Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK
Politics

2018–ի վարչապետացուներից մինչև ապստամբների ներկա դատավարության հանգուցալուծումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքական գործիչ, խորհրդարանի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը

– Պարոն Ռուբինյան, ո՞րն է այսօր քաղաքական դաշտի մեր գլխավոր ինտրիգը:

– Այդպիսի ինտրիգ կա՞ որ:

– Դե, ասում են կա` ո՞վ կմնա վարչապետ, կմնա՞, թե չի մնա: Սերժ Սարգսյա՞նը կլինի, թե` Կարեն Կարապետյանը 2018–ին:

– Դա վաղուցվա ինտրիգ է, նոր բան չէ: Եվ բնավ հրատապ էլ չէ: Ի՞նչ է` վարչապետի հրաժարական է եղել. ես տեղյակ չե՞մ:

Ես կկարևորեի սկսվող դատավարություններն ապստամբների նկատմամբ: Ե՛վ Սասնա Ծռերի, և՛ Ժիրայր Սեֆիլյանի: Ինձ շատ են անհանգստացնում մեր երկրում քաղաքական բանտարկյալների և ապստամբների ճակատագրերը: Որովհետև ինչ ուզում են` ասեն, ինչում ուզում են` մեղադրեն նրանց, այս ամենի թիվ մեկ մեղավորը Սերժ Սարգսյանն է, ով ստեղծել էր այնպիսի պայմաններ, որ մարդիկ ճարահատյալ դիմեցին նման քայլի: Եվ ցավն այն է, որ այդ պայմանները կրկին պահպանվում են նաև այժմ: Ինձ այսօր հենց այս հարցն է անհանգստացնում: իսկ ինչ վերաբերում է ձեր ասած մանր ու մեծ ինտրիգներին, ապա հեչ էական չեն և ինձ չեն հետաքրքրում: Ամենագլխավոր պրոբլեմը մեր երկրի համար շարունակվող տնտեսական անկումն է, սխալ քաղաքակրթական ընտրությունն է և ապօրինի իշխանությունների գոյությունն է, որ այդ ամենը բերել են մեր գլխին:

– Իսկ դուք ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի` խորհրդարանում հնչեցրած վերջին ելույթը:

– Ճիշտն ասած, դրվագներ եմ լսել: Գիտեմ, որ բավականին երկար է խոսել: Բայց այդ մարդու որևէ խոսքին հավատալու որևէ հիմք չունեմ: Եվ նրա ելույթն էլ դնել–կարդալը ժամանակի ուղղակի կորուստ եմ համարում:

– Ե՛ս ասեմ` Սերժ Սարգսյանը խոսում է մինչև 2040 թվականը, որոշ հարցերի վերաբերյալ` մինչև 2050 թվականը հեռանկարով: Դա հեռացող նախագահի խո՞սք է:

– Ոչ: Հեռացող նախագահի խոսք չէ: Նախագահի խոսք էլ չէ, որովհետև նա երբեք նախագահ չի եղել: Իսկ որ հավերժ ապրելու և հավերժ իշխելու ցանկություն ունի, դրանում ոչ մի կասկած չկա: Բնականաբար նա կառչելու է իշխանությունից այնքան ժամանակ, ինչքան մեր հասարակությունը թույլ կտա:

– Մեր ժողովուրդը` հայ ժողովուրդը, ի վերջո, մի քիչ լայնախոհ ժողովուրդ է, դուք երբևէ կպատկերացնեի՞ք, որ կարող էր մեկը գալ ու ասել` ես ցկյանս ղեկավար եմ:

– Դե, տեսնո՞ւմ եք` նման բան դեռ երբեք որևէ մեկը չի համարձակվել ասել: Այլ բան, որ իրենց համար նման մտքեր ու ցանկություններ թաքուն փայփայել են ու փայփայում են: Բայց անհրաժեշտ է, որ անխուսափելիորեն դրա համար պատժվեն:

– Իսկ Կարեն Կարապետյանն իր գործունեությամբ կարողանո՞ւմ է այնպիսի արդյունքներ ապահովել, որը նրան իրավունք կտա երկիրը ղեկավարել 2018–ից հետո:

– Իհարկե, ոչ: Նաև նրա ռուսախորհրդային ղեկավարման ստիլը ոչինչ չի խոստանում Հայաստանին: Բայց մեր երկիրն այնպիսի որակների ու մակարդակի մարդիկ են պաշտոնավարել ու ղեկավարել, որ նրանց կողքին, անշուշտ, կարող է հավակնել:

– Իսկ դուք Սերժ Սարգսյանին ու Կարեն Կարապետյանին այլընտրանք տեսնո՞ւմ եք:

– Իհարկե, ես հարյուրավոր մարդկանց եմ տեսնում, եթե ոչ` հազարավորների, որոնք իրենց որակներով շատ ավելի բարձր են, քան Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը: Բայց իմ տեսնելը քիչ է: Պետք է արդար ընտրությունների հնարավորություն ստեղծվի, որպեսզի նրանք կարողանան ընտրվել և ղեկավարել:

– Շատերն ասում են, որ մեր հասարակությունն արդեն իր դիմադրողականությունը կորցրել է, չունի ընդվզելու ներուժ: Այս հասարակությամբ կարելի՞ է ակնկալել արդար ընտրություններ:

– Հասարակությունը չէ, որ արդար ընտրություններ է կազմակերպում: Իշխանություններն են արդար ընտրություններ կազմակերպում: Իսկ հասարակությունն ընդվզում է անարդարության դեմ, ապօրինության դեմ:

Եվ, ընդհանրապես, ես չեմ կարծում, որ հասարակությունն ուժը կորցրել է, որովհետև բոլորովին վերջերս եղավ ապստամբություն, և տեսանք, թե ինչպես հասարակության մեծ մասն իր համակրանքը ցույց տվեց նրանց նկատմամբ:

Այնպես որ, թող հույսեր չփայփայեն. հասարակության ներուժը գնալով ամրանալու է: Եվ ոնց էլ լինի, ինչ որ լուծում կգտնվի:

– Եթե նորից անդրադառնանք վերևում հիշատակված ապստամբների դատավարությանը, ապա ի՞նչ եք կարծում` ժողովուրդը սատար կկանգնի՞ նրանց այս անգամ ևս:

– Դե, դատավարության ընթացքում ո՞նց սատար կանգնի: Դահլիճն է` դահլիճում ժողովուրդը կլցվի և աջակցություն ցույց կտա: Բայց բոլորս էլ գիտենք, որ մեր երկրում արդարադատություն գոյություն չունի: Իշխանության գլուխ կանգնածը ոնց որոշի, այնպես էլ դատարանը կվճռի:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում