Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
Region

Փաշինյանը` Ալիևի հետ հեռավար հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների մասին

 

Հայկական կողմը վերջին մեկ տարում Ադրբեջանին է վերադարձել Արցախյան առաջին պատերազմի ընթացքում անհետ կորած համարվող 108 անձի մարմին, առաջիկա օրերին կփոխանցի ևս 2 մասունք: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին՝ արդյոք օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ունեցած հեռավար հանդիպման ընթացքում ձե՞ռք են բերվել պայմանավորվածություններ՝ գերիների և անհետ կորածների խնդրի լուծման ուղղությամբ:

 

Քննարկվող կարևոր հարցերից մեկը, ըստ Փաշինյանի, եղել է հենց հումանիտար հարցերի լուծումը։ Հիշեցրեց՝ այդ հանդիպումից հետո 8 հայ գերի վերադարձել է Հայաստան։ Վարչապետը նաև ընդգծեց՝ հայկական կողմը 108 մարմինները վերադարձրել է առանց նախապայմանների:

«Մենք ճիշտ չենք համարում, որ դա դառնա ինչ-որ սակարկության առարկա, որովհետև հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է լինեն: Եվ մենք նուն կերպ վերաբերվել ենք նաև ականապատ դաշտերի քարտեզների հետ՝ վերադարձնելով առանց պայմանի, որպեսզի դա դառնա սակարկության առարկա, որովհետև մենք չենք կարծում, թե պետք է մարդկանց ճակատագրով սակարկենք», - ընդգծեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Նույն հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծի վերականգման մասին։ Փաշինյանի խոսքով՝ աշխատանքային խումբ է ձևավորվել, որն արդեն զբաղվում է երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու գործով, քննարկում են տեխնիկական հարցերը, նախագծման և կառուցման աշխատանքների ֆինանսավորումը։

«Մենք պայմանավորվել ենք հետևյալը, որ երկաթուղին պետք է գործի միջազգային կանոններին համապատասխան, երկու երկրների օրենսդրության և սուվերենության շրջանակներում: Ինչը նշանակում է, որ սահմանային անցման կետերում պետք է իրականացվի սահմանային, մաքսային և այլ հսկողության», - ընդգծեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ Բրյուսելում, Սոչիում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձևակերպել են առաջարկներ և Ադրբեջանի կողմից դրական արձագանք ստանալուն պես Հայաստանը պատրաստ է իրագործել նաև ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման, կառուցման գործընթացը։

«Այս նախագիծը մենք անվանում ենք ավտոճանապարհների և երկաթուղիների հայկական խաչմերուկ և այդ խաչմերուկի գործարկումը կարող է շրջադարձային կետ լինել Հայաստանի տնտեսության զարգացման և ընդհանրապես Հայաստանի ֆինանսատնտեսական կարողությունների հզորացման առումով», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Սեփական թիմից Փաշինյանին խնդրեցին մանրամասնել նաև՝ ի՞նչ ընթացքում է սահմանազատման և սահմանագծման գործընթացը և ի՞նչ է իրենից ներկայացնում զորքերի հայելային հետքաշման գաղափարը, որը հայկական կողմն առաջարկել է Ադրբեջանին։ Պատմական ակնարկ անելուց հետո վարչապետը կրկին հայտարարեց, որ այս թեմայով կան բազմաթիվ անհիմն շահարկումներ։ Դրանցից մեկն էլ ընդդիմության պնդումն է, թե գործընթացի ընթացքում որոշ հայկական գյուղեր անպաշտպան կման։ Վարչապետը պնդեց, որ չկա այդպիսի բան, և առաջարկների փաթեթում ամեն ինչ հաշվի է առնված։

«Այդ առաջարկը, որ մենք անում ենք, այնպես չի, որ լիարժեք 100 տոկոսով համապատասխանում է կամ 100 տոկոսով կոմֆորտ է Հայաստանի համար կամ դիսկոմֆորտ է Ադրբեջանի համար: Կա սահմանային գիծ, և մենք կարծում ենք՝ այդ սահմանային գծով պետք է հետքաշում տեղի ունենա, ընդ որում, արձանագրելով, որ սա չի կանխորոշում հետագա դեմարկացիայի արդյունքները, այլ դա պետք է լինի համապատասխան բանակցությունների առարկա: Այս իրավիճակի ոչ ճիշտ մեկնաբանությունը որոշ ուժեր կարող են օգտագործել սահմանին նոր էսկալացիաներ հրահրելու համար և մեզ համար շատ կարևոր է արձանագրել լեգիտիմ, օրինական իրողությունները և արձանագրել, որ ահա կա գործուն այսպիսի մեխանիզմ, լեգիտիմ մեխանիզմ, որը կարող է կանխել հետագա որևէ էսկալացիա», - նշեց վարչապետը:

ԱԺ-ում այսօր նաև անդրադարձ եղավ օրեր առաջ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի՝ Հայաստանի վերաբերյալ կոշտ հայտարարություններին: Վերջինս ասել էր, թե «Հայաստանը փախչելու տեղ չունի, կարծո՞ւմ եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են»՝ հիմնավորելով կարծիքը, որ Հայաստանը ևս մաս կկազմի Միութենական պետության, որը, նրա կարծիքով, առաջիկա տարիներին կդառնա իրականություն։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ երեկ այդ հարցով նախարարություն է հրավիրել Հայաստանում Բելառուսի դեսպանին. «Դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքները այն մասին, որ մեր հայտարարությունները միմյանց մասին պետք է հաշվի առնեն և հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա, հաշվի առնեն միմյանց շահերը, հաշվի առնեն միմյանց սուվերենությունը»:

Շատ ավելի կոշտ էր վարչապետ Փաշինյանի պատասխանը. «Գուցե նեղվո՞ւմ են այլ երկրների ղեկավարը, երբ լսում են, որ Հայաստանի իշխանությունները լեգիտիմ են, երկիրն էլ՝ ժողովրդավար»։

«Հայաստանում իրադարձություններ են տեղի ունեցել, գիտեք ինչ, դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք փողոցներում քայլելիս, կամ որ ասում են՝ այ, Հայաստանի հետ էսպես են վարվում, բա որ Ղարաբաղում այցելության համար միջազգային հայտնի լրագրողին ձերբակալում, արտահանձնում էին Ադրբեջանին, բա դա Հայաստանի նկատմամբ ապտա՞կ էր, թե՞ ապտակ չէր: Էդ ե՞րբ սկսեց միլիարդների զենքի վաճառքը Ադրբեջանին, բա ո՞ւր էիք, բա ինչի՞ ձեն չէիք հանում», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այսօր նաև անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերություններին։ Փետրվարի 24-ին Վիեննայում տեղի կունենա հայ և թուրք բանագնացների երկրորդ հանդիպումը։ Բանագնացներ Սերդար Քըլըչը և Ռուբեն Ռուբինյանը առաջին անգամ հանդիպել էին հունվարի 14-ին Մոսկվայում։

Արարատ Միրզոյանն այսօր հաստատեց նոր հանդիպման լուրը՝ ասելով, որ երկրորդի ընթացքում արդեն կողմերի միջև առարկայական քննարկումներ կսկսվեն՝ մասնավորապես սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ։

Ի դեպ՝ ԱԳ նախարարը նաև վերահաստատեց, որ մարտին կայանալիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարց չի քննարկվում։ Թուրքական կողմը հրավերն ուղարկել է արտգործնախարարին ու ազգային ժողովի փոխնախագահ, հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։ Արարատ Միրզոյանը այդպես էլ չհստակեցրեց՝ Անկարայի հրավերն ընդունել են, թե՝ ոչ։