Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Legal

Մարդ սպանելուց հետո շանը արհեստական շնչառություն է տվել. Ավանում 73-ամյա բուսաբույժը սպանել է նրան, ում կասկածել է

1in.am\ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ ընթանում է Էդմոնդ Սիմոնյանի գործի դատական քննությունը:

73-ամյա Էդմոնդ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրված 40-ամյա Ալեքսանդր Դերգելյովին դիտավորությամբ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի օգոստոսի 23-ին, ժամը 22-ի սահմաններում Ավանի Չարենց թաղամասի 9-րդ շենքին հարակից ավտոտնակների հրապարակում իրեն պատկանող ավտոտնակը հրկիզելու հարցի շուրջ Էդմոնդ Սիմոնյանը վիճել է հարևան ավտոտնակի տիրոջ՝ Ալեքսանդր Դերգելյովի հետ:
Վեճի ժամանակ, ըստ մեղադրանքի, նա սպանության դիտավորությամբ իր մոտ եղած դանակով թիկունքից հարվածներ է հասցրել Դերգելյովին: Ստացած վնասվածքներից Դերգելյովն իրենց շենքի վերելակում վայր է ընկել ու մահացել է:
Էդմոնդ Սիմոնյանը դեպքի ժամանակահատվածում բնակվել է հրկիզված ավտոտնակի հարևանությամբ գտնվող մեկ այլ ավտոտնակում: Իր հայտարարությամբ՝ նա ավտոտնակում ապրել է ժամանակավորապես՝ մինչև լուծվի իր բնակարանային հարցը: Նա անօթևան չի եղել՝ ըստ պաշտպանական կողմի՝ ունի տուն, զավակներ:

Էդմոնդ Սիմոնյանը, իր հայտարարությամբ, բուսաբույժ է եղել, նա դեղաբույսեր է հավաքել ու պահել է հենց հրկիզված ավտոտնակում: Բույսեր հավաքելու համար մոտը պահել է «ատամնավոր դանակ», որն առգրավված է որպես հանցագործության գործիք:
Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Հարցաքննվեց վկա Գոհար Բ.-ն, ով բնակվել է տուժողի հարևանությամբ:

Նրա բնակարանը գտնվել է շենքի 14-րդ հարկում: Դեպքի օրը՝ 2016 թվականի օգոստոսի 23-ին, ժամը 22-ի սահմաններում վկան մտել է իրենց մուտք, սեղմել է վերելակի կոճակը, լսել է, որ վերելակն աշխատում է, բայց մի քիչ սպասելուց հետո, տեսնելով, որ վերելակի խցիկը չի իջնում, սկսել է ոտքով բարձրանալ: 9-րդ հարկում մի քիչ հանգստացել է, հարևանից վերցրել է նաև փուչիկներ՝ երեխային անակնկալ մատուցելու համար, ու շարունակել է ոտքով բարձրանալ:

Հասնելով 14-րդ հարկ՝ տեսել է, որ Ալեքսանդր Դերգելյովն ընկած է՝ «մարմնի կեսը լիֆտի ներսում էր, կեսը՝ դրսում՝ ոտքերը դրսում էին, մի ոտքը ծալված էր, ինքը կարծես թե կիսանստած էր՝ իրանը վերելակի ներսում էր, գլուխը թեքված էր… Կողքին փոքր տոպրակ էր ընկած…»:
Հարևանուհին մտածել է, թե Ալեքսանդրը վատացել է՝ սրտի հետ կապված խնդիր է: Նա սկզբում արյուն չի տեսել: Անմիջապես կանչել է հարևաններին ու Ալեքսանդրի քրոջը, ասել է, որ շտապօգնություն կանչեն: Սակայն երբ շտապօգնության բժիշկը զանգել ու դատաբժիշկ է կանչել, վկան հասկացել է, որ սպանություն է եղել՝ բժշկից իմացել է, որ Ալեքսանդրը մահացած է: Բժշկի կոշիկի հետքն էլ արյունոտ է եղել…
Որպես վկա հարցաքննվեցին արտակարգ իրավիճակների վարչության հրշեջ-փրկարարական խմբի անդամներից մի քանիսը:
Նրանք ահազանգ են ստացել, որ հրդեհ է բռնկվել Ավանի Չարենց թաղամասում գտնվող ավտոտնակի ներսում:

Դեպքի վայր են հասել ահազանգը ստանալուց 6-7 րոպե անց: Տեսել են, որ ամայի տարածքում գտնվող երկշարք ավտոտնակներից մեկի ներսում է կրակը բռնկված: Սկսել են հրդեհաշիջման աշխատանքները:

Ավտոտնակի մոտ է եղել 70-ին մոտ մի տղամարդ՝ փոքրիկ սպիտակ մորուքով, ով ասել է, թե ինքն է հրդեհված ավտոտնակի տերը: Նա՝ Էդմոնդ Սիմոնյանը, անհանգիստ է եղել, անընդհատ ասել է, թե գիտի՝ Սաշան է հրկիզել ավտոտնակը:

Փրկարարական խմբի պետը այդ տարեց տղամարդու ձեռքին նկատել է սպիտակ բռնակով, ատամնավոր սայրով դանակ: Տղամարդը ագրեսիվ չի եղել, բայց խմբի անդամների անվտանգության ապահովման նկատառումներով խմբի պետը հանձնարարել է դանակը վերցնել տղամարդու ձեռքից: Խմբի անդամներից՝ Արտակ Հ.-ն այդ տղամարդուն ասել է, թե դանակը հարկավոր է ինչ-որ բան կտրելու համար: Տղամարդը կամովին տվել է դանակը, Արտակն այն չի օգտագործել, դրել է ավտոտնակի դարպասի մի անկյունում:

Քիչ անց ժամանել են ոստիկանները, ասել են, թե մոտակա շենքի վերելակում սպանված տղամարդ կա: Նրանք վերցրել են ավտոտնակի դարպասի անկյունում դրված դանակը: Այդ դանակի վրա արյան հետքեր չեն հայտնաբերվել:

Ըստ փրկարարների՝ այրվող ավտոտնակի մոտ եղել է նաև մի երիտասարդ, ով ներկայացել է որպես քաղաքապետարանի աշխատակից: Նա ասել է, թե այրվող ավտոտնակի հարևանությամբ գտնվող ավտոտնակից շան կաղկանձ է լսվել:

Փրկարարները բացել են նաև հարևան ավտոտնակի դարպասը, տեսել են՝ շունը անշարժացել է: Ջուր են լցրել շան վրա, բայց նա արդեն անշնչացած էր:
Ամբաստանյալ Էդմոնդ Սիմոնյանը հարց ուղղեց փրկարարական խմբի պետին. «Իսկ դուք չնկատեցի՞ք, որ մեկը փորձում էր արհեստական շնչառություն տալ շանը»: Վկան ասաց, որ նման բան չի նկատել:

Ամբաստանյալն ասաց. «Այդ ե՛ս էի արհեստական շնչառություն տալիս շանը»:

Այս արտահայտությունը խիստ զայրացրեց տուժողի իրավահաջորդին՝ սպանված Ալեքսանդրի քրոջը: Նա ասաց. «Մարդ սպանելուց հետո շանը արհեստական շնչառություն եք տվել, ճիշտ է»:

Տուժողի իրավահաջորդն ասաց, որ հրդեհված ավտոտնակում թանկարժեք գույք չկար, մեքենա չկար՝ «զիբիլ էր՝ ամբաստանյալը զիբիլ էր հավաքում, զիբիլի պատճառով 40 տարեկան եղբորս սպանեց… Ասում է՝ բժիշկ է, բժիշկ լինելով՝ թիկունքից դանակով էնպես է խփել, որ սպանել է… Իմ եղբայրը նրա ավտոտնակը հրդեհելու ոչ մի պատճառ չուներ…»:

Ամբաստանյալ Էդմոնդ Սիմոնյանը գործի քննության ամենասկզբում տվել է խոստովանական ցուցմունք, մասնակցել է քննչական փորձարարությանը ու դարձյալ տվել է խոստովանական ցուցմունք, բայց այնուհետև հրաժարվել է տված ցուցմունքներից ու հայտարարել է, թե Ալեքսանդրին ինքը չի սպանել, սպանել են ուրիշ մարդիկ, ովքեր իրեն նույնպես սպառնացել են…

Դատական հաջորդ նիստին կշարունակվի վկաների հարցաքննությունը: Մնացած վկաները նույնպես հիմնականում հրշեջ խմբի փրկարարներն են, ովքեր բուն սպանությանը ականատես չեն եղել. երբ նրանք հասել են դեպքի վայր, Էդմոնդ Սիմոնյանը ինչ-որ դանակ ձեռքին արդեն կանգնած է եղել այրվող ավտոտնակի մոտ,իսկ տուժողի մարմինն ընկած է եղել շենքի վերելակում…

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին: