Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom
World

Լավրովի պատասխանը Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ տարբեր ձևաչափերով, բազմիցս շատ մոտ են եղել հանգուցալուծմանը, բայց առաջանում էր անվստահության բնազդ մեկ մի կողմի, մեկ մյուս կողմի մոտ: Բայց աշխատանքը պետք է շարունակել»,– Կալինինգրադի Բալթյան դաշնային համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա նաև ընդգծել էր, որ թեպետ բանակցությունների ընթացքում արդեն մշակվել է սկզբունքների փաթեթ, սակայն «անհրաժեշտ է համաձայնեցնել մի ամբողջ խումբ բարդ մանրամասներ, որոնք վերաբերում են շատ զգայուն հարցերի, այդ թվում՝ ներքաղաքական:

Ըստ քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի՝ իր այս հայտարարության մեջ ՌԴ արտգործնախարարը կիրառել է «դիվանագիտական լեզու», որն անհրաժեշտ է մանրամասնորեն վերծանել: «Լավրովն առաջին անգամը չէ, որ ասում է, որ հակամարտող կողմերը բազմիցս մոտ են եղել համաձայնության հասնելուն: Բայց նա չի կոնկրետացնում, թե դա երբ է եղել: Սակայն փորձագետների կարծիքով, նման բան եղել է Կազանյան փաստաթուղթը քննարկելու ժամանակ, որին հակամարտող կողմերը կարծես թե վերադարձել են 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո»,– նշում է քաղաքագետը: Եվ իսկապես, վերջերս ԱԺ–ում իր ելույթի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ թեև Կազանի փաստաթուղթը «Ադրբեջանը մերժել էր, բայց այն չի հանձնվել ի պահ ԵԱՀԿ քարտուղարություն և մնում է վերջին աշխատանքային փաստաթուղթը»:

Մի առիթով ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը նշել էր, որ այն ժամանակ «հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունն ավելի մեծ էր, քան նախկինում»: «Իսկ ի՞նչն էր խանգարել կողմերին գալու փոխադարձ համաձայնության: Դժվար է ասել, բայց եթե դատենք որոշ գործոններից, աշխատել է, այսպես կոչված, ներքին ֆակտորը: Կամ՝ Լավրովի ասած՝ «անվստահության բնազդը մի կողմի, ապա մյուս կողմի մոտ»,– համարում է Ս. Տարասովը:

Նրա կարծիքով՝ խնդիրը հենց այն է, որ թե Ադրբեջանի, թե Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղը ազգային գաղափար է լայն իմաստով: Իսկ նեղ իմաստով այն գործիք է ներքաղաքական որոշակի խնդիրներ լուծելու համար, հատկապես իշխանության շուրջ հասարակությունները համախմբելու տեսանկյունից: «Նման դեպքում անհրաժեշտ է գտնել ոսկե միջինը: Իսկ դա շատ բարդ է: Նախագահների կողմից իրար ընդառաջ կատարած ցանկացած անզգույշ քայլ կարող է հանգեցնել ֆորս–մաժորի տվյալ երկրի ներսում»,– համարում է քաղաքագետը՝ միաժամանակ ընդգծելով, որ թե հայ, թե ադրբեջանցի ղեկավարները մտադիր չեն անցնել այդ «կարմիր գիծը»՝ նախընտրելով քաղաքա–դիվանագիտական բարդ մանևրները, խաղալով զինված հակամարտության սայրի եզրին:

Մյուս կողմից, Տարասովի կարծիքով, Լավրովի այս ելույթն ուղղված էր նաև Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցին, որտեղ խոսվում էր Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմի անխուսափելիության մասին: «Դա լարվածություն է ստեղծում տարածաշրջանում: Ուստի այս իրավիճակում Լավրովը համարում է, որ պետք է շարունակել բանակցությունները»,– նշում է Ս. Տարասովը:

Այս համատեքստում քաղաքագետը մեջբերում է մի տեսակետ, համաձայն որի պետք է նորացնել շրջանակային համաձայնագիրը, Մադրիդյան փաստաթուղթը, այսինքն՝ բանակցային գործընթացին ներառել Ստեփանակերտը: «Ինչ ուզում եք ասեք, բայց Բաքու–Երևան երկխոսության ձևաչափի ռեսուրսն արդեն սպառվել է, անհրաժեշտ է նոր ճեղքում»,– նշում է քաղաքագետը:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում