Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK
uncategorized

«Աստված որոշակի սպասելիքներ ունի այս հողից ու նրա վրա ապրող ժողովրդից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ասում է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը

– Սրբազան, մենք` հայերս, ի՞նչ առաքելություն ունենք այս կյանքում:

– Մեր առաքելությունը նույնն է, ինչ արեց և ինչպիսին էր Հայկ Նահապետը ժամանակին. չարահաղթ և Աստծու անվախ ու հավատարիմ զինվոր: Մարդն իր երեք հարյուր հարազատներով չվախեցավ տասը հազարանոց համաշխարհային կայսրության բանակից, կռվեց ու հաղթեց: Հաղթեց Աստծով, արդարությամբ: Այսօր էլ նույնը պետք է անի հայը. ինչի՞ց պետք է վախենանք: Մեր գլխավերևում ունենք Աստված. պետք է ամուր պահենք մեր հավատը, միաբան լինենք և վերջ: Մի քիչ էլ խելացի գործենք:

– Տեսակետ կա, որ այս հողն առանձնաշնորհյալ է և ունի կարևոր նշանակություն: Մասնավորապես` Արարատով են իջնում տիեզերական իմպուլսները և տարածվում աշխարհով:

– Ես առավել պարզ ասեմ. խոսեմ ըստ փաստերի: Նախ չմոռանանք, որ դրախտը Աստված ստեղծել է հայոց լեռնաշխարհում:

Երկրորդը` Նոյի ջրհեղեղից հետո մարդկությունը կրկին փրկվեց այս դրախտային հողի վրա: Մարդկությունն այստեղից տարածվեց աշխարհով մեկ:

Երրորդը` առաջին կրոնական պատերազմը, վասն Հիսուսի և վասն հայրենյաց, եղել է այստեղ` 451 թվականին:

Քրիստոնյա առաջին թագավորը եղել է Աբգար թագավորը` Քրիստոսի օրոք: Պետականորեն էլի հայերն առաջինն ընդունեցին քրիստոնեությունը: Այս ամենը խոսում է մի բանի մասին, որ այս տարածքը յուրահատուկ տարածք է, և Աստված որոշակի սպասելիքներ ունի այս հողից ու նրա վրա ապրող ժողովրդից:

– Մենք տեղյա՞կ ենք դրան. ճանաչո՞ւմ ենք ինքներս մեզ, գիտե՞նք մեր առաքելության մասին:

– Մարդու առաքելությունն իր էությունն է, իր անունն է: Իսկ մենք հայ ենք կոչվում: Նշանակում է` Հայկի առաքելությունը պետք է անենք: Եվ դա արեցինք արցախյան գոյամարտի ժամանակ. անհավասար պայքարում միաբանվեցինք, հույսներս դրեցինք Աստծո ու մեզ վրա: Մեր գործն արդար էր, ու Աստված հաղթանակը տվեց մեզ: Կրկնեցինք նույն Հայկի պատմությունը:

– Այսքան–այսքան պարտություններից հետո ունեցանք արցախյան հաղթանակը: Հնարավո՞ր է, որ գալիս է մեր հաղթանակների շրջանը:

– Մեզանից է կախված, մեր բարոյական վիճակից:

– Ինչպիսի՞ն կգնահատեք այն:

– Երբ էքստրեմալ` ծայրահեղ պայմաններ չեն, դժվար է գնահատելը: Էքստրեմալ իրավիճակներում է, որ ազգը միաբանվում է, լարվում են նրա մկանները, ուժերը մեկտեղվում են: Ազգն ամբողջությամբ դառնում է պատրաստակամ ամեն ինչ անելու: Իսկ այսօր մարդիկ սովորական առօրյայի մեջ են, ամեն մեկն զբաղված է սեփական կենցաղով: Այնպես որ դժվար է լակմուսի թուղթը դնել ու ախտորոշել:

– Բայց այսպիսի կարծիք էլ կա` շատ ավելի հեշտ է մեկ անգամ հերոսանալ, քան ամենօրյա կյանքում կարգին ապրել:

– Այո, ճիշտ է. ամենօրյա հերոս լինելը դժվարագույն բանն է. 24 ժամ մնալ արդար, ազնիվ ու մաքուր, նշանակում է` սխրագործել:

– Ըստ իս, մենք բնավ էլ չենք «սխրագործում»:

– Ի՞նչ գիտեք. այնքան համեստ աշխատավոր մարդիկ կան, ովքեր ապրում են իրենց ամենօրյա բարի կյանքով ու կենցաղով:

– Եվ նրանք ավելի մե՞ծ ուժ են տալիս այս հողին:

– Իհարկե: Նրանք մեր լուսավոր կետերն են, որ երևում են երկնքում` Աստծո համար:

– Ի հակադրություն այն լուսավոր կետերի՞, որ երևում են երկրի վրա, և որոնք գուցեև թաղված են մեղքի մեջ: Եթե այսպես` արտաքին աչքով կշռենք. մեր ուժեղները, մեր հարուստները, մեր իշխանավորները…

– Ուժեղ լինելը, իշխանավոր ու հարուստ լինելը վատ բան չէ: Այլ բան է, թե մարդ ինչպես է օգտագործում իր հնարավորությունները: Հարուստ լինելը դեռևս մեղք չէ, և աղքատ լինելը չի նշանակում բարոյական չափանիշ:

– Տեսակետ կա` որպեսզի ժամանակակից մարդը փրկվի ու շարունակի ապրել, պետք է համաքայլ ընթանան գիտությունն ու կրոնը:

– Նախ` կարող են միլիոնավոր տեսակետներ, կարծիքներ լինել: Դրանք ընդամենը մարդածին են, և մենք նրանց գերի չպետք է լինենք: Մինչդեռ ճշմարտությունը Մեկն է: Իսկ ինչ վերաբերում է բուն հարցին, ապա մարդ փրկվում է իր հավատով և ըստ հավատի` իր գործերով: Կապ չունի` գիտությա՞մբ է զբաղվում, թե՞ հողագործությամբ:

– Բայց գիտությունը թուլացնում է մարդու մեջ եղած հավատը:

– Նայած` մարդու: Ոմանց հավատը հզորացնում է, ոմանցը` թուլացնում: Դանակի նման է. կարող ես ի բարին օգտագործել և կարող ես օգտագործել ի չարը:

– Դուք ինչպե՞ս եք նայում մարդկության վաղվա օրվան: Նաև` մեր ազգի, մեր ժողովրդի:

– Մեր վաղվա օրը կախված է մեր այսօրից, թե վաղվա համար ի՞նչ հիմք ենք դնում: Մենք ենք կերտում մեր ճակատագիրը և կերտում ենք ամեն օր, ամեն վայրկյան. ի՞նչ ենք մտածում, ի՞նչ ապրումներ ունենք, ի՞նչ քայլեր ենք կատարում: Այս ամենը կուտակվելով` գոյանում է զանգված, որը և դառնում է հետևանք:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում