Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

Մարտակերտում զորակոչային խնդիրներ չունենք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարցազրույց Մարտակերտի շրջանի զինվորական կոմիսար, մայոր Արմեն Շիրինյանի հետ

Արմեն Մադաթի Շիրինյանը ծնվել է 1976 թվականին: Սովորել է Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում (ռուսական):

1993թ . ընդունվել է ԱրՊՀ նախնական զինվորական պատրաստվածության և ֆիզկուլտուրայի բաժինը, միաժամանակ՝ 1992–ից ծառայության է անցել ՊԲ–ի շարքերում և մասնակցել մի շարք մարտագործողությունների:

1999–ին աշխատանքի է անցել ԼՂՀ զինկոմիսարիատում՝ որպես սպա:

2014թ. ապրիլին նշանակվել է ԼՂՀ Մարտակերտի տարածքային զինվորական կոմիսար:

Ունի մայորի կոչում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ շրջանի զինկոմիսարիատը՝ զինվորական կոմիսար մայոր Արմեն Շիրինյանի գլխավորությամբ, անմնացորդ նվիրումով, պատվով ու փառքով կատարեց իր առջև դրվածը:

Օրերս հանդիպեցինք նրան և զրույց ունեցանք:

– Պարոն մայոր, գիտենք, որ 2016–ին ծանր տարի էր և՛ բանակի,և՛ ժողովրդի համար, քանի որ հակառակորդը լայնամասշտաբ հարձակում ծավալեց: Ցավոք, մենք ունեցանք անդառնալի կորուստներ: Սակայն հայտնի է՝ շրջանի զինկոմիսարիատը՝ Ձեր գլխավորությամբ պատվով կատարեց իր աշխատանքը: Խնդրեմ, մի քանի խոսք այդ օրերին զինակոչիկների և նրանց մարտական պատրաստվածության մասին:

– Ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ, իրոք, ծանր օրեր էին, բայց մեզ չխանգարեց արագ կատարել զորահավաքը: Դեռ ավելին, շրջանի բոլոր գյուղերից զորահավաքային ռեսուրսն արդեն հավաքվել էր սահմանված ժամկետում: Ասեմ, որ, երբ սահմաններին վտանգ կա, երբ թշնամին ոտնձգություններ է անում մեր հայրենիքի հանդեպ, մենք ավելի ենք համախմբվում և մեկ մարդու նման կանգնում զինվորի թիկունքին: Իհարկե, նրանց մեջ իշխում էր մարտական ոգին, շատերը կամավոր էին գալիս և զենք պահանջում: Ինձ համար այդ ամենն ուրախալի էր, քանի որ նրանց մոտ, առհասարակ, շատ նկատելի էր մեծ պատրաստակամությունն ու լրջությունը:

– Ելնելով նաև մեր բնակավայրի տեղանքից և իրադրությունից, շատ կարևոր է, որ այսօր դպրոցներում բարձր լինի ռազմահայրենասիրական դաստիարակությունը:

– Շատ կարևոր է այս հարցադրումը, քանի որ դպրոցներում է աճում հայրենիքի ապագա պաշտպանը, և ուսուցչից ևս շատ բան է կախված: Մի բան ակնհայտ է, որ հենց Մարտակերտի շրջանում, տեղանքից ելնելով, դպրոցներում ամուր հիմքերի վրա է բանակ–հասարակություն կապը:

Գիտենք, որ Մարտակերտ քաղաքը հենց գտնվում է շփման գծում, իսկ երբ վտանգվում են հայրենիքի սահմանները, մենք մոռանում ենք ամեն ինչ, դառնում ենք ամենաուժեղ, ամենախիզախ ժողովուրդը, որից, համոզված եմ, դասեր է քաղում նաև այսօրվա աշակերտը, վաղվա՝ հայրենիքի պաշտպանը:

– Ամառային զորակոչն է առաջիկայում. մեկ տարի առաջ եղավ ապրիլյան պատերազմը: Կա՞ արդյոք ժամկետային զինծառայողների այն քանակը, որը կդիմակայի հակառակորդին:

– Այո: Պետք է հստակ ասեմ, որ ապրիլյան պատերազմը չխանգարեց այս տարվա զորակոչին: Մենք ունենք զորակոչային այնքան ռեսուրս, որքան անհրաժեշտ է բանակը պարտադիր ժամկետային զինծառայողներով համալրելու համար: Ուզում եմ առանձնապես նշել, որ լինում են դեպքեր, երբ առողջական խնդիրներ են լինում զորակոչիկի մոտ, սակայն նրանք խնդրում են, որ իրենց բանակ զորակոչեն:

– Պետք է նաև խոսենք պայմանագրային զինծառայողների մասին, դրա աճման կամ նվազման միտումի մասին. ռազմական իրադարձություններն ազդե՞լ են զինծառայող դառնալու ցանկության վրա:

– Պայմանագրային զինծառայող դառնալ ցանկացողների թիվը շատացել է, և գնալով ավելի ու ավելի է աճում այն: Այս երևույթը երևի թե խոսում է մեր ազգի հայրենասիրության և տոկունության մասին:

– Գիտենք, որ երբեմն լինում են առողջական խնդիրներ ունեցողներ, ինչպես է դա կատարվում, արդյոք հստակեցվա՞ծ են սահմանափակումներով ծառայության հիմքերն ու կարգը:

–Զորակոչիկների թիվը մնում է նույնը: Իսկ առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկներին տարածքային բժշկական հանձնաժողովի կողմից յուրաքանչյուրի հետ տարվում է անհատական աշխատանք: Պետք է միանշանակ ասեմ, որ զորակոչիկների առողջության հետ կապված խնդիրները հստակեցված են, ընդհանրապես չկան սողանցքներ:

– Կրկին պետք է նշենք, որ Ձեր ղեկավարած կառույցն իրոք ապրիլյան պատերազմի ժամանակ ապացուցեց իր նվիրված և որակյալ աշխատանքը: Որպես ղեկավարի, խնդրեմ, Ձեր խոսքը:

– Իմ ղեկավարած կառույցի մասին միշտ հպարտությամբ եմ խոսում: Նրանց աշխատանքը պայմանավորված է ծառայության որակով և բարոյակամային հատկանիշներով: Աշխատողներից որոշներն անցել են վաստակած հանգստի, իսկ նորերին էլ աշխատանքի ընդունելիս, ձգտում ենք գործունյա և նվիրված անհատականությունների ընդունել: Սահմանամերձ է Մարտակերտը: Այսօրվա ծառայողները հենց տեղացիներ են, ովքեր ապրել են սահմանում, շնչել սահմանի օդը, իսկ դա շատ բան է ասում:

– Պարոն մայոր, Դուք մասնակցել եք նաև Արցախյան պատերազմին, այսինքն՝ պատերազմի բովով անցած անհատականություն եք: Ի՞նչ հրահանգներ եք տալիս զորակոչիկներին: Եվ ի՞նչ կցանկանայիք ասել նրանց, ովքեր շուտով համալրելու են Հայոց բանակի շարքերը:

– Այո իհարկե, դա շատ կարևոր է. ցանկացած զորակոչիկի հետ մենք տանում ենք անհատական աշխատանք: Զրուցում ենք նրա հետ, ծանոթանում նրա հոգեկան վիճակին, հետաքրքրվում նրանով: Մենք նրան տալիս ենք նաև հրահանգ–խորհուրդներ: Այսինքն, նաև հոգեպես ենք նրանց զինում և ուղեկցում բանակ: Ուզում եմ նաև նշել, որ միշտ չէ, որ մենք ենք նրանց զինում և պատրաստում, լինում են, որ իրենք են մեզ ոգևորում: Ասենք, լինում են զորակոչիկներ, որոնք՝ կանոնակարգի համաձայն, ազատվում են ծառայությունից, բայց նրանք ինքնակամ ներկայանում են զինկոմիսարիատ և նույնիսկ խնդրանքով դիմում մեզ և իրենց ցանկությունը հայտնում՝ բանակում ծառայելու: Ոգևորվում ենք, ինչպե՞ս չոգևորվել: Ի սրտե, զորակոչային տարիքի տղաներին, նաև բոլոր զինվորներին մաղթում եմ առողջություն, հաջողություն: Եվ թող խաղաղություն լինի, ու բոլոր զինվորները պատվով ծառայեն, նաև խաղաղ պայմաններում՝ ողջ և առողջ վերադառնան իրենց օջախներ:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում