Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
uncategorized

Գեներալ դը Գոլ. «ՆԱՏՕ–ի դեմ պայքարը իմ վերջին կարևոր ճակատամարտն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

60–ականների սկզբին եվրոպական քաղաքականության մեջ տիրող վիճակը հիշեցնում էր մեր օրերը: ԱՄՆ–ն վերահսկում էր ՆԱՏՕ–ն, պատերազմներ վարում, ֆինանսական առումով գերիշխող դեր կատարում: Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը որոշում է փոխել ստեղծված վիճակը: Դը Գոլը նպատակ ուներ վերադարձնել Ֆրանսիայի երբեմնի հզորությունը, ինչին ոչ մի կերպ չէր համապատասխանում Հյուսիսատլանտյան դաշինքում երկրի ենթակա վիճակը:

1958 թ. սեպտեմբերին Դը Գոլը գաղտնի ուղերձ է հղում ԱՄՆ նախագահ Էյզենհաուերին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Մաքմիլանին, որով պահանջում է ստեղծել մի համակարգ, երբ Ֆրանսիան կմասնակցեր համատեղ որոշումների կայացման խորհրդակցություններին: Իր հուշերում նա գրում է. «Ինչպես և սպասում էի, երկու հասցեատերն էլ խուսափողական պատասխան էին տվել: Հետևապես, գործելու բոլոր հիմքերն ունեինք»: 1959 թ. գարնանը Ֆրանսիայի միջերկրածովյան նավատորմը դուրս է գալիս ՆԱՏՕ–ի հրամանատարությունից:

Ֆրանսիան մերժում է ամերիկացիներին և թույլ չի տալիս տեղակայելու ատոմային ռումբեր և կառուցելու արձակման կայաններ: Բացի այդ, Դը Գոլը սեփական հրամանատարության տակ է վերադարձնում ՀՕՊ զորքերը, որոնք սկսում են ինքնուրույն վերահսկել երկրի օդային տարածքը: Ֆրանսիան նաև հրաժարվում է մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածություններից, համաձայն որոնց ՆԱՏՕ–ի հրամանատարությանն էին անցնում այն զորքերը, որոնք վերադառնում էին Հյուսիսային Աֆրիկայից:

Դեմ լինելով ԱՄՆ–ի հովանու ներքո Եվրոպայի միավորմանը՝ Դը Գոլը կտրականապես ընդդիմանում է անգլոսաքսերի կողմից՝ եվրոպական երկրների կազմակերպման համար առաջարկվող ձևերին: Նախատեսվում էր ստեղծել քաղաքական դաշինք, որը կփոխարիներ ազգային պետություններին, իսկ ընդհանուր շուկան պետք է օգտագործվեր որպես տնտեսական հիմք: Ֆրանսիայի նախագահը դեմ չէր ինտեգրմանը, բայց այդ համակարգը չպետք է լիներ վերազգային: Սակայն այն ժամանակ գրեթե բոլոր երկրները «միասնական եվրոպական տերության» կողմնակիցներ էին:

Բայց Դը Գոլը գտավ թույլ օղակը: Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Կոնրադ Ադենաուերն այն ժամանակ աջակցության կարիք ուներ: Նա ուժեղ դիմակայության մեջ էր Արևելյան Գերմանիայի հետ՝ խզում էր դիվանագիտական հարաբերությունները ցանկացած երկրի հետ, ով ճանաչում էր Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը: Դը Գոլն ու Ադենաուերը փոխադարձ համաձայնությամբ տապալեցին «ազատ առևտրի գոտու» մասին անգլիական ծրագիրը: Դրա միջոցով անգլիացիները նախատեսում էին իրագործել ԱՄՆ–ի ծրագիրը, որն այն ժամանակ կորցնում էր իր տնտեսական դիրքերը Եվրոպայում: Ըստ այդմ, առաջարկում էին ստեղծել Ատլանտյան տնտեսական ընկերակցություն, որտեղ ամերիկյան ապրանքների համար մաքսային խոչընդոտները վերացվում էին:

1963 թ. Դը Գոլը հրաժարվում է ՆԱՏՕ–ի մի քանի նախագծերից և շարունակում է իր զորքերը դուրս բերել ատլանտյան հրամանատարությունից: Մասնավորապես, նա մերժում է միջուկային միացյալ ուժերի ստեղծման նախագիծը և նախաձեռնում սեփական ատոմային ծրագիրը: Նույն այդ ժամանակ ՆԱՏՕ–ի հրամանատարությունից դուրս է բերվում Ֆրանսիայի ատլանտյան նավատորմը, ֆրանսիական 14 դիվիզիայի փոխարեն այնտեղ մնում է ընդամենը երկուսը: Դը Գոլը կտրուկ քննադատում է ԱՄՆ–ի գործողությունները Վիետնամում, 1965 թ. երկրի ներկայացուցիչներին հետ է կանչում SEATO–ից (Հարավարևելյան Ասիայի պայմանագրի կազմակերպություն):

1965 թ. Դը Գոլն ուղղակի պայթեցնում է մամուլը, երբ հայտարարում է, որ հրաժարվում է դոլար օգտագործել միջազգային հաշիվներում և առաջարկում է անցնել միասնական ոսկե ստանդարտին: Այն ժամանակ Եվրոպայում բավականաչափ ոսկի արդեն կուտակվել էր: Ու Ֆրանսիան իր դոլարների մեծ մասը վերածում է ոսկու: Այս քայլն առաջինը դարձավ տնտեսական այն իրադարձությունների շարքում, որոնք հանգեցրին 1960–ականների վերջին տեղի ունեցած միջազգային ֆինանսական ճգնաժամին և փոխեցին միջազգային հաշիվների համակարգերը:

1966 թ. Դը Գոլը պաշտոնական այցով ժամանում է ԽՍՀՄ: Դա ևս մեկ քայլ էր՝ ուղղված Ֆրանսիայի հզորության վերականգնմանը: Հենց Դը Գոլից կարելի է սկսել միջազգային լարվածության թուլացման պատմությունը, որը գեներալը համարում էր նախևառաջ Եվրոպայի խնդիրը: ԽՍՀՄ–ի հետ մերձեցումը բնական քայլ էր ԱՄՆ–ից հեռանալուց հետո, բայց դրանք երկուսն էլ ուղղված էին Ֆրանսիայի անկախության ամրապնդմանը:

1966 թ. փետրվարին Դը Գոլը նորից պայթեցրեց մամուլը՝ հայտարարելով, որ Ֆրանսիան դուրս է գալիս ՆԱՏՕ–ից և պահանջեց, որպեսզի իր երկրի տարածքից դուրս բերվեն բոլոր բազաները, շտաբներն ու ցանկացած բան, որը չէր ենթարկվում Ֆրանսիայի հսկողությանը: Հյուսիսատլանտյան դաշինքի 14 անդամներին նախագահը հղել էր համապատասխան նոտա, իսկ ԱՄՆ–ին նաև՝ 29 կետերի ու 33000 զինվորի ու սպայի տարհանման ժամանակացույց, որի ժամկետն ավարտվում էր 1967 թ. ապրիլի 1–ին: ՆԱՏՕ–ի կենտրոնական գրասենյակը շտապ կարգով Փարիզից տեղափոխվեց Բրյուսել: Գեներալ Դը Գոլն ասում էր, որ ՆԱՏՕ–ի նկատմամբ գործողությունը «իր վերջին կարևոր ճակատամարտն է»:

Ֆրանսիան պաշտոնապես լիարժեքորեն վերադարձավ ՆԱՏՕ միայն 2009 թ.:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում