Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
Socity

Հայաստանի նախագահի հրաժարականը վատ նշան է Փաշինյանի համար

politnavigator.net–ը գրում է, որ Հայաստանը և ողջ Անդրկովկասը ցնցված է նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի լուրից։ Ինչպե՞ս կարելի է գնահատել նրա հեռանալը։

Արմեն Սարգսյանը նախագահ է դարձել 2018 թվականի մարտին այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի աջակցությամբ։ Բայց շուտով Երևանում սկսվել են փողոցային բողոքի ցույցերը, և Նիկոլ Փաշինյանն է հայտնվեց վարչապետի աթոռին։ Նախագահը, որն արդեն սահմանափակ լիազորություններ ուներ, սկսել է բախվել նոր խորհրդարանի հետ, որտեղ գերակշռել է վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Ինչո՞ւ Սարգսյանը «թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո հրաժարական չտվեց. նա պնդում է, որ փորձում էր պահպանել քաղաքացիական խաղաղությունը։

Բայց ի վերջո, ինչպես ասել է Սարգսյանը, ինքը երբեք չի ստացել որոշումների կայացման վրա ազդելու գործիքներ։ Ամբողջ իշխանությունը «հեղափոխությունից» հետո կենտրոնացած է եղել կառավարության, այսինքն Փաշինյանի ձեռքում:

Սարգսյանն իր հրաժեշտի հայտարարության մեջ հիշատակել է ընտանիքի վրա հարձակումները, «որը թիրախ է դարձել բազմաթիվ քաղաքական ուժերի համար»։ Այսպիսով, նա խոստովանում է, որ իրեն ստիպել են հրաժարական տալ ներկայիս վարչապետի հետ այս կամ այն ​​կերպ կապված խմբերի ճնշման ներքո՝ չնշելով կոնկրետ անուններ ու կազմակերպություններ։ Բայց լեյտմոտիվը հասկանալի է, քանի որ դա կապված է իշխող կուսակցության ցանկության հետ, որն է դուրս մղել երկրի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի հետ առնչվող անկառավարելի նախագահին։

Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանի շրջապատը, ըստ երևույթին, Արմեն Սարգսյանից այս պահին նման քայլ չէր սպասում։ Սա իսկական բարոյական հարված էր իշխող ռեժիմին, քանի որ Սարգսյանը մեծ հեղինակություն է վայելում ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրի հայկական սփյուռքում։ Քանի որ նախագահին ընտրում է խորհրդարանը, մինչև ընտրությունների անցկացումը 21 օրյա ժամկետով նախագահի պաշտոնակատարը կլինի Ազգային ժողովի նախագահը։

Տեղական մամուլն արդեն իսկ մատնանշել է նախագահի հավանական թեկնածուներին ի դեմս «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանի և Հայաստանի ներկայիս արտգործնախարար Արարատ Միրզոյանի։ Բայց ամեն դեպքում, հիմա նախագահ է դառնալու իշխող խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հովանավորյալը։ Բայց դա ամենևին չի հանգեցնի հանգստության և իշխանության ուղղահայաց ամրապնդման։ Ընդհակառակը, ստացվում է, որ Փաշինյանն իր կուսակցական ու արբանյակ կազմակերպությունների հետ միասին այժմ լիովին է  պատասխանատու հասարակության մեջ աջակցությունը կորցնող արտաքին ու ներքաղաքական կուրս վարելու համար։

Արմեն Սարգսյանի հրաժարականը, ըստ էության, վատ նշան է վարչապետի համար, ով կարող է մնալ առանց մանևրելու տարածքի։ Ի միջի այլոց, ակնհայտ է, որ Արմեն Սարգսյանն այդքան հապճեպ լքել է պաշտոնը նաև այն պատճառով, որ նա չի ցանկացել Նիկոլ Փաշինյանի հետ միասին կիսել Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հետ կապված և դե յուրե Ղարաբաղյան պատերազմում պարտության ճանաչման ոչ պոպուլյար որոշումների պատասխանատվության բեռը: Այդ նույն պատճառով, այսպես կոչված, «ղարաբաղյան կլանի» բազմաթիվ քաղաքական գործիչներ և զինվորականներ արդեն լքել են պետական ​​ապարատը հակահարձակման համար շահավետ սպասողական դիրքեր գրավելու համար, երբ պաշտոնական Երևանի կողմից կստորագրվեն անբարենպաստ պայմանագրեր և համաձայնագրեր։ Ուստի Արմեն Սարգսյանի հեռանալը նշանակում է, որ վերնախավի կոնսոլիդացիա չի լինելու, և միայն նոր ցնցումներ են սպասվում։ Իսկ ընդհանրապես, երկրի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի կողմնակիցներին կարելի է հասկանալ, քանի որ Հայաստանը, Նիկոլ Փաշինյանի գործունեության շնորհիվ, դանդաղ, բայց հաստատապես շրջվում է դեպի Թուրքիա վտանգելով դառնալ «թուրքական աշխարհի» մաս։ Իսկ դա հանրապետության ներսում շատերի կողմից ընկալվում է որպես ազգային դավաճանություն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Oragir.live