Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK
uncategorized

«Դա հայկական ձև է, որն ընդունված է փողոցում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության երեկվա նիստից հետո անդրադառնալով Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամ Պյոտոր Սվիտալսկու հայտարարությանը, ասել է. «Կարծում եմ, որ որոշակի փորձ է մեր ներքին քաղաքական հարցերին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի՝ անկախ նրանից, դա արվում է բարի, թե այլ նպատակներով»: Նշենք, որ Սվիտալսկին ասել է. «Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ–ի կազմի խնդիրը, նաև այն, թե ինչպես կարող եք ԿԸՀ–ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահությունը վայելող կառույց»:

Այս առթիվ «Փաստը» զրուցել է ՀՀՇ վարչության անդամ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանի հետ:

– Պարոն Իգիթյան, Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ Սվիտալսկու հայտարարությունը որոշակի փորձ է ներքին քաղաքական խնդիրներին միջամտելու: Սա ՀՀ կառավարության կողմից միջազգային կառույցներին լռեցնելու փո՞րձ է, թե՞ սուվերենության ամրապնդում:

– Դա հայկական ձևն է, որ ընդունված է փողոցում՝ եթե մեկը մի բան է ասում, մյուսը փորձում է այլ տեսակետ ներկայացնել և բանավեճ է ստացվում, բայց միջազգային կառույցների մոտ այս հայկական ձևը չի անցնում, որովհետև նույնիսկ եթե Տիգրան Մուկուչյանը հայտարարություն անի, թե չէ, չէ, մեզ մոտ ամեն ինչ լավ է կամ իշխանության այլ ներկայացուցիչներ անեն, դա չի փոխելու այս ազդեցիկ կազմակերպության վերաբերմունքը մեր նկատմամբ: Այսինքն՝ այս հայտարարությունը ցույց է տալիս ԵՄ–ի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Եվ այդ վերաբերմունքը, անկախ այն բանից, թե Դավիթ Հարությունյանը ինչ կասի, կամ Կարեն Կարապետյանը, կամ Սերժ Սարգսյանը, կամ Տիգրան Մուկուչյանը, այդ վերաբերմունքը բացասական է: Այդ վերաբերմունքն իր բացասական հետևանքները կունենա և ունենում է ամեն օր, երբ Հայաստանի հետ կապված հարցեր են քննարկվում նաև ԼՂ առիթով: Այսինքն՝ միջազգային ատյաններում մենք արդեն նմանեցվում ենք Ադրբեջանին: Եվ ժողովրդավարության հավասար պայմաններում Ադրբեջանն առավելություն ունի իր նավթային հնարավորություններով: Մենք պետք է մի գլուխ բարձր լինենք և վերաբերմունքը մեր հանդեպ հատկապես քաղաքակիրթ աշխարհի, հատկապես ԵՄ–ի վերբերմունքը պետք է շատ ավելի բարձր լինի, քան Ադրբեջանի հանդեպ: Սվիտալսկու հայտարարությունը, իհարկե, միջամտություն չէ: Նա ԵՄ ներկայացուցիչն է, ԵՄ–ի հետ մենք ունենք բազմաթիվ պայմանավորվածություններ, պրոյեկտներ և Հայաստանի պարտավորություններ, և բոլոր ծրագրերը, որ իրականացվել և ֆինանսավորվում են ԵՄ–ի կողմից Հայաստանում էֆեկտիվ աշխատելու համար, Հայաստանը պարտավորվում է որոշ փոփոխություններ անել: Էլ չեմ ասում, որ Հայաստանը ստորագրել է բազմաթիվ կոնվենցիաներ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման մասին: Եվ եթե միջազգային կազմակերպության դեսպանը մատնանշում է խախտումներ, դա ուղղակի պետք է ընդունեն՝ շտկելու նպատակով:

– Պարոն Իգիթյան, սակայն մյուս կողմից տեսնում ենք, որ նույն ընտրությունների հանդեպ ԵՄ դիտորդների արձագանքը լոյալ է, նրանք ընդունեցին արդյունքները՝ նշելով միայն ընտրակաշառքի փաստը: Եվ հենց այդ գնահատականներն է այսօր «թափահարում» ՀՀ իշխանությունը:

– Նախ, եթե մենք ուշադիր նայենք զեկույցները Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունների մասին, կտեսնենք, որ դրանք այդքան դրական չեն, ինչպես որ ներկայացնում են իշխանությունները: Այդտեղ մատնանշվում են երևույթներ՝ ընտրակաշառքի, ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումը, քաղաքական դեբատների բացակայությունը, և եթե դա հասկանանք դիվանագիտական տերմիններով, ապա կտեսնենք, որ քաղաքակիրթ աշխարհն ասում է, որ Հայաստանը հեռու է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուց: Իսկ այն, որ վերջում սովորաբար նշվում է, թե հաշվի առնելով բոլոր թերությունները, ընտրությունները կարելի է մի քայլ առաջ համարել, դա երևի ուղղակի համեմատական է, հաշվի առնելով, որ ընտրությունների ժամանակ մարդ չի սպանվել և Հայաստանին բնորոշ հետընտրական բողոքներ տեղի չեն ունեցել: Մեր հասարակությունն էլ է տեղյակ, ինչ է տեղի ունեցել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում