Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact
Lifestyle

Աստղագուշակ՝ հունիսի 18-ի համար

Խոյ: Օրվա առաջին կեսն անհանգիստ կանցնի: Մի շարք դժվարություններ կծագեն: Ստիպված կլինեք փոխել որոշ ծրագրեր: Ժամանակ չեք ունենա՝ այլոց կարծիքը հաշվի առնելու, նրանց հետ խորհրդակցելու համար:

Բարեբախտաբար, օրվա երկրորդ կեսին պատկերը լիովին կփոխվի: Առանձնապես մեծ ջանքեր չեն պահանջվի հաջողությունների հասնելու համար: Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարեհաջող ժամանակաշրջան է: Օրը  առավել բարենպաստ է սիրահարված Խոյերի համար:

Ցուլ: Հրաշալի օր է բոլոր նրանց համար, ովքեր արդեն կողմնորոշվել են իրենց ծրագրերում և այժմ հանգիստ, քայլ առ քայլ իրականացնում են դրանք: Ի հայտ կգան նոր նախասիրություններ, հետաքրքրություններ: Եթե անգամ գործերը շատանան, ժամանակի սղություն չեք զգա: Դրամական միջոցները ճիշտ և խելամիտ կտնօրինեք:

Ընկերական հանդիպումները կուրախացնեն, սիրային ժամանդրությունները չեն հիասթափեցնի: Այսօր բոլորովին այլ մարդ ձևանալու  կարիք չեք ունենա, կլինեք այնպիսին, ինչպիսին որ կաք և հրաշալի տպավորություն կթողնեք շրջապատի վրա:

Երկվորյակ: Այսօր շաբաթվա ամենաբարդ օրերից մեկն է: Առավել զգույշ եղեք, խուսափեք սխալներից, անգամ մանր վրիպումներից: Ուշադրություն պահանջող բոլոր գործերը ցանկալի է հետաձգել: Զերծ մնացեք փաստաթղթեր կազմելուց, ինչպես նաև ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումներից:

Եթե որոշ ջանքեր գործադրեք, ապա մտերիների հետ հարաբերությունները ներդաշնակ կզարգանան: Բանավեճերում պատրաստ եղեք զիջումների, երեխաների նկատմամբ առավել հանդուրժող եղեք:

Խեցգետին: Այսօր մի շարք հետաքրքիր գործեր են սպասվում: Ձեր լավագույն կողմերը դրսևորելու համար՝ լավ հնարավորություններ կընձեռնվեն: Կամրապնդեք մասնագիտական դիրքերը, շատերը ձեր խորհրդի կարիքը կունենան: Հրաշալի օր է կազմակերպչական գործունեություն ծավալելու համար:

Անձանական հարաբերություններում դրական փոփոխություններ են սպասվում: Միայն ձեզնից է կախված իրադարձությունների հետագա ընթացքը: Կարող եք նոր ռազմավարություն մշակել, ապագայի շուրջ ծրագրեր կազմել:

Առյուծ: Օրվա սկիզբը բարեհաջող կդասավորվի: Կարող եք զբաղվել լուրջ հարցերով, կարևոր որոշումներ կայացնել: Հնարավոր են տեղափոխություններ: Կհանդիպեք ազդեցիկ մարդկանց, ովքեր ձեր կյանքում կարևոր դեր կկատարեն:

Օրվա երկրորդ կեսին ցանկալի է ուշադրություն չգրավել և ստվերում մնալ:Թուլացրեք  գործնական ակտիվությունը, սահմանափակեք շփումները: Կարող եք ապավինել մտերիմների աջակցությանը, իսկ նոր ծանոթներին վստահել չարժե:

Կույս: Բարեհաջող օր է: Հանգամանքները ձեր օգտին կդասավորվեն: Հնարավոր է որոշ տարաձայնություններ ծագեն, սակայն դրանք սրտին մոտ չեք ընդունի, ցանկացած իրավիճակում հանգստություն կպահպանեք: Սադրանքների չեք ենթարկվի , ոչ մի դեպքում չեք կորցնի ինքնատիրապետումը: Նշանի շատ ներկայացուցիչներ լուրջ որոշումներ կկայացնեն և հիմնովին կփոխեն իրենց կյանքը:

Ընտանիքում հարաբերությունները ներդաշնակ են:Ընկերների հետ շփումները հաճելի են և օգտակար:Հարմար օր է հանգստանալու, զվարճանալու համար: Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր ծանոթություններ են սպասվում:

Կշեռք: Հնարավոր է որոշ դժվարություններ ծագեն, սակայն անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Հապճեպ կայացրած որոշումներն առաջին հայացքից ճիշտ են թվում, սակայն հետագայում կհասկանաք, որ բացթողումները շատ են:

Հրաշալի օր է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Անգամ գործնական հարաբերություններում թեթև ֆլիրտ թույլ կտաք: Ընտանիքում հարաբերությունները ներդաշնակ են, և դա հիմնականում ձեր շնորհիվ:

Կարիճ: Հնարավոր են մանր անախորժություններ, թյուրիմացություններ, որոնք լուրջ հետևանքներ չեն ունենա, սակայն տրամադրություն կփչացնեն: Շրջապատում թշնամիներ մի փնտրեք, զբաղվեք առավել կարևոր գործերով: Կենտրոնացեք այն ամենի վրա, ինչը նախապես ծրագրել եք: Հարմար օր է ինքնուրույն աշխատելու համար, համատեղ նախագծերի շուրջ աշխատանքները ցանկալի է հետաձգել:

Անձնական կայուն հարաբերություններ ունեցող Կարիճների համար օրը բարեհաջող է, իսկ նոր սիրային արկածների համար այնքան էլ լավ ժամանակահատված չէ: Ռոմանտիկ ժամադրությունները լավ կանցնեն , եթե որոշ ջանքեր գործադրեք, տուրք տաք երևակայությանը:

Աղեղնավոր: Ֆինանսական լուրջ կորուստներ կրելու վտանգ կա: Պարտականությունների հանդեպ  ձեր  անլուրջ մոտեցումը կհանգեցնի մի շարք սխալների, ինչը դժգոհություն կառաջացնի ղեկավարության շրջանում: Մյուս կողմից դուք փայլուն լուծումներ կտաք ոչ ստանդարտ խնդիրներին և կվաստակեք  բարձր պարգևատրում ստանալու բոլոր հնարավորությունները:

Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Փոքր վեճը կարող է  վերաճել լուրջ կոնֆլիկտի: Սիրելիի հետ հարաբերություններում համբերատար եղեք: Աշխատեք զերծ մնալ քննադատությունից : Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Օրվա երկրորդ կեսին զգույշ եղեք վնասվածքներ ստանալուց:

Այծեղջյուր: Այսօր  գործերը  որքան էլ պարզ թվան , ամենայն լրջությամբ մոտեցեք դրանց: Խնդիրներ կարող են առաջանալ ինչպես սեփական անփութության  հետևանքով ,այնպես էլ թշնամիների շնորհիվ, վերջիններս այսօր  չափազանց հնարամիտ կգտնվեն: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ:

Հարազատների հետ փոխըմբռնումը կուրախացնի: Սիրված և գնահատված լինելու զգացումը ձեզ  չի լքի:Օրը նպատակահարմար է ամուսնութնյան հետ կապված ծրագրեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը` լավ:

Ջրհոս: Որքան էլ փորձեք կենտրոնանալ աշխատանքի վրա, ավաղ այսօր դա ձեզ մոտ չի ստացվի: Ինչն ամենևին էլ զարմանալի չէ, քանզի շրջապատում բոլորը շեղում են ձեր ուշադրությունը՝ թե կողմնակի խոսակցություններով և թե իրենց սեփական խնդիրներով: Շատ Ջրհոսներ կարող են կորցնել իրենց բնորոշ սառնասրտությունը և սխալներ թույլ տալ:

Մտերիմները իրենց աջակցությունը կառաջարկեն և կփորձեն ուրախացնել ձեզ, սակայն այսօր նրանց ջանքերը չեն գնահատվի: Փոխարենը ձեզ թույլ կտաք դիտողություններ անել և վեճեր հրահրել : Հնարավոր է մրսածություն: Ուշադրություն դարձրեք մաշկին:

Ձկներ: Զերծ մնացեք ցանկացած քննադատությունից, անտեղին արված դիտողությունը կարող է լուրջ խնդիրների առիթ դառնալ: Ազդեցիկ մարդկանց հետ շփումն այսօր ցանկալի չէ: Փոխարենը կարող եք ինքնուրույն աշխատել ,նորանոր ծրագրեր մշակել: Հնարավոր է փոքրիկ գումարային շահույթ:

Սպասվում է բարեկամների կամ մանկության ընկերների անակնկալ այցելություն: Ջերմորեն կընդունենք նրանց և լավ ժամանակ կանցկացնեք: Օրը առավել նպատակահարմար է ընկերական հանդիպումների, այլ ոչ թե ռոմանտիկ ժամադրության համար:Հետևեք սննդակարգին: Սննդային թունավորման վտանգ կա: