Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield
Lifestyle

Աստղագուշակ՝ հունիսի 15-ի համար

Խոյ: Զգույշ եղեք մասնագիտական գործունեության մեջ: Խնդիրները, որ այսօր հարկ կլինի լուծել կատակ չեն: Անզգուշությունը կհանգեցնի սխալների, ինչից անմիջապես կարող են օգտվել ձեր բարին չկամեցողները: Ցավոք դուք հակված եք օգնություն սպասելու, երբ հարկավոր է գործել ինքնուրույն և ականջի հետև գցելու կարևոր խորհուրդները, երբ պետք է հետևել դրանց:

Տարեց ազգակիցները կշտամբանքների հարցում ժլատ չեն լինի, բացառված չէ նաև՝ ձեր հասցեին կտրուկ արտահայտություններ լսեք: Չարժե նույն կերպ պատասխանել: Աշխատեք պահպանել խաղաղությունը, ձեր ջանքերը իզուր չեն անցնի: Շրջագայության կարող եք մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում՝ ձեռք առնելով նախազգուշական միջոցներ:

Ցուլ: Աշխատանքում հաջողությունները նշանակալից են: Չնկատել դրանք՝ հնարավոր չէ: Մի բան է միայն վատ, որ ձեր հաջողությունները նկատում են ոչ միայն բարեկամները, այլև հակառակորդները, ովքեր նախանձից կսկսեն ձեր դեմ դավեր նյութել: Մյուս կողմից էլ, այսօր դրական միտումների ազդեցությունն այնքան մեծ է, որ ձեզ ոչ ոք չի կարող լուրջ վնաս հասցնել:

Մտերիմների հետ հարաբերությունները կդասավորվեն համաչափ և ներդաշնակ: Եթե ինչ-որ հատուկ ձգտում ունեք ռոմանտիկ, կրքոտ, նրբաճաշակ հանդիպումների, ապա հույսներդ միայն ձեր վրա դրեք: Համարձակ եղեք: Ստեղծագործական ներուժն այնքան բարձր է, որ այդ հարցերում խնդիրներ չեք ունենա:

Երկվորյակ: Աշխատանքում հնարավոր են փոփոխություններ դեպի լավը: Օրն անցնում է արդյունավետ, ձեր ծախսած ուժն ու էներգիան իզուր ջեն: կարելի է նշանակել ամեն տեսակի հանդիպումներ: Բոլոր նրանց վրա, ում հետ գործ կունենաք այսօր, կթողնեք ամենալավ տպավորությունները:

Կարելի է գնալ աշխատանքային ուղևորության: Հեռավոր մարդկանց հետ ստեղծվող կապերը բոլոր առումներով օգտակար կլինեն ձեզ համար: Հնարավոր է տարվեք ռոմանտիկայով՝ հեռավորությունը չի խանգարի կրքերի ամբողջ ուժով բոցավառվելուն: Կենսական ներուժը բարձր է, բայց չափից դուրս ծանրաբեռնվածությունը ցանկալի չէ, պահպանեք ձեզ:

Խեցգետին: Դուք արժանապատվությամբ եք տանում այն մեծ պատասխանատվությունը, որ ձեր ուսերին է թողել մեկ ուրիշը, բայց և նկատում եք, որ այդ բեռը դառնում է ավելի ու ավելի ծանր: Մարդիկ, ովքեր դեռ երեկ խոստովանում էին իրենց կապվածությունը ձեզ հետ, կարծես, փոխում են իրենց տեսակետը: Նրանք այսօր ավելի շատ հակառակորդների են հիշեցնում, քան բարեկամների:

Ցանկալի չէ օրվա երկրորդ կեսին կարևոր հանդիպումներ նշանակելը: Օրվա այդ ժամանակահատվածում նյարդային լարվածությունը հասնում է այն աստիճանի, որ ցանկացած մանրուք կարող է ձեզ հանել հավասարակշռությունից: Հնարավոր են լուրջ տարաձայնություններ սիրած անձնավորության հետ:

Առյուծ: Օրը հարուստ է անհանգստացնող իրադարձություններով: Փիլիսոփայորեն մոտեցեք խնդիրներին՝ դա լավագույն միջոցն է լավ տրամադրությունը և հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար: Գործերում աշխատեք խուսափել թյուրիմացություններից և անհայտությունից, շատ մի տարվեք գործընկերների հետ զրույցներով, հեռու մնացեք ղեկավարության աչքից: Սա բավական է, որպեսզի զերծ մնաք անցանկալի և անտեղի ապրումներից:

Տարեց ազգականները կարող են տհաճ անակնկալ մատուցել, բայց նաև դրան պետք չէ արձագանքել շատ սուր: Վեճերն ու կոնֆլիկտները ավելի կխորացնեն եղած դժվարությունները: Փոխարենը ռումանտիկայի առումով օրն անթերի է: Նա սիրահար Առյուծներին խոստանում է ուրախություն, փոխըմբռնում, զգացմունքների փոխադարձություն զուգընկերների հետ:

Կույս: Օրը լավատեսություն է ներշնչում: Նրա առաջին կեսին դուք կարող եք նշանակալի հաջողությունների հասնել: Հետո, ցավոք, ամեն ինչ վատանում է, ծագում են տարաձայնություններ ազդեցիկ մարդկանց հետ, չեք կարողանում ժամանակին լռել, ինչի հետևանքով ձեր կարծիքը կարևոր իրադարձությունների մասին հայտնի է դառնում նրանց: Արագ զինվեք ունեցած դիվանագիտական որակներով, առանց խելացի դիվանագիտության ձեզ համար դժվար կլինի:

Չնայած այն բանին, որ ծանրաբեռնվածությունները մեծ կլինեն, դուք կկարողանաք հաղթահարել դրանք: Շանս ունեք լուծելու որոշ հին խնդիրներ: Նշանի միայնակ ներկայացուցիչները, չի բացառվում, այսօր հասկանան, թե ինչու չեն կարողանում գտնում գտնել իրենց մյուս կեսին:

Կշեռք: Այսօր շատ դյուրահավատ եք: Մի ալարեք ստուգել ստացված տեղեկությունները: Դա կօգնի խուսափել սխալներից: Դժվար կլինի կենտրոնանալ աշխատանքի վրա: Նշանի շատ ներկայացուցիչներ ավել շատ մտածում են անձնական խնդիրների ուղղությամբ, քան մասնագիտական: Չարակամներն ու մրցակիցները կարող են դրանից օգտվել:

Հնարավոր են խնդիրներ՝ տանը և սիրած անձնավորության հետ հարաբերություններում: Համբերությունը և այլոց թուլությունների հանդեպ հանդուրժողականությունը կօգնեն հասնելու փոխըմբռնման: Չարժե հեռահար ծրագրեր մշակել. ամենայն հավանականությամբ ստիպված կլինեք դրանք փոփոխել: Այսօր ցանկալի չէ նաև խոստումներ շռայլելը:

Կարիճ: Դուք ռոմանտիկ տրամադություն ունեք և ոչ հենց այնպես: Նշանի ներկայացուցիչներին սպասում են սիրային ուշագրավ արկածներ: Ամուսնանալ պատրաստվողներին աստղերը խոստանում են երկար և երջանիկ միություն: Օրվա առաջին կեսին ձեզնից կպահանջվեն կարևոր որոշումներ՝ այս կամ այն չափով կապված անձնական կյանքի հետ:

Աստղերը խորհուրդ են տալիս լուրջ վերաբերվել ձեր հնարավորություններին և ավելորդ պահանջներ չներկայացնել զուգընկերոջը: Ներդաշնակությունը մտերիմ մարդու հետ հարաբերություններում, վստահությունը և դրական տրամադրվածությունը միայն կնպաստեն հաճելի հոգեվիճակի պահպանմանը:

Աղեղնավոր: Կարևոր որոշում կայացնելու առջև եք կանգնած: Խորհրդատուները շատ են, բայց ո՞ւմ լսել՝ չգիտեք: Կանխազգացողությունը միայն թույլ և մշուշոտ հուշումներ է հաղորդում, դուք սկսում եք կորցնել ձեզ: Բայց պետք է գործել: Լավ կշռադատեք «կողմ»-ն ու «դեմ»-ը, ընտրեք այն, ինչը ավելի փոքր կորուստների կհանգեցնի:

Ի դեպ՝ կորուստների մասին: Շատ առարկաներ, որ հանկարծակի անհետացել էին, ամենայն հավանականությամբ կգտնվեն: Նմանատիպ միտումներ սպասվում են նաև անձնական հարաբերություններում: Եթե որևէ մեկն այսօր ցանկանա հեռանալ ձեզնից, ապա շատ շուտ կհասկանա, որ ճիշտ չի վարվել և կվերադառնա՝ գլխին մոխիր լցնելով:

Այծեղջյուր: Վստահորեն քայլեք դեպի նպատակակետը՝ խուսափելով գայթակղություններից և չտրվելով սադրանքների: Լրջությունը լավ է ամեն ինչում: Հատկապես լրջության շնորհիվ դուք առավելության կհասնեք մրցակիցների նկատմամբ և կվնասազերծեք չարակամներին: Հրաժարվեք կասկածելի մարդկանց հետ շփումներից, գործ ունեցեք միայն նրանց հետ, ում ճանաչում եք որպես նվիրված կամ գոնե չեզոք տրամադրված մարդու:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կարելի է իրականացնել ընտանիքի և սիրած անձնավորության հետ կապված ծրագրեր, վերջ տալ տարաձայնություններին և վեճերին: Արտաքին անթերի տեսքի և գործուն մտքի շնորհիվ ձեզ կհաջողվի նվաճել համակրելի անձնավորության համակ ուշադրությունը:

Ջրհոս: Բացասական միտումների ազդեցությունը մեծ է: Կարող են ծագել լուրջ տարաձայնություններ գործընկերների հետ, ղեկավարությունը դաժան քննադատության կենթարկի ձեր գործողությունները: Ստիպված կլինեք բացատրել, թե ինչով եք առաջնորդվել այս կամ այն արարքը կատարելիս: Դա ձեզ հաճելի չէ, բայց այլ ելք, ցավոք, չկա:

Դրական կարելի է համարել միայն այն, որ դուք չեք կորցնում վստահությունը հաջողության հասնելու գործում, նույնիսկ եթե հանգամանքները դասավորվում են ամենաանցանկալի ձևով: Փողը ծախսեք հաշվենկատ, հրաժարվեք աննպատակ գնումներից:

Ձկներ: Ստեղծագործական ներուժը բարձր է, ինչը շատ արագ կզգացվի բոլոր ուղղություններով՝ սկսած մասնագիտական գործունեությունից, վերջացրած սիրած անձնավորության հետ հարաբերություններով: Դուք հաջողության կհասնեք բոլոր գործերում, հանուն որոնց չեք խնայի ձեր ուժերն ու ժամանակը:

Ձեր բոլոր ունակություններն այսօր ի հայտ են գալիս վառ կերպով և չարժե բաց թողնել լավագույն կողմերով ներկայանալու այս հնարավորությունը: Եթե դուք ցանկանաք հիացնել և գերել որևէ մեկին, ապա այդ հարցում ոչ մի դժվարություն չեք ունենա: Շանս ունեք ստեղծելու ինչ-որ անսովոր բան կամ անսպասելիորեն լուծում գտնել հին խնդրի համար: