Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

Հունիսի 10-ին Երևանում 3-րդ անգամ կանցկացվի «Համով-հոտով Երևան» փառատոնը

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Երևանյան ամառ 2017» միջոցառումների ծրագրի շրջանակում, 3-րդ տարին անընդմեջ, կանցկացվի «Համով-հոտով Երևան» խորագիրը կրող տոնածիսական ուտեստների փառատոնը: Այն տեղի կունենա հունիսի 10-ին, ժամը 17:00-21:00-ը՝ Թումանյանի անվան այգում, Կիևյան կամրջի հարևանությամբ:
Փառատոնի անցկացման առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Երևանի քաղաքապետարանի Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը որոշ մանրամասներ են ներկայացրել միջոցառման մասին: Մասնավորապես նշվել է, որ «Համով-հոտով Երևան» փառատոնի նպատակը մեկ հարթակում երևանյան խոհարարական հմտությունները ներկայացնող առաջատար մասնագետներին համախմբելն ու երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հայկական ավանդական հարուստ խոհանոցին ու տոնածիսական ուտեստներին ծանոթանցելն է: Փառատոնի մասնակից տաղավարները կմրցեն «Ամենագեղեցիկ ձևավորված տաղավար», «Ամենահյուրընկալ տաղավար» և «Ամենահամեղ տաղավար» հիմնական երեք անվանակարգերում: Առաջին անգամ փառատոնի շրջանակում կորոշվի նաև տարվա երևանյան ուտեստը, որն այս անգամ կընտրվի աղցաններից ու անվանակարգն էլ կկոչվի «Երևանյան աղցան»:
«Փառատոնային, իրադարձային զբոսաշրջությունը մեր ռազմավարական ճյուղերից է, որին մեծ ուշադրություն ենք հատկացնում: «Համով-հոտով Երևան» փառատոնն իր առանձնահատուկ տեղ ունի երևանյան զբոսաշրջային իրադարձությունների ցանկում: Այդ նպատակով Տուրիզմի բաժինը նախապես նաև տեղեկատվություն է տրամադրում զբոսաշրջային ընկերություններին, որպեսզի նրանք նույնպես կարողանան օգտագործել փառատոնի ներուժը: Եվ հաշվի առնելով, որ «Համով-հոտով Երևանը» արդեն իսկ դարձել է սիրված ու սպասված փառատոներից մեկը, ակնկալում ենք, որ այս անգամ զբոսաշրջիկների մեծ հոսք կունենանք»,- նշել է Գևորգ Օրբելյանը:
Կարևորելով հայկական ավանդական խոհանոցի դերն ու նշանակությունը, Սեդրակ Մամուլյանն էլ նշել է. «Սա, թերևս, ամենակարևոր խոհարարական միջոցառումն է, որովհետև տոնածիսական կերակրատեսակները մեր ազգային խոհանոցի ակունքներն են: Դրանք այն կերակրատեսակներն են, որոնք տոնական օրերին դրվում են մեր սեղաններին, լինի դա ժողովրդական, թե եկեղեցական տոն: Այդ պատճառով աշխատել ենք առավելագույնս ներկայացնել նաև տոների ծիսակարգերը»:
Միջոցառումն ուղեկցվելու է համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ կունենան ազգագրական երգի-պարի համույթներ: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնի ընթացքում կազմակերպիչներին որպես կամավորներ կաջակցեն Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները, ովքեր տաղավարներում կպատմեն տոնածիսական ուտեստների և տոների մասին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն