ առաջին կնոջ դերի համար:

1or.am-ը որոշեց շնորհավորել Մարիամ Ղազանչյանին և խոսել մրցանակաբաշխությունից ստացած տպավորությունների մասին:

- Մրցանակաբաշխությանը Ձեր ելույթը բավականին վստահ էր և սահուն: Սպասու՞մ էիք, որ հենց Դուք եք ստանալու մրցանակը:

- Անկախ ամեն ինչից՝ ես միշտ եմ փորձում վստահ և սահուն խոսել և կարծում եմ յուրաքանչյուրը, ով նոմինանտ էր, հաստատ սպասում էր, որ գուցե իր անունը կհնչի:

- Դուք մրցանակն ստացաք «Երեք քույր» ներկայացման մեջ Մաշայի դերի համար: Մարիամը և Մաշան ի՞նչ ընդհանրություններ ունեն:

- Գուցե Երկուսն էլ կարողանում են լռել ամենադժվար պահերին.. չգիտեմ, այս պահին դա մտքովս անցավ ,գուցե երկար մտածեմ ու էլի ինչ որ բաներ գտնեմ:

May be an image of 3 people and people standing

- Եթե Դուք լինեիք որոշողը, ու՞մ կտայիք տարվա լավագույն դերասանուհու կոչումը և ո՞ր դերի համար:

- Բոլորին, ովքեր նոմինացված էին:

- Առհասարակ, մրցանակաբաշխության մրցանակներն արժանի՞ հասցեատերեր գտան: Եթե հնարավորություն ունենայիք, ու՞մ կարժանացնեիք մրցանակի:

May be an image of 8 people, people standing, indoor and text that says '!BR'

- Ես կարծում եմ, որ այո, իսկ թե ում կարժանացնեի, այդ հարցի պատասխանը ես չունեմ, քանի որ ինձ չեմ տեսնում այդ կարգավիճակում:

- Անձամբ ես՝ դեռ որևէ քննադատություն չեմ կարդացել այն առումով,  որ հենց Հակոբ Ղազանչյանի դուստրն արժանացավ տարվա լավագույնի կոչմանը: Ի՞նչ եք կարծում՝ մարդիկ վերջապես սկսել են նորմա՞լ վերաբերվել այն հանգամանքին, որ հայտնի մարդու դուստրը կամ որդին կարող է պակաս տաղանդավոր չլինել և սեփական ուժերով հասնել ինչ-որ բանի:

- Ես էլ չեմ լսել ու ընդհանրապես վերջին 10ը տարիների ընթացքում ես այդ արտահայտությունը չեմ լսել: Իսկ,եթե կան այդպես մտածողները, ուրեմն կասեմ, որ դա իրենց համար մխիթարանք է:

Возможно, это изображение (3 человека и в помещении)

- Վստահ եմ՝ մրցանակը պարտավորեցնող է. ինչպե՞ս եք արդարացնելու հանդիսատեսի սպասումները, ի՞նչ նորությունների սպասենք Ձեզնից այս տարի:

- Այո, մրցանակը պարտավորեցնող բան է, բայց ես շարունակելու եմ գլուխս կախ աշխատել և ստեղծագործել և շարունակելու եմ հավատարիմ մնալ մասնագիտությանս: Նորություններ կան: Չորս օր առաջ պրեմիերա ունեցանք «Կոշկավոր կատուն» մյուզիքլը՝ Պարոնյան թատրոնում (հեղինակ՝ Վահե Հայրապետյան, ռեժիսոր`Սամսոն Մովսեսյան): Շուտով Առաջին ալիքի եթերով կցուցադրվի Արամ Շահբազյանի ֆիլմը՝ դարձյալ իմ և շատ տաղանդավոր դերասանների մասնակցությամբ, և նոր ներկայացում մայիսին, Պ.Կոելո «Վերոնիկան որոշում է մեռնել»՝ Պարոնյանի փոքր բեմում, որի ռեժիսորն է Արթուր Սարիբեկյանը:

Մարիամ Նալբանդյան