Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
uncategorized

Հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծումը միջազգային հանրության պահանջներից է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ–ի նախագահ Լարիսա Ալավերդյանը

– Տիկին Ալավերդյան, նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս իր ելույթում հայտարարեց, որ անարդարությունը Հայաստանի ներքին թշնամին է: Ձեզ համար սպասելի՞ էր նրա կողմից այդպիսի բնութագրումը:

– Ճշմարիտ արտահայտությունները կարող են հնչել ցանկացած անձի կողմից: Եվ դրանում որևէ անսպասելի բան չկա: Բոլորովին այլ է, թե ինչպես կարող է տվյալ անձը, կամ, եթե պաշտոնատար անձ է, տվյալ պաշտոնատար անձը տեր կանգնել իր ասածին` կյանքի մեջ այն ներդնելու առումով: Բանն այն է, որ մենք հիմա լսում ենք այնպիսի բաներ այնպիսի անձանց կողմից, որ այլևս ոչ մի բանի վրա չենք զարմանում:

Թե արդարության հարցն ինչպիսի՞ն է եղել գործող նախագահի օրոք, ապա շատ ու շատ ապացույցներ կարող ենք բերել և փաստել, որ այդ սկզբունքը չի աշխատել: Հուսանք, որ այդ հայտարարությունն անելուց հետո ավելի հետևողական կլինի երկրի գործող նախագահը:

– Իսկ Դուք նախաձեռնություններ տեսնո՞ւմ եք այդ առումով, արվո՞ւմ են որոշակի քայլեր:

– Եթե նկատելի քայլեր արվեին, անպայման կտեսնեինք: Պարզապես եթե մի բան էլ արվում է, ապա արվում է այնքան փոքր քայլերով, նաև հասարակությանն այնքան անհայտ ոլորտներում, որ դրանց մասին չես իմանում:

– Իսկ հակակոռուպցիոն հանձնաժողո՞վը, որ նախատեսվում է ստեղծել:

– Օ՜յ: Ժամանակին` 4–րդ գումարման Ազգային ժողովի նման հանձնաժողովում ես ընդգրկված եմ եղել: Բայց հրաժարվել եմ լինել այդպիսի հանձնաժողովի անդամ: Այն ժամանակ ես հստակ ձևակերպեցի պատճառը: Ասացի, որ չեմ կարող վատնել ժամանակս այնպիսի մարմիններում աշխատելով, որոնք սկզբունքորեն արդյունավետ չեն կարող գործել:

Հիմա այդ նոր հանձնաժողովը չգիտեմ, թե որքանո՞վ է տարբեր: Պարզապես համոզված եմ, որ իշխանությունը պետք է նախընտրի ունենալ այնպիսի հակակոռուպցիոն հանձնաժողով, որտեղ հիմնական դերակատարությունը կունենան ընդդիմադիր ուժերը: Միշտ դա է եղել իմ սկզբունքը ու հիմա էլ մնում է նույնը: Իսկ ներկա հանձնաժողովը ևս այս սկզբունքով չի ստեղծվում:

– Այս հանձնաժողովով նաև ներդրվում է ազդարարի ինստիտուտը: Ի՞նչ է, մենք չգիտե՞նք, թե որտեղ է կոռուպցիան, որ այս մասին պետք է մարդիկ ասեն:

– Ես այս հարցում փոքր–ինչ վերապահումներ ունեմ: Թվում է, թե բոլորը գիտեն ինչն ինպես է և որտեղ է: Բայց եթե դուք ցանկանաք որևէ անձից կոնկրետ տեղեկություն ստանալ, ասենք, դատարանում օգտագործելու համար, ապա կհանդիպեք շատ–շատ դժվարությունների: Թեև հասարակական կազմակերպությունները բազմիցս նման բողոքներ են ստանում, բայց երբ այդ մասին առաջարկում ենք դիմումով ներկայացնեն և տեր նկանգնեն իրենց ասածին, մարդիկ հրաժարվում են:

Այնպես որ, ազդարարի ինստիտուտի մուտքը ես ողջունում եմ: Բայց չեմ կարծում, որ միայն դա բավարար է:

– Փաստորեն այս հանձնաժողովը թվով 6–րդ հակակոռուպցիոն հանձնաժողովն է, որ ստեղծել ենք այս տարիների ընթացքում: Մենք մեր ժամանակը և ռեսուրսներն իզուր չե՞նք վատնում, երբ կարելի է կոռուպցիան վերացնել բոլորովին այլ գործիքներով:

– Նման հանձնաժողովներ ստեղծելը միջազգային հանրության պահանջներից է: Այսինքն` խնդիրն այն է, որ այդպիսի հանձնաժողովներ այդպիսի անվանումներով անպայման պետք է ստեղծվեն: Եվ ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ այդպիսի հանձնաժողովների ստեղծման նորմերը մասամբ համապատասխանում են միջազգային պահանջվող նորմերին: Պարզապես դրանք չեն համապատասխանում այն իրավիճակին, որը մենք ունենք Հայաստանում:

Ես նաև համոզված եմ, որ գուցեև` ոչ դյուրին, բայց կան ճանապարհներ, կան մեխանիզմներ կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Պարզապես առայժմ չեմ տեսնում մեր իշխանությունների մոտ ցանկություն` դրանք կիրառելու:

Եվ, ըստ իս, բանը միայն նախագահը չէ, որ պետք է պայքարի կոռուպցիայի դեմ: Կան նաև քաղաքական ուժեր, որոնք խոսում են անընդհատ այդ մասին, խոստումներ են տալիս: Ընդհանրապես ես դեմ եմ, երբ սլաքն ուղղվում է մեկ անձի դեմ: Եթե այդպես է, ապա այդ փաստը խոսում է թե քաղաքական ուժի թուլության մասին, և թե այն մասին, որ հասարակությունը հասուն չէ:

Մենք պետք է սովորենք պահանջել ամեն մի պատգամավորից, ամեն մի պաշտոնատար անձից առանձին–առանձին: Եվ այս ճանապարհով կարող ենք արդեն պարտադրել ամենավերևում գտնվող պաշտոնյային անել, ինչ հարկավոր է, որ անի: Ես կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունն էլ մեր երկրում դեռ չի արել այն ամենը, ինչ կարող է անել:

Ուստիև ինձ համար համոզիչ չէ, որ այդ մեկ հանձնաժողովը կարող է լուծել այն խնդիրները, որոնք առկա են այսօր մեր երկրում:

– Այսինքն` ներքևից պետք է սկսվի առաջընթացը:

– Այն պետք է լինի երկկողմանի. և՛ վերևից, և՛ ներքևից: Ես, ի դեպ, ներքևը համարում եմ իշխանությունները, վերևը` հասարակությունը: Բայց տվյալ դեպքում կարծում եմ, որ առավել քաղաքացիական հասարակությունը պետք է հմտանա այդ հարցերում և նույնը պարտադրի իշխանություններին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում