Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK
uncategorized

«32 ատամի» Կարեն Բաբաջանյանը «գործ տվողի» օրենքի և պայծառ Հայաստանի իր տեսլականի մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին համապետական և մայրաքաղաքի ավագանու ընտրություններից հետո պարզ դարձավ, որ մինչև 2018–ի ապրիլը մեր երկրում որևէ քաղաքական կուրսի փոփոխություն տեղի չի ունենա, «Փաստի» հետ զրույցում ասաց դերասան, ռեժիսոր Կարեն Բաբաջանյանը:

«Այս պահին շրջանառվում են տարբերակներ, թե 2018 թվականից հետո ինչ սցենարներով երկիրը կընթանա, բայց իմ կարծիքով գուցեև դա արվում է հասարակության տրամադրությունները և վերաբերմունքը ստուգելու համար է: Բայց առաջիկա մեկ տարում ներքաղաքական որևէ զարգացում պետք չէ ակնկալել»,– ասաց Կ. Բաբաջանյանը:

Նրա կարծիքով անկախացումից մինչ օրս հասարակությունը մշտապես կարողացել է կռահել, թե ումից հետո ով է երկիրը ղեկավարելու: Օրինակ՝ երբ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը նախագահի պաշտոնից հրաժարական տվեց, հասարակությունը գիտեր, թե ով է նրան փոխարինելու: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու ժամանակ հասարակությունը կրկին գիտեր, թե կառավարման ղեկն ում է հանձնվելու: Բայց հիմա, հայոց նորագույն պատմության մեջ առաջին անգամ հասարակությունը չի կարողանում կռահել, թե նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո ով է շարունակելու երկիրը ղեկավարել:

Խոսելով ներկայում ԱԺ–ում քննարկվող «Ազդարարման համակարգի» մասին օրենքը «գործ տվողի» ինստիտուտի հետ համեմատելու և ՀՅԴ–ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի կողմից այդ օրենքը «ոչ հայեցի» լինելու, «հայապահպանության խնդիրը հային ոչ հարիր գաղափարներով փչացնելու» մասին, նա ասաց, որ ամբողջ աշխարհում այդ ինստիտուտը ամենակարևոր զսպաշապիկն է հասարակության համար, բայց քանի որ մենք դեռ սովետական մտածելակերպ ունենք, այդ պատճառով էլ նման կերպ ենք մտածում:

«Երկրոդ հարցն այն է, որ եթե անհատներն իրազեկեն ու դա արդյունք ունենա, գուցե երկիրը դրանից շահի, բայց եթե այդ տեղեկությունը «մի դռնով» մտնելու է «մյուս դռնով» դուրս է գալու, ու դրանից որևէ արդյունք չի լինելու, բնականաբար իսկապես այն կարող է վերածվել «գործ տվողների» օրենքի»,– ասաց ռեժիսորը:

Նրա կարծիքով` սա նաև դեպի ժողովրդավարացում տանող քայլ է, ինչը նորմալ է, բայց իր մտավախությունն այն է, թե իրականում որաքնո՞վ այն կգործի: Նա համաձայն է, պատգամավորի՝ «օրենքը հայեցի չի» արտահայտության հետ այն տեսանկյունից, որ դեպքեր կան, երբ ինչ–որ արտահայտություն ընկալվում է որպես վատ երևույթ, բայց հարց է նաև, թե՝ գուցե հայեցի չի, բայց օգտակա՞ր է երկրի ու ժողովրդի առողջացման համար:

«Հայերի մեջ կա նման մտածելակերպ: Օրինակ՝ բոլոր շենքերում էլ նման մարդիկ են ապրում, բայց դրանք շատ փոքր տոկոս են կազմում: Մնացածը գերադասում են լոյալ լինել, լռել, չտեսնելու տալ: Երբ մենք սկսենք հասկանալ, որ դա իրոք վատ բան չի, ամոթ բան չի, դա մեզ կտանի զարգացման, այդ դեպքում գուցե ավելի լավ լինի: Այսինքն, եթե մենք չկարողանանք դա ճիշտ «մարսել», իրոք կլինեն մարդիկ, ովքեր այդ օրենքից կոգևորվեն ու կսկսեն աջ ու ձախ «գործ տալ» և մեր հասարակությունն իսկապես կվերածվի «գործ տվողների» հասարակության, որի հետևանքով էլ, ակամայից կզարգանա հաշվեհարդարի ինստիտուտը, որը վատ երևույթ է»,– համոզված է Կ. Բաբաջանյանը:

Հայաստանը ոտքի կանգնելու և ներկա վիճակը բարելավելու միակ ելքը, ըստ ռեժիսորի, քաղաքական կամք դրսևորելն է: Եվ դա բավարար է, որ բոլորը կարողանան իրենց մեջքն ուղղել ու ոտքի կանգնել: Բայց այն, ինչ հոգեվիճակում որ հիմա մենք ենք՝ ներսից վայրի, իսկ դրսից դեմոկրատ, կարող է ավելի մեծ վնաս հասցնել երկրին, քան կարելի է պատկերացնել: Դերասանի կարծիքով հայեցին ավելի շատ պետք է լինի կարճ ժամանակահատվածում դեպի դեմոկրատացում գնալը կամ էլ իսկական թագավոր ընտրելը:

«Ես միշտ հումորով ասել եմ, որ այդ թագավորին պետք է վիճակահանությամբ ընտրել ու ամեն ինչ նրան տալ ու նրանից էլ պահանջել: Այդ ժամանակ մարդիկ չեն մտածի, որ մի երկու տարի համբերենք, հետո մենք կդառնանք դրա տերը: Այդ դեպքում բոլորը հանգիստ իրենց գործով կզբաղվեն, իսկ երկիրը կգնա զարգացման ճանապարհով: Դա էլ է երկիրը զարգացնելու ճանապարհ: Հիմա դեռ իշխանական Հայաստան ենք և ամեն մարզպետ, գյուղապետ և այլն, իրեն իշխան է զգում: Բայց եթե մի թագավոր ունենայինք, այդ իշխանները բոլորն էլ ավելի հանգիստ կլինեին ու չէին երազի թագավոր դառնալու մասին»,– ասաց Կ. Բաբաջանյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում