Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia
Socity

«Հայ-թուրքական «նշանադրություն». սկզբում կարգավորում, հետո հաշտեցում

eadaily.com-ը գրում է, որ Թուրքիան և Հայաստանը ակտիվացրել են ջանքերը «անհամաձայնությունների պատերազմի կացինը թաղելու» համար, որոնք հանգեցրել են հարևանների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների և սահմանների սառեցմանը: Երկու երկրների կողմից վերջերս նշանակված հատուկ բանագնացները հունվարի 14-ին Մոսկվայում անց են կացրել բանակցությունների առաջին փուլը, որտեղ պայմանավորվել են շարունակել բանակցություններն առանց նախապայմանների «լիարժեք կարգավորման» հասնելու համար:

«Իմ արդարացված լավատեսության պատճառն այն է, որ մենք տեսնում ենք դիվանագիտության արագ տեմպեր: Դա շատ անսովոր է»,- ասել է թուրքական պետական ​​«Անադոլու» լրատվական գործակալության Երևանի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:  «Այսինքն, սա շատ առումներով երկրորդ փուլն է 2008 և 2009 թվականների այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտությունից հետո», - ասել է նա ի նկատի ունենալով 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Անկարայի և Երևանի կողմից ստորագրված Ցյուրիխյան արձանագրությունները։ Այդ արձանագրությունները «բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և երկկողմ համագործակցությունը զարգացնելու» ցանկության մաս էին կազմում, սակայն չեն արժանացել Թուրքիայի խորհրդարանի հավանությանը: Արձանագրությունների վավերացումը տապալվել է պաշտոնական Անկարայի կողմից Բաքվի խնդրանքով, որը վկայակոչում էր Լեռնային Ղարաբաղի «հայկական օկուպացիայի» փաստը: «Հիմա մենք շատ ավելի առավելություններ ունենք կրկնակի «նշանադրություն» հարցում: Մենք տեսնում ենք երկուստեք  մեծ քաղաքական կամք հարաբերությունների կարգավորման գործը շարունակելու և հաջողությունների հասնելու  համար»,- կարծիք է հայտնել Կիրակոսյանը։

Մինչդեռ, Երևանի ամերիկյան համալսարանի դոցենտ Վահրամ Տեր-Մաթևոսյանը որոշ «կարմիր գծեր» է նկատում ներկայիս «մերձեցման մեթոդաբանության» մեջ։ «Թուրքիան և Հայաստանը ընկնում են այն նույն ծուղակը, ինչ 2008 և 2009 թվականներին էր: Այդ ծուղակը հարաբերությունների կարգավորումը երկրների հաշտեցման հետ համատեղելն է,- նշել է նա,- կարևոր է սկզբում սկսել կարգավորումը, իսկ հետո անցնել հաշտեցումանը»։ «Կարգավորումը պետությունների միջև գործընթաց է, իսկ հաշտեցումը ժողովուրդների»,- իր միտքն է բացատրել Տեր-Մաթևոսյանը:

Կիրակոսյանը համաձայն է, որ կարգավորումը հաշտեցում չէ, սակայն ընդգծել է, որ դա «առաջին քայլն է մեր հասարակությունների և մեր երկրների միջև ցանկացած խնդիրների լուծման ուղղությամբ»: «Առաջին հերթին այս անգամ, ի տարբերություն 2009 թվականի արձանագրությունների, Թուրքիան և Հայաստանը երրորդ կողմի (միջնորդի) ծառայությունների կարիքը չունեն։ Երկրորդ առանցքային տարբերությունը հատուկ բանագնացների նշանակումն է, որն իրականում արագացնում է գործընթացը և վերացնում խորհրդարանական վավերացման անհրաժեշտությունը: Հանգամանքների մյուս կարևոր փոփոխությունն էլ այն է, որ Ադրբեջանը շատ ավելի է վստահ իր ուժերին և շատ ավելի քիչ է դեմ հարաբերությունների կարգավորմանը»,- թվարկել է Կիրակոսյանը։ 

Ստամբուլի Իբն Խալդուն համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Թալհա Քոսեն էլ կարծում է, որ կարգավորման նոր հայտը «խիստ խոստումնալից է»:

«Երկու կողմից էլ կան անկեղծ և դրական ազդակներ։ Կարծիք կա, որ սա երկու երկրների համար շահեկան իրավիճակ է լինելու»,- ասել է Քոսեն, որը  «Հայաստան և Թուրքիա. հարաբերությունների ակնարկ» 2019 թվականի զեկույցի համահեղինակն է, որը հրապարակվել է թուրքական Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կողմից։ «Կողմերը կսկսեն դիվանագիտական ​​կարգավորումից և (փոխադարձ) ճանաչումից, իսկ պատմական հաշտեցման հետ կապված մյուս հարցերը կմնան ապագային»,- կարծիք է հայտնել նա։

Yeni Şafak հրատարակությանը նշել է, որ վերջերս հարաբերությունների կարգավորման գործընթացը զգալի խթան է ստացել, քանի որ Թուրքիայի և Հայաստանի միջև երկամյա դադարից հետո վերսկսվել են ավիաթռիչքները, սակայն ցամաքային սահմանը փակ է մնում 1993 թվականից։ Տեր-Մաթևոսյանի խոսքով, թռիչքների վերսկսումը բավարար չէ, քանի որ «հարաբերությունների իրական շրջադարձը լինելու է ցամաքային սահմանի բացմամբ»։ «Դեռ շատ կարևոր խնդիրներ կան լուծելու, մասնավորապես, երկու երկրներում հասարակական ընկալման գործոնը»,- հավելել է հայ թուրքագետը։

Կիրակոսյանն իր հերթին մատնանշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցյալ տարի վերընտրվելուց հետո ունի «նոր մանդատ»։ «Առաջինը և ամենակարևորը այն է, որ տնտեսությունն ու առևտուրն այժմ ճանաչվում են որպես իրական խթաններ (կարգավորման ուղղությամբ): Նախկինում այդպես չէր։ Թուրքիայի համար նման կարգավորումը նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի և Եգիպտոսի հետ հարաբերությունները վերականգնելու ավելի լայն ռազմավարության մի մասն է կազմում: Դա դրական զարգացում է»,- ամփոփել է նա։

Նշենք նաև, որ ինչպես ավելի վաղ հաղորդել էր EADaily-ն, Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժերը վստահություն են հայտնել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը «իրականում հանգեցնում է հայերի թուրքացմանը, և այն պետք է դադարեցվի»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Oragir.live