Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia
Socity

Հայաստանի հասցեին Ալիևի նոր սպառնալիքները կասկածի տակ են դնում խաղաղ դարաշրջանի հավանականությունը

infoteka24.ru–ն գրում է, որ մինչ ողջ համաշխարհային հանրությունը հարթակներ տրամադրելով Երևանի և Բաքվի միջև երկխոսության համար իր միջնորդական ջանքերն է գործադրում Հարավային Կովկասում խաղաղ ժամանակաշրջան հաստատելու համար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի դեմ, թշնամություն և ատելություն սերմանել ադրբեջանական հասարակության մեջ ցույց տալով իր անպատրաստ լինելը որևէ խաղաղ գործընթացի: Իր վերջին ելույթում այդ պատերազմական հանցագործը, ում բանակը ոչնչացրել է Արցախի խաղաղ բնակչությանը, ռմբակոծել գյուղերն ու քաղաքները, երբ մարդիկ քնած են իրենց տներում, կտրել ծերերի գլուխները տեսախցիկների առաջ, քանդել օկուպացված տարածքում գտնվող հայկական եկեղեցիները, հուշարձաններն ու  հայկական տները, մեղադրել է Հայաստանին որոշակի վայրագությունների և ֆաշիզմի մեջ, որի ապացույցը նա երբեք չի կարող ներկայացնել միջազգային որևէ արբիտրաժում։ «Մենք երբեք չպետք է մոռանանք հայկական վայրագությունները, հայկական ֆաշիզմը, չպետք է մոռանանք Խոջալուի զոհերի մասին: Մենք երբեք չպետք է մոռանանք Գյանջայի և մեր մյուս քաղաքների զոհերին։ Մենք հաղթեցինք հայկական ֆաշիզմին: Մենք պետք է այնպես անենք, որ հայկական ֆաշիզմն այլևս չկարողանա գլուխ բարձրացնել»,- ասել է Ալիևը։

Նա նաև բացահայտորեն սպառնացել է Հայաստանին նոր պատերազմով ասելով, որ «մենք երբեք թույլ չենք տա, որ Հայաստանին կրկին պոտենցիալ սպառնալիք դառնալ Ադրբեջանի համար։ Եթե ​​դա տեսնենք, տեղում կոչնչացնենք»։ Այդպիսով, Ալիևն իրավունք է ստացել միանձնյա որոշելու, թե ո"վ կարող է վտանգ ներկայացնել տարածաշրջանում, իսկ ով ոչ: Ավելի վաղ նա պահանջներ էր ներկայացրել Ռուսաստանին, որը Հայաստանի դաշնակիցն է և զինում է նրան, մինչդեռ ինքը շարունակում է ակտիվորեն նոր զենք գնել ինչպես իր դաշնակից Թուրքիայից, այնպես էլ Իսրայելից ու Ռուսաստանից։

Ղարաբաղում հաջող ագրեսիայից գլուխը կորցնելով Ալիևն այժմ որոշել է սեփական կանոնները թելադրել Ռուսաստանին։ Նա հայտարարել է, որ ինքը քաղաքական հարթություն է բերել Գարեգին Նժդեհի հերոսացման հարցը, և արդյունքում «ռուս հասարակությունը» դեմ է արտահայտվել Նժդեհի մասին ֆիլմի Մոսկվայում ցուցադրությանը։ Սակայն հիշեցնենք, որ ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունեցել լեփ-լեցուն դահլիճում, ցուցադրությունը խափանելու ադրբեջանական լոբբիի բոլոր փորձերը ձախողվել են։ Հանդիսատեսին կինոթատրոնից հնարավոր է եղել դուրս հանել միայն ՕՄՈՆ-ի ու այլ «շների» օգնությամբ շենքը ականազերծելու պատրվակով (ծիծաղելի է)։ Եթե ​​Ալիևը կարծում է, որ իրենց գնած ուժային կառույցներից մի քանիսը ռուսական հասարակությունն են, ապա նա մեծապես սխալվում է։ Այդ խաբեբա և կեղծավոր բռնապետը համարձակվում է Նժդեհին մեղադրել ֆաշիզմի մեջ մոռանալով ֆաշիստ իրական հանցակից Մամեդ Էմին Ռասուլզադեի հերոսացման մասին, որի հուշարձանները կանգնեցված են ամբողջ Ադրբեջանում, և Ադրբեջանի նախագահի որոշմամբ և պետական ​​ֆինանսավորմամբ նրա մասին ֆիլմ է նկարահանվել:

Հայ հասարակության համար Ալիևի խոսքերում նորություն չկա: Հայաստանի դեմ մշտապես հնչում են բնաջնջման ու հաշվեհարդարի սպառնալիքներ։ Մարդկության ամոթն այն է, որ  արդեն քսան տարի արդարացնում է նրա հանցագործությունները Հայաստանի նկատմամբ։ Զարմանալի է, որ ադրբեջանցիները լուրջ են վերաբերվում այդ խելագարի այս անհեթեթությանը և ամոթի ու խայտառակության փոխարեն ուրախանում են, որ «հզոր» Ադրբեջանի ղեկավարը հաղթանակից հետո էլ շարունակում է վախենալ Հայաստանի սպառնալիքից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Oragir.live