Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

Վահրամ Մարտիրոսյան. «Հետին թվով երջանկությունն ամենամեծ ապուշությունն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդային տարիների նոստալգիան, շատերի մոտ բավականին լուրջ հիվանդության է վերածվել, սակայն շատերը չնկատելով ներկան, նախընտրում են անցյալի հուշերով երջանկանալ: Գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանն անդրադառնալով թեմային «Փաստի» հետ զրույցում հիշեցրեց այն ժամանակվա լավն էլ, վատն էլ:

«Այն ժամանակ մարդիկ ճիշտ է 10 կոպեկով կարկանդակ էին գնում, բայց այդ կարկանդակի մեջ միս չկար: Եթե բողոքեիր, վաճառողն այն կխփեր գլխիդ: Խանութները դատարկ էին, և մարդիկ ինչ գնում էին, գնում էին «տակից» ու թանկ գնով: Պիկ ժամերին տրանսպորտն այնքան լիքն էր, որ մարդիկ դռներից կախված էին երթևեկում: Այն ժամանակ այսօրվա համեմատ, միայն ներքին ապահովվածություն կար: Խոսքն աշխատանք ու կայուն աշխատավարձ ունենալուն է վերաբերում»,– ասաց Վ. Մարտիրոսյանը:

Շարունակելով համեմատությունները հրապարակախոսը հիշեցրեց, որ այն ժամանակ մարդիկ ոչ թե Հայաստանը համեմատում էին 30 տարի հետոյի Հայաստանի հետ, այլ նույն ժամանակահատվածում գտնվող մեկ այլ երկրի հետ:

«Այսինքն, մարդիկ այն ժամանակ էլ երջանիկ չէին, մտածում էին եղած աշխատավարձով քանի տարի պետք է գումար հավաքեն, որ կարողանան ասենք՝ ամենաշքեղը համարվող «Վոլգա» մեքենա գնել: Կամ մեկ ուրիշն ասում էր «Ժիգուլի» գնելու համար պետք է 10 տարվա աշխատավարձս ո՛չ ուտեմ, ո՛չ խմեմ, հավաքեմ, որ կարողանամ ավտոմեքենա գնեմ: Այն ժամանակ մարդիկ տոտալ դժբախտ էին, իսկ հիմա այն տարիները հիշում են որոշ դրվագներով և համեմատում են այսօրվա հետ և մատուցում որպես երջանիկ ժամանակներ: Բայց հետին թվով երջանկությունն ամենամեծ ապուշությունն է ինձ համար»,– ասում է հրապարակախոսը:

Նա հիշեցրեց նաև, որ բոլորը մոռանում են, որ բանվորների 90 տոկոսը գողությամբ էր զբաղվում, իսկ հիմա էլ ասում են՝ «Էն ժամանակ լավ էր, բանվորներով ուտըմ էինք, խըմըմ էինք, ուտըմ էինք, խըմըմ էինք»: Ներքևից մինչև վերև գողանում էին, դրա համար էլ Սպիտակի երկրաշարժի ժամանակ այդքան զոհ ունեցանք համոզված է Վ.Մարտիրոսյանը:

«Նրանց խղճի վրա են այդ անմեղ զոհերը: Եվ այդպիսի մարդիկ են սիրով հիշում սովետը: Իսկ գիտահետազոտական ինստիտուտներում ամբողջ օրը սուրճ էին խմում: Հիմա իհարկե լավ կլիներ, որ բոլոր մարդիկ էլ լավ վարձատրվող աշխատանք ունենային, բայց ինձ համար դա պատճառ չէ, որ այն տարիները որպես երանելի հիշվեն: Դա սարսափելի տխուր ժամանակաշրջան էր: Որպես այլընտրանք մի հատ «Ամերիկայի ձայն» էր, այն էլ խլացնում էին, որ մարդիկ էն խշխշոցի միջից շատ բան չլսեն: Ու ովքեր հիմա երանի են տալիս այն ժամանակները, այն ժամանակ էլ «Վրեմյա»–ին, կամ «Պրավդա»–ին չէին հավատում»,– ասում է Վ. Մարտիրոսյանը:

Շարունակելով նեգատիվի շղթան, նա հիշեցրեց, որ հիմա բոլորը մոռացել են, որ այն ժամանակ խանութում թերակշռում էին, իսկ մարդիկ էլ ուրախանում, որ մեկ կիլոգրամի մեջ 100 գրամ են խափել: Տաքսիստին 50 կոպեկի փոխարեն պետք է 1 ռուբլի վճարեիր: Ու եթե հանկարծ փորձեիր մանրը պահանջել, բավականին վատ վիճակի մեջ կհայտնվեիր:

«Այն ժամանակ էլ մեբելի խանութի շոֆերն ավելի շատ եկամուտ ուներ, քան ակադեմիկոսը: Ու որպեսզի մի 20 տարի հետո էլ այսօրվան երանի չտանք, պետք է ներկա ժամանակահատվածում ապրել ու գնահատել այն, ինչ կա: Այն ժամանակ սահմանները փակ էին, արտերկրի կոլեգաների հետ տարրական կապ պահպանել հնարավոր չէր: Իսկ հիմա բոլոր հնարավորությունները կան թե՛ լավագույն համալսարաններում սովորելու, թե՛ կրթության բարիքները վայելելու, թե՛ աշխարհը տեսնելու և շոշափելու համար»,– ասում է Վ. Մարտիրոսյանը:

Ստացվում է, որ ցանկացած ոլորտի հետ համեմատելիս խորհրդային տարիները միանշանակ տանուլ են տալիս, քանի որ, կարծես թե, ֆալշ նոտայի մասին խոսքը լինի: Այն ժամանակ նույնիսկ սոցիալական բաշխման որոշակի համակարգ ունենալով, միևնույնն է, բնակարան ստանալու, հերթը առաջ գցելու, լավ «պուտյովկայից» օգտվելու համար պետք է փող տայիր արհմիությանը, կուսակցության շարքերն ընդունվելու համար պետք է կաշառք տայիր հիշեցնում է գրող–հրապարակախոսը և հավելում. «Ծիծաղելի է, անգամ այն, որ կոմունիզմ կառուցող երկրում մինչև 5000 ռուբլի պետք է կաշառք տայիր, որ կոմունիստական կուսակցության շարքերն ընդունվեիր: Այսինքն, այն մարդիկ, ովքեր կարոտում են սովետը և այդ ամենը, ես նրանց ցանկանում եմ, որ առավոտվանից մինչև երեկո կարոտեն: Դրանից ավելի մեծ պատիժ Աստված չի կարող նման մարդկանց համար ստեղծել: Դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր ոչ թե իրենց քրտինքով էին ապրել, այլ՝ պետական ունեցվածքը գողանալով: Իսկ այսօր մենք պայծառ ապագա ունենալու շանս ունենք, և այն բաց թողնելու իրավունք չունենք»…

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում