Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
Culture

Ի՞նչ է իրականում մտածում Մոսկվայի պատրիարքարանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին. Regnum

Ռուս քաղաքագետ, Վատիկանի և Հռոմի կաթոլիկ եկեղեցու, Մերձավոր Արևելքի և Անդրկովկասի եկեղեցիների գծով փորձագետ Ստանիսլավ Ստրեմիդլովսկին Regnum լրատվական գործակալությունում հրապարակել է «Ի՞նչ է իրականում մտածում Մոսկվայի պատրիարքարանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին» վերտառությամբ հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև.

«Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի և Ադրբեջանի թեմի քարտուղար, Ալեքսեյ վարդապետը, գտնվելով Վատիկանում, արել է հայտարարություն, որը կարող է շարունակություն ստանալ։ Կովկասի մահմեդականների վարչության (ԿՄԿ) նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի գլխավորած կրոնական առաջնորդների ներկայացուցչական պատվիրակության՝ Վատիկանի մշակույթի պապական խորհրդի և Վատիկանի սրբազան հնագիտության հարցերով պապականհանձնաժողովի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ բանակցությունների ընթացքում քահանան, ըստ Sputnik Ադրբեջանի, հայտարարել է, որ «հայկական օկուպացիայի ժամանակ Ղարաբաղում ոչնչացվել են և՛ քրիստոնեական, և՛ մահմեդական կրոնական հուշարձանները», և որ «այսօր մենք վստահ ենք, որ ադրբեջանական պետությունը կպաշտպանի, կվերականգնի այդ հուշարձանները և կկառուցի նորերը»։

Հատկանշական է, որ վարդապետը Լեռնային Ղարաբաղի իշխանություններին մեղադրել է ոչ միայն մահմեդական, այլև քրիստոնեական հուշարձանները «ավերելու» համար։ Ինչպես ավելի վաղ նշել էր Regnum-ը, մեկնաբանելով Բաքվից Վատիկան հյուրերի այցը, կրոնական գործոնը հանդիսանում է Անդրկովկասում Ադրբեջանի մղած «պատմության ճակատամարտի» կարևոր տարրը։ Եվ ահա, եթե նայեք քրիստոնեական տեսանկյունից, ապա Բաքուն հանդես է գալիս «ռևիզիոնիստի» դիրքերից։ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պնդումները հիմնավորելու համար ադրբեջանցի պատմաբանները, օրինակ, պնդում են, որ վրացական ուղղափառ Դավիթ Գարեջի վանական համալիրը, որը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայտնվել է Ադրբեջանի տարածքում, կովկասյան Ալբանիայի ժառանգությունն է։ Դա արվում է, որպեսզի ապացուցվի հին քրիստոնեության կապը «կովկասյան Ալբանիայի պետության հետ, նախքան դրա հայկականացումը», և, համապատասխանաբար, վիճարկելու համար հայ եկեղեցական առաջնորդների հայեցակարգը, ըստ որի՝ Արցախի պետականությունը սկսվել է 5-րդ դարի առաջին կեսից, երբ «ստեղծվել է հայոց թագավորությունը իր թագավորով և կաթողիկոսով»։

Նույն պատճառով, ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո, Բաքուն սկսել է տարածել այն թեզը, որ «հայ օկուպանտները» Ղարաբաղում «ոչնչացրել են» ոչ միայն մահմեդական, այլև քրիստոնեական հուշարձանները։ Սա ծառայում է երկու նպատակի. շրջանառության մեջ են դրվում վարկածներ առ այն որ նախ՝ հայերը միտումնավոր «ոչնչացրել» են տարածաշրջանում  Կովկասյան Ալբանիայի առկայության հետքերը, որի քաղաքական շարունակությունը ներկայիս Ադրբեջանում «Ուդիական եկեղեցու» կամ «Ադրբեջանի ալբանական եկեղեցու» նախագիծն է։ Երկրորդ նպատակն այն է, որ տպավորություն ստեղծվի, թե Ստեփանակերտը նաև անլուրջ է վերաբերում Լեռնային Ղարաբաղում ռուս քրիստոնյաների ներկայությանը, որն այնտեղ հայտնվել է Ղարաբաղի Խանությունը ռուսական տիրապետության տակ անցնելուց հետո։ Միանգամայն հասկանալի է, երբ Շեյխ Փաշազադեն կարդինալ Ռավազիի հետ զրույցի ժամանակ նշում է, որ «մոտ 30 տարվա ռազմական ագրեսիայի և օկուպացիայի արդյունքում հայ զավթիչները լուրջ վնաս են հասցվել երկրի կրոնական և պատմամշակութային հուշարձաններին: Վանդալիզմի են ենթարկվել տարբեր կրոնների պատկանող մշակութային հուշարձանները»։ Բաքուն հույսը դնում է Վատիկանի աջակցության վրա և հույս ունի այն օգտագործել իր օգտին։ Բայց ինչո՞ւ է այս հարցում նրա ջրաղացին ջուր լցնում Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի և Ադրբեջանի թեմի քարտուղարը։

Այս թեմի ներկայացուցիչները նախկինում էլ են աչքի ընկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ հակասական դատողություններով։ Խնդիրն այն է, որ այժմ դա կապվում է «Հայաստանի Հանրապետությունում» Ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան թեմի ստեղծման գործընթացին: Թեմի ապագա ղեկավար մետրոպոլիտ Լեոնիդը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Մոսկվայի պատրիարքարանը «գերազանց, հավասարակշռված» հարաբերություններ ունի Հայ առաքելական եկեղեցու հետ։

«Մենք զգում ենք աջակցություն թե՛ ղեկավարության, թե՛ հավատացյալների կողմից։ Հայաստանի տարածքում ռուս ուղղափառ եկեղեցու տաճարներ են կառուցվում, միջեկեղեցական հարաբերությունների համար ապագայում խնդիրներ չեմ տեսնում»,- ասել է Լեոնիդը։ Միաժամանակ հետաքրքիր բախում է առաջանում՝ եթե ուղղափառ եկեղեցիներ հայտնվեն ղարաբաղյան հողի վրա, ո՞ր թեմին դրանք կպատկանեն։ Ֆորմալ առումով դրանք կարող են հանձնվել Բաքվի և Ադրբեջանի թեմին։ Սակայն չի կարելի բացառել, որ ուղղափառների համար Ղարաբաղում իշխողը հենց Երևանի թեմն է լինելու:

Այս իրավիճակում վարդապետի Ալեքսեյի՝ Վատիկանում հնչած արտահայտությունը կարող է խնդիրներ ստեղծել Հայաստանում ռուս ուղղափառության համար, որտեղ հակառուսական ուժերը վստահեցնում են, որ Մոսկվայի պատրիարքարանը «հայկական ժառանգության ոչնչացման առաջնագծում է» նաև Լեռնային Ղարաբաղում։ Անշուշտ, Ադրբեջանում այլադավան հոգևորականները ստիպված են այս կամ այն չափով փառաբանել «ադրբեջանական ղեկավարության իմաստուն քաղաքականությունը»։ Բայց այստեղ կա մի նրբերանգ. ինչպես գրում է Sputnik Ադրբեջանը, կարդինալ Ռավազիի հետ Բաքվի պատվիրակության հանդիպման մասին հաղորդագրության մեջ, «Ադրբեջանում կաթոլիկ եկեղեցու առաքելական պրեֆեկտ, եպիսկոպոս Վլադիմիր Ֆեկետեն, իր հերթին, ասել է, որ Ադրբեջանում տարբեր կրոնների ներկայացուցիչների միջև բարեկամության և եղբայրության մթնոլորտ է, ինչի արդյունքում ժողովուրդը հավասար հոգատարությամբ և հարգանքով է վերաբերվում բոլոր կրոնական հուշարձաններին»։ Կաթոլիկ եպիսկոպոսը «հայ զավթիչներին» չի մեղադրել քրիստոնեական հուշարձանների «ոչնչացման» համար։ Մինչդեռ ուղղափառ վարդապետն այլ կերպ է վարվել:

Այսպիսով, ի՞նչ է իրականում մտածում Մոսկվայի պատրիարքարանը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին, և ո՞վ է Ռուս ուղղափառ եկեղեցում իր կարծիքն արտահայտում այս հարցում։ Հուսով ենք, որ այս հարցը շուտով կպարզվի»։