Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Region

Պոլսահայ լեզվաբան Սևան Նիշանյանը կբողոքարկի իրեն արտաքսելու հունական իշխանությունների որոշումը

Թուրքական իշխանությունների կողմից հետապնդվող պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը հունական դատարանից ազատ արձակվելուց հետո տեղեկացրել է, որ հնարավոր է ստիպված լինի որոշ ժամանակով հեռանալ Հունաստանից և միգուցե բնակվել Հայաստանում կամ այլ երկրում։ Բայց մինչ այդ կբողոքարկի իրեն արտաքսելու հունական իշխանությունների որոշումը։

Տարիներ առաջ թուրքական բանտից փախուստի դիմած ու հարևան Հունաստանում ապաստանած անվանի պոլսահայ մտավորականը անցած տարեվերջին հրավիրվել էր ոստիկանություն, որտեղ նրան ձերբակալել էին՝ պատճառաբանելով, թե կացության կարգավիճակի ժամկետը լրացել է, և նա անօրինական է գտնվում Հունաստանում։

Երեկ Հունաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացրեց Սիրոս կղզու դատարանի որոշման մասին, համաձայն որի Նիշանյանը ազատ արձակվելուց հետո 15-օրյա ժամկետում պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից։ Դեսպանատունը ընդգծել էր՝ «քանի որ Նիշանյանը նաև Հայաստանի քաղաքացի է, ցանկության դեպքում կարող է մեկնել Հայաստան»։

65-ամյա մտավորականը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ իր ազատ արձակմանը մեծապես նպաստել է Հունաստանում Հայաստանի դեսպանատունը. «Կյանքումս առաջին անգամ ես զգացի, որ իմ թիկունքում պետություն է կանգնած՝ անվերապահորեն ու առանց վարանելու։ Շատ տարբեր զգացողություն է։ Լավ էր, ես չգիտեի»։

Նիշանյանը երեկ նաև ուղիղ եթերում պատմել էր իր հետ տեղի ունեցածը, բողոքել էր հունական ոստիկանական համակարգից, ասել, որ թուրքերի հետ պատմական բարդ հարաբերություններ ունեցող հույներն իրեն որպես թուրք են ընկալում ու վտանգավոր համարում։

Պոլսահայ լեզվաբանը Հունաստանում ապաստանել է 2017-ին՝ թուրքական բաց ռեժիմի բանտից փախուստի դիմելուց հետո։

Նա 2014-ին ավելի քան 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ Իզմիրի Շիրիջե գյուղում գտնվող իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու մեղադրանքով: Նիշանյանի նկատմամբ Թուրքիայում հետապնդումներ սկսվել էին 2008-ին նրա՝ մեծ աղմուկ բարձրացրած «Սխալ Հանրապետություն կամ 51 հարց Քեմալիզմին և Աթաթուրքին» գրքի հրատարակությունից հետո։ Գրքում նա անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանը՝ նշելով, որ ժամանակակից թուրքական պետությունը հայերի, հույների և ասորիներին ցեղասպանությունների հետևանք է։

Տարիներ շարունակ Նիշանյանին ազատ արձակելու կոչեր հնչեցող մտավորականները վստահ են, որ նա հետապնդվում է թուրքական իշխանություններին և պաշտոնական պատմագրությունը քննադատելու համար: 5 տարի առաջ թվիթերյան իր էջում արված «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին» գրառմամբ հայազգի հայտնի լեզվաբանը հայտնեց թուրքական բանտից փախչելու մասին: Նիշանյանը Հունաստանում ժամանակավոր կացության իրավունք էր ստացել, քանի որ կինը Հունաստանի քաղաքացի է։

Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ով բավականին լավ է ճանաչում Նիշանյանին, թեև դեռևս չի խոսել մտավորականի հետ, այնուամենայնիվ կարծում է, որ նա Հայաստան կգա, Թուրքիա վերադառնալու դեպքում՝ անմիջապես կկալանավորեն։ «Ազատության» հետ զրույցում Էստուկյանն ասաց՝ Նիշանյանի այլախոհ, ընդդիմադիր լինելու պատճառով է, որ նրան չեն ընդունում Թուրքիայում. «Իր համար վճռված 14 տարվա բանտարկությունն է սպառնում, այդ է պատճառը, որ Թուրքիայից խույս տվավ»։

Թեև Նիշանյանը Հունաստանից տեղափոխվելու համար դեռ 14 օր ժամանակ ունի, բայց դեռ հստակ չի ասել՝ Հայաստան գալու որոշում ունի, թե ոչ։