Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
Socity

44-օրյա պատերազմի մասնակիցների ընտանիքներին դատագենետիկական փորձաքննության եզրակացությունները չեն տրամադրվում․ ՀՔԱՎ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգեր է ստանում, որ 44-օրյա պատերազմի մասնակիցների ընտանիքներին դատագենետիկական փորձաքննության արդյունքների վերաբերյալ եզրակացությունները չեն տրամադրվում։ Իրավասու մարմինները բավարարվում են միայն գրավոր կամ բանավոր հայտնելով, որ համընկնում կա, բայց դատագենետիկական եզրակացությունները ընտանիքներին չեն տրամադրում։ Մինչդեռ փորձագիտական եզրակացությունը կազմվում է այն նշանակելու որոշումից 30 օրվա ընթացքում, (ծավալուն փորձաքննությունների և փորձագետների զբաղվածության դեպքում՝ ևս 30 օր), իսկ քրեական գործի շրջանակում տուժողի իրավահաջորդին է տրամադրվում եզրակացությունն ստանալուց 10 օրվա ընթացքում։ Այս մասին ասվում է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորև․

«44-օրյա պատերազմի մասնակից Արման Մանուչարյանի հայրը որդու վերաբերյալ հարուցված քրեական գործում առկա փորձաքննությունների և կատարված նմուշառումների վերաբերյալ փաստաթղթերը ստանալու հարցով դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։ Ավելի քան մեկ տարի քննվող քրեական գործի շրջանակում այս պահանջը նա պարբերաբար ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր ՀԿԳ քննության վարչություն, բայց տարբեր անհասկանալի պատճառաբանություններով մերժում ստացել։

2021 թ․ նոյեմբերի 9-ին ևս մեկ անգամ այդ հարցով դիմում ներկայացնելուց և սահմանված ժամկետում պատասխան չստանալուց հետո Արշակ Մանուչարյանը ՀՔԱՎ փաստաբան Սամսոն Գալստյանի աջակցությամբ դեկտեմբերի 2-ին բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ հայցվող փաստաթղթերն ստանալու և վարույթն իրականացնող մարմնի անգործության պատճառները պարզելու ու անհրաժեշտության դեպքում պատասխանատվության ենթարկելու հարցով։

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը դեկտեմբերի 6-ին բավարարել է բողոքը՝ արձանագրելով, որ վարույթն իրականացնող մարմինը անգործություն է դրսևորել և սահմանափակել է տուժող կողմի իրավունքները։ Չնայած սրան՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր ՀԿԳ քննության վարչությունը մինչ օրս շարունակվում է այդ անթույլատրելի գործելաոճը և տուժողի իրավահաջորդին չի տրամադրում հայցվող փաստաթղթերը։

ՀՔԱՎ դիմած մեկ այլ ընտանիք 44-օրյա պատերազմի մասնակից որդու հետ վերջին անգամ կապ է հաստատել 2020 թ․ հոկտեմբերի 4-ին։ Նրա ճակատագրի վերաբերյալ որևէ տեղեկություն չունենալով՝ ընտանիքը դիմել է ՀՔԱՎ փաստաբան Անի Չատինյանի աջակցությանը։ Վերջինս 2021 թ․ սեպտեմբերի 14-ին դիմել է ՀՀ քննչական կոմիտե և ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոն՝ տեղեկություն ստանալու, թե արդյոք պատերազմին մասնակցած Գ․ Ա․-ի վերաբերյալ քրեական գործ է քննվում, արդյո՞ք ԴՆԹ համընկնում կա և ի՞նչ գործողություններ են կատարվել դրա հիման վրա։ Պատասխան չստանալուց հետո նույն հարցով Քննչական կոմիտե Ա․ Չատինյանը դիմել է դեկտեմբերի 29-ին, կրկին՝ ապարդյուն։

Քննչական կոմիտեն ակնհայտ անգործություն է դրսևորում հասարակության և հատկապես պատերազմին մասնակցած զինծառայողների ընտանիքների համար այսպիսի զգայուն հարցերում՝ տեղեկատվական անորոշության մեջ թողնելով նրանց և չդրսևորելով տարրական հարգանք պատերազմի մասնակիցների ընտանիքների նկատմամբ։ Տպավորություն է, թե Քննչական կոմիտեն չի ընկալում այդ տեղեկությունների պատշաճ ու ժամանակին տրամադրելու կարևորությունը։

Դատագենետիկական փորձաքննության եզրակացությունները հարազատներին գրավոր չտրամադրելը կասկածի տակ է դնում իրականացված փորձաքննության հավաստիությունը, քանի որ անձն իր աչքով չի տեսնում այն եզրակացության ամբողջական տեսքը, որի շրջանակերում համընկնումներ են լինում, հնարավորություն չի ունենում մանրամասն ուսումնասիրելու դրանում տեղ գտած տեղեկությունները և տվյալները, որոնք կվկայեն իրենց հարազատը լինելու մասին։ Վստահությունը նվազում է հատկապես այն դեպքում, երբ լիարժեք չի կատարվում ճանաչման գործողությունը, քանի որ հաճախ ամբողջական մարմին չի ցուցադրվում, մասունքների դեպքում բավականին բարդ է, առանց փաստագրման մասին եզրակացությունը տեսնելու, այլ միայն այդ մասին տեղեկության հիման վրա մասունքն ընդունել և հուղարկավորել՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մարմնի տարբեր մասունքներ են ճանաչման ներկայացվում, և կան դեպքեր, որ ընտանիքները ներկայացված մասունքների և իրենց հարազատի մարմնի բնութագրերի միջև տարբերություններ են տեսնում։

Արձանագրում ենք, որ փորձաքննություններ չիրականացնելու և ճանաչման գործողությունը ոչ պատշաճ կատարելու գործընթացում արձանագրված խնդիրները խիստ մտահոգիչ են. պետությունն, ի դեմս իր ներկայացուցիչների, պարտավոր է ձեռնարկել համապատասխան քայլեր՝ բարելավելու պատերազմում զոհված անձանց դատագենետիկական փորձաքննությունների և ճանաչման գործընթացը և դրանով վստահություն ձևավորելու նրանց ընտանիքների մոտ»։