Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
Socity

Ղազախական դեպքերի արձագանքը կարող է հասնել Անդրկովկաս

nospress.ru–ն գրում է, որ ՀԱՊԿ երկրների զորքերը անսպասելի արագությամբ են մտել ապստամբ Ղազախստան, կարծես իրադարձությունների նման զարգացմանը նախապես էին սպասում։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խնդրանքից բառացիորեն մի քանի ժամ անց նրա խնդրանքը բավարարվել է, և խաղաղապահ առաքելությունը սկսվել է։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի դրդապատճառները պարզ են. Մոսկվան չի ցանկանում առանց իր վերահսկողության թողնել հետխորհրդային տարածքի որևէ կարևոր քաղաքական փոփոխություն և վախենում է Ղազախստանի իր ազդեցության գոտուց դուրս գալուց։ Բայց կազմակերպության անդամ մյուս երկրների միաձայնությունը դժվար է բացատրել։ Միակ, իսկ հետո ժամանակավոր բացառությունը եղել է Ղրղզստանը։ Այնտեղ Ղազախստան զինվորականներ ուղարկելու հարցը լուրջ քննարկումներ է առաջացրել քաղաքացիների ու քաղաքական գործիչների շրջանում։ «Ղրղզը ղազախի վրա չի կրակի». - Բիշքեկի կենտրոնական հրապարակում վանկարկել են ակտիվիստները կոչ անելով կառավարությանը հրաժարվել եղբայրական երկիր զորքեր մտցնելուց։ Բայց նույնիսկ Ղրղզստանն ի վերջո 150 «կոմանդոս» է ուղարկել հարևան հանրապետություն։ Իսկ ահա Հայաստանում այդ թեման, կարծես թե, հակասությունների տեղիք չի տվել։ Ավելին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ներկայումս գլխավորում է Հավաքական անվտանգության խորհուրդը, չի վարանել Ղազախստան կոլեկտիվ կոնտինգենտի ներմուծման հրաման տալ։

Այդ որոշումը միանգամից մի քանի հարց է առաջացրել։

Նախ որևէ արտաքին ներխուժման փաստ ապացուցված չի եղել, իսկ ՀԱՊԿ-ն իրավունք ունի նման գործողություններ ձեռնարկել միայն արտաքին սպառնալիքի դեպքում։

Երկրորդ հերթին Փաշինյանն ինքը իշխանության է եկել 2018 թվականին հենց գործող ռեժիմի դեմ ժողովրդական լայնածավալ բողոքի արդյունքում, և իր զինծառայողներին այլ երկրում բողոքի ակցիաները ճնշելու ուղարկելը նշանակում է հեղինակության որոշակի վնաս կրել։ Փաշինյանի դիրքորոշման անհամապատասխանությունը հատկապես նկատելի է դարձել, երբ վերջնականապես պարզ է դարձել Ղազախստանի կառավարության ռազմավարությունն ու նրա նպատակները։ Թվում է, թե ավազակների ու ահաբեկիչների մասին խոսելով Տոկաևը պարզապես խլել և կենտրոնացրել է ողջ իշխանությունը իր ձեռքում ազատվելով Նազարբաևի և նրա համախոհների խնամակալությունից։ Դժվար թե Ղազախստանի ներքաղաքական դիմակայությանը մասնակցությունը հայ հանրության աչքին գեղեցկացնի  Փաշինյանին։

Փաշինյանի դիրքորոշումն իսկապես լավագույնը չէ: Բայց դժվար թե Հայաստանի վարչապետն այդքան պատրաստակամորեն գնար այդ քայլին բացառապես Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերություններ ցուցադրելու համար։ Ավելին, նա սեփական հաշիվներն ունի ՀԱՊԿ-ի հետ։ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ և դրան հաջորդած ժամանակահատվածում, երբ ադրբեջանական կողմից գնդակոծությունն ուղղակիորեն հասել էր Հայաստանի տարածքին, նրա ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ հասկացրել են, որ ռազմական դաշինքի օգնությունն իրենց առանձնապես չի խանգարի։ Բայց ՀԱՊԿ-ն այդպես էլ չի արձագանքել կոչերին այնպես, ինչպես ուզում էր Երևանը։ Հայկական կողմի հիասթափությունն ու դժգոհությունը նույնիսկ վերաճել էր պաշտոնյաների բավականին կոշտ հայտարարությունների։ Սակայն այն ժամանակ, սկզբունքորեն, կասկածի տակ էր ՀԱՊԿ-ի իրական մարտական ​​պայմաններում համատեղ գործելու ունակությունը։ Կազմակերպությունն իր պատմության մեջ նախադեպեր չի ունեցել իր անդամներից որևէ մեկին կոլեկտիվ օգնություն ցուցաբերելու հարցում։ Իսկ հիմա նման նախադեպ կա. երբ Տոկաևը դիմեց աջակցության համար, այն տրամադրվեց գրեթե ակնթարթորեն: Այսպիսով, Հայաստանը ևս մեկ առիթ ունի մտածելու, թե ինչո՞ւ Ղազախստանի իշխանությունները հնարավորինս կարճ ժամանակում օգնություն ստացան, բայց դաշինքը խուլ մնաց Երևանի խնդրանքների նկատմամբ։ Ի դեպ, նման դժգոհություն զգացվում է նաև Ղրղզստանում։ Այնպես որ ՀԱՊԿ-ի միանգամից երկու անդամներ պատճառներ ունեն շատ չջանալ կազմակերպության ռազմական գործողություններին կոլեկտիվ մասնակցելու համար։ Սակայն Ղրղզստանում բանը հասավ խորհրդարանում թեժ վեճերի, մինչդեռ Հայաստանը, ընդհակառակը, առաջին հերթին պատրաստակամություն հայտնեց մասնակցել ղազախական ռեժիմի հակառակորդներին խաղաղեցնելուն։

Տրամաբանությունը հուշում է, որ Երևանը կարող է փորձել օգտվել այս ղազախական էպոպեայից։ Հայաստանի իշխանությունների հավանական նկատառումները անուղղակիորեն հաստատել է դիվանագետ Արա Սահակյանը։ Նա կարծիք է հայտնել, որ Նուրսուլթան Նազարբաևին քաղաքականությունից հեռանալով Ադրբեջանը կորցրել է ՀԱՊԿ երկրներից իր գլխավոր դաշնակցին։ Իրոք, Նազարբաևի ղեկավարության օրոք, նույնիսկ նախագահությունից նրա պաշտոնական հեռանալուց հետո, Ղազախստանը կարևոր դեր է խաղացել այլ թյուրքական պետությունների, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապերի հաստատման գործում։ Թերևս նաև Ղազախստանի պոտենցիալ դժգոհության պատճառով էր ՀԱՊԿ-ը դանդաղ արձագանքում Հայաստանի սահմաններին տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ կար մտավախություն, որ հնարավոր չի լինի միաձայն հավանություն տալ Ադրբեջանի դեմ ՀԱՊԿ գործողություններին։ Հիմա այդ զսպող գործոնն այլևս ակտուալ չէ։ Ղազախստանն, անշուշտ, իր արտաքին քաղաքականության մեջ արդեն ավելի է կախված Ռուսաստանից։ Այնպես որ, տեսականորեն, եթե Մոսկվան որոշի կանգնել Հայաստանի կողքին Ադրբեջանի դեմ, ապա ավելի հեշտ կլինի հասնել ՀԱՊԿ ողջ դաշինքի միաձայն աջակցությանը։ Իսկ դա Հայաստանին, հավանաբար, պետք է 2020 թվականի աշնանային պատերազմում կրած պարտության համար վրեժ լուծելու համար։

ՀԱՊԿ-ն արդեն մեկ անգամ ցույց է տվել, որ կարող է արագ ու վճռական գործել։ Ինչու՞ նորից չփորձել այդ սցենարը: Ճիշտ է, չպետք է մոռանալ, որ այդ դեպքում պետք է գործ ունենալ ոչ թե ինչ որ զինված կողոպտիչների խմբերի, այլ լավ պատրաստված ադրբեջանական բանակի հետ, որին, ընդ որում, լիովին կաջակցի Թուրքիան։ Այնպես որ, եթե նույնիսկ Հայաստանը որոշի փորձել վրեժ լուծել ուրիշի ձեռքով, Մոսկվան պետք է տասն անգամ մտածի, նախքան անկողմնակալ դատավորի իր ներկայիս կարգավիճակից հրաժարվելը և ղարաբաղյան առճակատման հակառակորդներից մեկի կողմը բռնելը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

 

Oragir.live